«Լեւոն Տէր Պետրոսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լեւոն Տէր Պետրոսեան''' (9 Յունուար 1945, Հալէպ, Սուրիա) Հայաստանի Հանրապետութիւն|Հայաստանի Հան...»:
(Տարբերութիւն չկայ)

14:04, 21 Սեպտեմբեր 2019-ի տարբերակ

Լեւոն Տէր Պետրոսեան (9 Յունուար 1945, Հալէպ, Սուրիա) Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահն է:[1]

Վաղ կեանք եւ ուսում

Լեւոն Տէր Պետրոսեան ծնած է 9 Յունուար 1945-ին, Հալէպ: 1946-ին կը ներգաղթէ Հայաստան:[2]

1968-ին կ'աւարտէ Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական բաժանմունքի արեւելագիտութեան բաժինը: Տէր Պետրոսեան իր բարձրագոյն ուսումը կը շարունակէ Լենինկրատի համալսարանին մէջ, զայն կ'աւարտէ 1971-ին եւ աւարտաճառը կու տայ 1972-ին: 1987-ին, նոյն համալսարանէն կը ստանայ տոքթորական վկայականը: 1972-էն 1978, իբրեւ կրտսեր գիտաշխատող, կ'աշխատի Երեւանի Ա.Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկին մէջ: 1978-էն 1985 կը վարէ Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանի գիտական քարտուղարի պաշտօնը, ապա 1985-էն ի վեր կը դառնայ աւագ գիտաշխատող, նոյն հաստատութենէն ներս:[2]

Ամուսնացած է Լիուտմիլա Տէր Պետրոսեանի հետ: Ունին որդի մը՝ Դաւիթ:[3]

Գիտական աշխատութիւններ

Տէր Պետրոսեան հեղինակ է աւելի քան 70 գիտական աշխատութիւններու, որոնք գրուած են հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով: Անոնք կը վերաբերին հայ միջնադարեան թարգմանական գրականութեան եւ հայ-ասորական մշակութային առնչութիւններուն:[4] Ան անդամ է Հայաստանի գրողներու միութեան, ֆրանսական ասիական ընկերութեան եւ Վենետիկի Մխիթարեան ակադեմիային, ինչպէս նաեւ պատուաւոր տոքթոր է Լա Վերնիի, Սոֆիայի, Սորպոնի եւ Սթրասպուրկի համալսարաններէն:[3]

Ան կը տիրապետէ հայերէնի, ասորերէնի[5], արաբերէնի, գերմաներէնի, ֆրանսերէնի, ռուսերէնի եւ այլ վտանգուած լեզուներու:[3]

Քաղաքական գործունէութիւն

Ղարաբաղեան շարժում եւ Հայաստանի վերանկախացում

19 Մայիս 1988-ին կը հիմնուի Ղարաբաղ կոմիտէն ու Լեւոն Տէր Պետրոսեան կը դառնայ Ղարաբաղի «ղեկավարը»:[6] Կոմիտէութեան այլ անդամներու հետ, 10 Դեկտեմբեր 1988-էն 31 Մայիս 1989 Մաթրոսքայա Թիշինայի մէջ կը բանտարկուի: 1989-ին, Տէր Պետրոսեան կ'ընտրուի իբրեւ Հայոց Ազգային Շարժման վարչութեան անդամ, ապա իբրեւ Շարժման վարչութեան ատենապետ: 27 Օգոստոս 1989-ին, կ'ընտրուի Հայաստանի Խորհրդային Սովետական Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդի անդամ: Ան կը վերընտրուի 20 Մայիս 1990-ին եւ 4 Օգոստոսին կը դառնայ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի նախագահ:[7]

Հայաստանի Հանրապետութեան նախագահութիւն

Ա. նստաշրջան

16 Հոկտեմբեր 1991-ին, Լեւոն Տէր Պետրոսեան կ'ընտրուի Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ:[2]

Բ. նստաշրջան

22 Սեպտեմբեր 1996-ին, Տէր Պետրոսեան երկրորդ անգամ ըլլալով կ'ընտրուի Հայաստանի Հանրապետութեան նախագահ:

Ծանօթագրութիւններ

  1. «Armenia - Independence»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ արտագրուած է՝ 2019-09-21 
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2019-09-21 
  3. 3,0 3,1 3,2 «Armenian Presidential Candidates - Levon Ter-Petrossian, Karen Demirchyan, Artur Baghdasarian, Vazgen Manukyan, Artashes Geghamyan (Paperback): Books Llc: 9781158257119 | Books | Buy online in South Africa from Loot.co.za»։ www.loot.co.za։ արտագրուած է՝ 2019-09-21 
  4. «Levon Ter-Petrossian»։ www.levonpresident.am։ արտագրուած է՝ 2019-09-21 
  5. «Armenian Reporter:»։ web.archive.org։ 2013-05-30։ արտագրուած է՝ 2019-09-21 
  6. Geukjian, Ohannes. (2011)։ Ethnicity, nationalism and conflict in the South Caucasus : Nagorno-Karabakh and the legacy of Soviet nationalities policy։ Burlington, VT: Ashgate։ ISBN 9781409436317։ OCLC 769819317 
  7. «Levon Ter-Petrossian»։ www.levonpresident.am։ արտագրուած է՝ 2019-09-21