«Ամասիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 80.
[[19-րդ դար]]ի 70-ական թուականներուն քաղաքն ունէր աւելի քան [[16 հազար]] հայ, թուրք եւ յոյն բնակիչ<ref>«արաքսէ, Պետերբուրգ, 1890, գիրք 2, էջ 17:</ref>: 20-րդ դարու սկիզբին անոր բնակչութեան թիւը կը հասնէր մօտ 30 հազար մարդու, որու աւելի քան 35%-ը կը կազմէին հայերը։ Այստեղի հայերը երկու անգամ` [[1895]]-[[1896]] թթ. եւ [[1915]] թ. ենթարկուեցան բնաջնջման ու տեղահանման։ 1895-1896 թթ. կոտորածներու ժամանակ զոհ գացին աւելի քան 1000 հայեր, իսկ մնացածը [[Մեծ եղեռն]]ի ժամանակ տեղահան եղան եւ ցրիւ եկան տարբեր կողմեր։ Ըստ [[1929]] թուականի վիճակագրական տւեալների, Ամասիային մէջ կային միայն 400 հայ բնակիչ, իսկ [[1971]] թուականին` 300:
==Տնտեսութիւն ==
Նոր ժամանակներուն Ամասիայի բնակչութեան զբաղմունքները կը կազմէին արհեստները, տնայնագործութիւնն ու մանուֆակտուրային արտադրութիւնը, առեւտուրը, երկրագործութիւնն ու այգեգործութիւնը։ Հայերն այստեղ ունէին երկաթագործական, ատաղձագործական, կօշկակարական, կարի, մանածագործական, թիթեղագործական 95 արհեստանոց-խանութներ։
|