«Էգէական Ծով» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Եգէական Ծով
 
Removed redirect to Եգէական Ծով
Պիտակ: Removed redirect
Տող 1.
 
#ՎԵՐԱՅՂՈՒՄ [[Եգէական Ծով]]
{{Տեղեկաքարտ Ծով
|Բնագիր անուանում = {{resize|85%|{{lang-el|Αιγαίον πέλαγος}} <br />{{lang-tr|Ege Denizi}} <br />{{Լեզու bg|Бяло море}}}}
|Պատկեր = Greece large topographic basemap.svg
|պատկերի չափ = 300px
|Նկարագրում =
|կոորդինատներ <!--*կոորդինատներ-->
|lat_d = 39
|lat_NS = N
|long_d = 25
|long_EW = E
|region =
|Երկիր = [[Պատկեր:Flag of Greece.svg|24px]] [[Յունաստան]]<br />[[Պատկեր:Flag of Turkey.svg|24px]] [[Թուրքիա]]
|Տեղագրութիւն =
|Շրջան =
|Ջրատարածութիւն = [[Միջերկրական Ծով|Միջերկրական ծով]]
|Դիրք =
|Բարձրութիւն ծովի մակ. =
|Երկայնք = 700
|Լայնք = 400
|Մակերես = 214 հազ.
|Ծաւալ =
|Ջրափնեայ գիծի երկարութիւն =
|Մակնթացութեան միջին մեծութիւնը =
|Ամենամեծ խորութիւն =
|Միջին խորութիւն =
|Աղիութիւն =
|Պարզութիւն =
|Ջրահաւաքի մակերեսը =
|Թափուող գետեր =
|երկիր2 =
|երկրամաս =
|Ծանօթագրութիւն =
|պատկեր2 =
|նկարագրութիւն2 =
|քարտեզի չափ = 280
|ալտերնատիվ քարտեզ =
|ալտերնատիվ քարտեզ2 =
|քարտեզի նկարագրութիւն =
|քարտեզի նկարագրութիւն2 =
|Վիքիպահեստ = Aegean Sea
}}
 
[[Պատկեր:Aegean Sea map bathymetry-fr.jpg|մինի|աջից|Էգէական Ծովը իր բազմաթիւ կղզիներով․ անկէ ծնունդ առաւ Արգիփելաղօ անունը- The Aegean Sea with its large number of islands is the origin of the term archipelago.]]'''Էգէական Ծով'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=55}}</ref>, յուն․՝ ''Αιγαίο πέλαγος․'' կիսափակ ծով [[Միջերկրական Ծով|Միջերկրական ծովուն]] աւազանին մէջ, Յունաստանի եւ Փոքր Ասիոյ միջեւ։ Հին ժամանակներուն կը կոչուէր նաեւ Արքիփելաղոս ''Αρχιπέλαγος'' ''Archipelago''։ Կը ողողէ [[Յունաստան]]ի եւ [[Թուրքիա|Թուրքիոյ]] ափերը։ Տարտանելի եւ Վոսպորի նեղուցներուն միջոցաւ յաջորդաբար Մարմարայի եւ [[Սեւ Ծով]]<nowiki/>երուն կը միանայ։ Տարածութիւնն է 240.000 քմ<sup>2</sup> , առաւելագոյն խորութիւնը 2561 մ (Կրետէ եւ Քիքլատես կզիներուն միջեւ)։ Կ՛ընդգրկէ հարիւրաւոր մեծ ու փոքր կղզիներ, ժայռակղզիներ <ref name=":0">Onalert ելեկտ․ թերթ․ յունարթքական վէճեր․ օրէնքի սահմանում https://www.onalert.gr/ellinotourkika/aigaio-ola-osa-prepei-na-xeroume-gia-aoz-yfalokripida/109192/</ref>։ Գլխաւոր նաւահանգիստներն են Փիրէան, [[Սալոնիկ|Սալոնիկը,]] Փադրան եւ Զմիւռնիան ([[Իզմիր|Իզմիրը)]]։
 
== Անուանում ==
 
[[Պատկեր:Theseus Minotaur BM Vase E84.jpg|մինի|ձախից|Թիսէան կը սպաննէ Մինոդաւրոն․ անօթագրութիւն Ք․ա․ 440-430 թուական]]
Անուանումին համար, շատ տարբերակներ կան։ Ըստ հին յունական առասպելի մը՝ անուանումը յառաջացած է [[Աթէնք]]ի Էգէոս կամ Էղէոս արքայի անունէն։ Երբ Եգէոսի որդին՝ Թիսէան կ՛անցնի Կրետէ կղզին Մինոթաւրոս հրէշը սպաննելու համար եւ այդպիսով Աթէնքը ազատելու Կրետէին Մինոասեան տիրապետութենէն ու անոր հարկ տալէն։ Եգէոս, որդիին հետ կը պայմանաւորուին թէ՝ յաղթանակով վերադառնալու պարագային, Թիսէան նաւու սեւ առագաստները պիտի փոխարինէ ճերմակներով։ Սակայն, յաղթանակէն ետք Թիսէան կը մոռնայ առագաստները փոխել։ Հայրը տեսնելով սեւ առագաստներով վերադարձող նաւը, կը կարծէ թէ որդին սպաննուած է եւ Սունիօ հրուանդանի Փոսիտոնի տաճարէն ինքզինքը ծովը կը նետէ։ Այդ օրուընէ ծովը կը կոչուի Եգէական։<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարութիւնյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երեւան |year=1987 |page=}}</ref>
 
Ստուգաբանութեան մը համաձայն, անունը առաջացած է հին յունարէնի էղեալոս ''αιγιαλός'' բառէն, կը նշանակէ ծովափ․ ըստ [[Իլիական|«Իլիական»]] եւ [[Ոդիսական|«Ոդիսական»]] դիւցազներգութիւններուն, ծովու աստուծոյ Փոսիտոնային բնակութեան վայրը։
 
Ֆրանքներու ժամանակ, բիւզանդացի կայսր Միքայէլ Ը․ Փալէոլողոն եւ Վենետիկցիները, Էգէականը Ծովը Արգիփելաղօ ''Αρχιπέλαγο'' (''Arcipelago)'' եզրով կը բնորոշէին․ ձեւազեղծութիւն՝ յունարէն Էգէական Ովկիանոս ''Αιγαίο πέλαγος (Aigaion Pelagos)'' անուանման։ Ժամանակակից յունարէն լեզուն այս անուանումով այժմ Ծովուն կղզիներուն ամբողջութիւնը կը հիմնաւորէ։
 
== Աշխարհագրութիւն ==
 
=== Սահմաններ ===
[[Պատկեր:Locatie Egeische Zee.PNG|մինի|ձախից|էգէական ծովուն սահմանները, Միջերկրական ծովուն հիւսիս արեւելքի մաս]]
Երեք կողմերէ ծովուն սահմանները ցամաքամաս եւ կամ՝ թերակղզի են։ Հարաւէն, կղզիներու շարք մը Էգէականը Միջերկրականի արեւելեան աւազանէն կը բաժնէ․ Քիթիրա ''Kythera'', Անդիքիթիրա ''Antikythera,'' Կրետէ''Crete,'' Քասոս ''Kasos,'' Քարփաթոս ''Karpathos'' եւ Ռոտոս ''Rhodes''։ Արեւելքի թերակղզին, Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը, ծովուն արեւելեան սահմաններն են, իսկ Յունաստանի մայր ցամաքամասը անոր արեւմտեան սահմանն է։
 
=== Ենթակառոյցներ ===
Էգէական Ծովը կը ներառնէ քանի մը ծովեր՝ Թրակիոյ ծովը ''Θρακικό πέλαγος'' (հիւսիսը), Իքարիոյ ծովը ''Ικάριο πέλαγος'' (կեդրոն-արեւելք), Տոտեքանեզեան ծովը ''Δωδεκανησιακή θάλασσα'' (հարաւ արեւելք), Քարփաթիոյ ծովը ''Καρπάθιο πέλαγος'' (հարաւ եւ հարաւ արեւելք), Կրետէի ծովը ''Κρητικό πέλαγος'' (կզիին հիւսիսը), Միրդեան ծովը ''Μυρτώο πέλαγος (''Սունիօ հրուանդանի եւ Քիթիրա կղզիին միջեւ) եւ Էվեայի ծովը ''Ευβοϊκή θάλασσα'' (կը ջրէ համանուն կղզին)։
 
=== Նաւահանգիստներ ===
Գլխաւոր նաւահանգիստն է Փիրէան ''Piraeus'' ( ''կապուած յօդուածներ՝'' [[Յունաստան]], [[Աթէնք|Աթէնքի տարածքաշրջան]])։ <ref>Փիրէան Միջերկրականի երեք գլխաւոր նաւահանգիստներէն - Ելեկտ․ թերթ insider, թիւ 93681 https://www.insider.gr/eidiseis/oikonomia/93681/trito-megalytero-limani-tis-mesogeioy-o-peiraias</ref>
 
[[Պատկեր:Rhodos Agios Nikolaos Fortress R06.jpg|մինի|աջից|Ռոտոս կղզին․ Մանտրաքիոյի -Mandraki- նաւահանգիստը ]]
[[Յունաստան]]<nowiki/>ի մայր ցամաքամասին վրայ ուրիշ մեծ նաւահանգիստներ են՝ Էլեֆսինայի, Լավրիոյի, Վոլոյի, Սելանիկի, Փադրայի, Ռաֆինայի, Նաֆփլիոյի, Խալքիտայի, Սդիլիտայի, Քավալայի, Փորդօ լակոյի, Ալեքսանտրուփոլիի, Իվրիծէ (արեւելեան Թրակիա)։ (''յղում՝'' [[Յունաստան#Քաղաքներ|Յունաստան#Քաղաքներ)]]
 
Կրետէ կղզիին Իրաքլիոյ, Սուտայի եւ Խանիայի նաւահանգիստները։ Մնացեալ կղզիներէն՝ Միթիլինի (Լեզվոս), Խիոս, Վաթի (Սամոս կղզի), Ռոտոս, Անտրոս, Թասօ, Էրմուփոլի (Սիրօ կղզի)։
 
Փոքր Ասիոյ արեւմտեան ափերուն՝ Այվալի (հին յունական անունով Քիտոնիէս), [[Իզմիր|Զմիւռնիա]], Ալիքարնասօ (Bodrum) եւ Քուսանտասի նաւահանգիստները։
 
=== Կղզիներ ===
''Բուն արձանագրութիւն՝ Էգէական Ծովուն կղզիները [https://en.wikipedia.org/wiki/List_of_Aegean_Islands#The_North_Aegean_Islands]''
[[Պատկեր:Milosview.JPG|մինի|աջից|Քիքլատես․ Միլոս կղզին, Μήλος]]
 
Էգէական Ծովուն կղզիները բոլորն ալ, ի բացառեալ երկուքէ, [[Յունաստան]]<nowiki/>ին կը պատկանին։ Անոնք կը բաժնուին եօթը խումբերու։
 
# Հիւսիս արեւելեան կղզիները, թիւով 35
# Էվիայի կղզիախումբը (9 մեծ ու փոքր կղզիներ)
# Սփորատես, թիւով 15
# Քիքլատես, թիւով 41
# Սարոնիքօ Ծոցին կղզիները (կամ Արղօ-Սարոնիքոյի կղզիները), թիւով 11
# Տոտեքանեզ, թիւով՝ 51
# Կրետէ ու իր շուրջի մեծ ու փոքր կղզիները, թիւով՝ 16
 
Ասոնց կողքին, ցիրուցան բազմաթիւ ժայռ-կղզիներ կան։[[Պատկեր:Meltemi.jpg|մինի|աջից|Մելտեմիա հովերը․ Etesians (meltemia) occur when high pressure (H) forms over the Balkans and low pressure (L) forms over Asia minor ]]
 
Էգէական ծովուն բազմաթիւ կղզիներ եւ կամ կղզիախումբեր, [[Յունաստան]]<nowiki/>ի մայր ցամաքամասին լեռներու կամ կեռնաշղթաներուն շարունակութիւնն են․ օրինակ՝ լեռնաշղթայ մը ծովուն մէջէն կ՛երակրի մինչեւ արեւելեան Խիոս կղզին, ուրիշ մը Էվիա կղզիէն՝ Սամոս կղզին։ Երրորդ լեռնաշղթայ մը Պեղոպոնեզէն կ՛անցնի Կրետէ եւ կ՛երկարի մինջեւ Ռոտոս, բաժնելով այսպէս Միջերկրականը Էգէականէն։
 
=== Կլիմա ===
Էգէականի կլիման, հար ու նման է՝ արեւելեան [[Միջերկրական Ծով|Միջերկրական]]<nowiki/>ին․ բարեխառն։ Ծովուն արեւմտեան եւ արեւելեան ցամաքամասերուն կլիմայէն աւելի մեղմ է․ ամառներու տաքը այդքան ծանր չէ շնորհիւ Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր ամիսներուն Ծովը թափանցող Մելդեմիա հիւսիսային հովերուն։
 
=== Էգէական Ծովուն մէջ թափող գետեր ===
Ծովուն մէջ թափող գլխաւոր գետերն են՝ Ինահոս - Պեղոպոնեզի Արղոլիտա նահանգ ''Ίναχος (Αργολίδα),'' Սփերհիոս եւ Փինիոս - Թեսալիա ''Σπερχειός, Πηνειός (Θεσσαλία),'' Ալիաքմոնաս, Լուտիաս, Աքսիոս եւ Սդրիմոնաս - Մակետոնիա ''Αλιάκμονας, Λουδίας, Αξιός, Στρυμόνας (Μακεδονία),'' Նեսդոս եւ Էվրոս Թրակիա ''Νέστος, Έβρος (Θράκη) {կապուած յօդուած՝ [[Յունաստան#Գետեր|Յունաստան#Գետեր}]],'' Քայքոս, Էրմոս, Քավսդրոս եւ Մէանտրոս - Փոքր Ասիա, Թուրքիա ''Κάικος, Έρμος, Κάυστρος, Μαίανδρος (Μ. Ασία)'' եւայլն։
 
=== Բնակչութիւն ===
Էգէականի Ծովուն ափերուն գլխաւոր քաղաքներն ու անոնց բնակչութեան թիւը հետեւեալն է (2011-ի [[Յունաստան]]<nowiki/>ի մարդահամարի տուեալներ)<ref>EUROSTAT Եւրոպական միութեան մարդահամար, Յունաստան 2011 http://appsso.eurostat.ec.europa.eu/nui/show.do?dataset=urb_lpop1&lang=en</ref>․-
{| class="wikitable"
|+
!Շարք
!Քաղաք
!Երկիր
!Շրջան
!Բնակչութեան թիւ
|-
|1
|[[Աթէնք]] - Athens
|[[Յունաստան]] - Greece
|Կեդր․ Յունաստան - Central Greece
|3,090,508
|-
|2
|[[Իզմիր|Զմիւռնիա]] - İzmir
|[[Թուրքիա]] - Turkey
|[[Իզմիր|Զմիւռնիա]] - İzmir Province
|2,947,000
|-
|3
|Սելանիկ - Thessaloniki
|[[Յունաստան]] - Greece
|Կեդր․ Յունաստան - Central Macedonia
|824,676
|-
|4
|Փիրէա - Piraeus
|[[Յունաստան]] - Greece
|Ատիկէ - Attica
|448,997
|-
|5
|Իրաքլիօ - Heraklion
|[[Յունաստան]] - Greece
|Կրետէ - Crete
|173,993
|-
|6
|Վօլոս - Volos
|[[Յունաստան]] - Greece
|Թեսալիա - Thessaly
|144,449
|-
|7
|Չանաքքալէ - Çanakkale
|[[Թուրքիա]] - Turkey
|Չանաքքալէ - Çanakkale Province
|111,137
|-
|8
|Խանիա - Chania
|[[Յունաստան]] - Greece
|Կրետէ - Crete
|108,642
|-
|9
|Ռոտոս (քաղաքը) - Rhodes (city)
|[[Յունաստան]] - Greece
|Հարաւային Էգէական - South Aegean
|86,199
|-
|10
|Ալեքսանտրուփոլի - Alexandroupoli
|[[Յունաստան]] - Greece
|Արեւել․ Մակետոնիա եւ Թրակիա - Eastern Macedonia and Thrace
|72,959
|}
 
=== Բնապահպանում ===
[[Պատկեր:Alonissos3.JPG|մինի|աջից|Սփորատես կղզիախումբ - Ալոնիսոս կղզին, ծովափ մը]]
[[Պատկեր:Blue cave in Alonissos.jpg|մինի|ձախից|Ալոնիսոս Αλόνησος, Կապոյտ քարայրը - [[:en:Natura_2000|Natura 2000]] պահպանուած շրջան]]
<ref>Ծովային բնապահպանման քարտէս, ելեկտ․ թերթ - Atlas of Marine Protection http://www.mpatlas.org/region/country/GRC/</ref> Յունաստանը իր ծովեզրերուն երկայնքին, հաստատած ու սահմանած է քանի մը ծովային բնապահպանման շրջաններ։ <ref>Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) https://www.msp-platform.eu/projects/medpan-network-marine-protected-area-managers-mediterranean</ref> Ըստ [[Միջերկրական Ծով|Միջերկրական]]<nowiki/>ի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) ''Network of Managers of Marine Protected Areas in the Mediterranean'' , յունական չորս շրջաններ այս ցանցին կը մասնակցին, անոնցմէ մէկը էգէական Ծովուն մէջ է՝ Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը ''Alonnisos Marine Park''։<ref>http://alonissos-park.gr/ Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը</ref>
 
== Պատմութիւն ==
 
=== Հնադարեան Շրջանէն մինչեւ Միջնադար ===
Հնադարեան շրջանին, Էգէականը իր կղզիներու բնակչութեան եւ այլ դրացի ծովափնիայ ժողովուրդներու ծովային նաւարկութեան կը նպաստէ․ Քիքլատէսի, Մինոասեան, Փիւնիկեցիներու, Լելեկներու եւ յոյներու։ Ծովուն լեռնային եւ անկանոն ափերը բնական պատսպարաններ են․ այսպէս եւրոպական պատմութեան առաջին ծովապետութիւններու օրրանը կը դառնայ՝ Կրետէի Մինոասեան եւ [[Աթէնք]]<nowiki/>ի։
 
[[Հռոմէական Կայսրութիւն|Հռոմէական Կայսրութ]]<nowiki/>եան շրջանին եւ մինչեւ [[Բիւզանդական Կայսրութիւն|Բիւզանդական Կայսրութեան]] վերջաւորութեան, Էգէականի ծովեզրերու ամբողջութիւնը, կը պատկանին նոյն պետութեան կամ տիրապետութեան։
 
''Կապուած յօդուածներ՝'' [[Յունաստան#Մինչեւ Ք.Ա. 12-րդ դար]] , [[Յունաստան#Հին Յունաստան]], [[Յունաստան#Հռոմէական Շրջան]], [[Յունաստան#Բիւզանդական Կայսրութեան շրջան]][[Պատկեր:DeportaLausanne.jpg|մինի|աջից|Լոզանի դաշնագիր․ Քարտէս բնակչութեան տեղափոխման, տարագրութեան]]
 
=== Օսմանեան տիրապետութեան շրջան ===
Էգէականի ափերը կը բաժնուին զանազան փոքր ու մեծ պետութիւններու կամ իշխանութիւններու միջեւ․ օսմանեան, յունական, Լատին։
 
''կապուած յօդուած''՝ [[Յունաստան#Օսմանեան տիրապետութեան Ժամանակաշրջան]]
 
=== Յունաթրքական հակամարտութիւն ===
[[Յունաստան]] տանելէ ետք անկախութեան պատերազմներ, [[1830 թուական|1830]] թուականին իր անկախութեան կը տիրանայ։ Նախ Պեղոպոնեզի շրջանով, ապա կամաց կամաց կը վերատիրանայ մնացեալ յունական ցամաքամասին եւ կղզիներուն։ 20-րդ դարուն սկիզբներուն կը հասնի մինչեւ Փոքր Ասիոյ ափերուն յունական հնադարեան քաղաքներուն եւ շրջաններուն։ Ի վերջոյ, [[1922 թուական|1922]]-ի Լոզանի դաշնագրով, [[Թուրքիա|Թուրքի]]<nowiki/>ոյ կը յանձնէ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը․ կ՛առաջանայ բնակչութեան աղետալի տեղափոխում, վերջ տալով երկու հազար տարիներէ աւելի հոն հաստատուած յոյն բնակութեան։ ''կապուած յօդուած''՝ [[Յունաստան#Նորագոյն շրջան]]
 
Այս թուականէն ետք, [[Թուրքիա]]<nowiki/>ն հակառակ իր ստորագրած Լոզանի դաշնագրին, Էգէական Ծովը վէճի առարկայ կը դարձնէ իր եւ [[Յունաստան]]<nowiki/>ի միջեւ։<ref name=":0" />
 
== Տնտեսութիւն եւ քաղաքականութիւն ==
 
=== Կղզիներու Պատկանելութիւն ===
[[Պատկեր:ImbrosTenedos 2.svg|մինի|ձախից|Իմվրոս եւ Թենետոս յունական կղզիները որ Լոզանի Դաշինքով Թուրքիոյ յանձնուեցան]]
Եգէականը բազմահազար կղզիներու ծով մըն է, ծովուն ջուրերը հարաւէն կը հասնին մինչեւ Կրետէ: Կղզիները կը պատկանին [[Յունաստան]]ին, բացի երկուքէ, որոնք [[1922 թուական|1922]]-ի Լոզանի դաշինքով [[Թուրքիա|Թուրքի]]<nowiki/>ոյ յանձնուած են։ Ատոնք են Պոզճաատա ({{lang-tr|Bozcaada}}, {{lang-el|Τένεδος Թենետոս}}) եւ Կէոքչէատա ({{lang-tr|Gökçeada}}, {{lang-el|Ίμβρος Իմվրոս}}} կղզիները:
 
=== Քարիւղատար Ոլորտը ===
Էգէական Ծովը քարիւղի ընդարձակ պահեստներ ունի։ Քարիւղի այս պահեստներու օգտագործումը, [[Յունաստան]]<nowiki/>ի եւ [[Թուրքիա|Թուրքիոյ]] միջեւ վէճեր կ՛առաջացնէ։ Շատ երկիրներ եւ ընկերութիւններ կը հետաքրքրուին, սակայն ոչինչ կրնայ ըլլալ, մինչեւ որ շրջանին մէջ այս տարակարծութիւնները փարատին։<ref>«Ստա դեսերա» στα τέσσερα , ելեկր․ էջ, թիւ 6694- Էգէականի քարիւղատար ոլորտը https://statessera4.blogspot.com/1971/11/blog-post_6694.html</ref> <ref name=":0" /><br />
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="120">
Պատկեր:Cliffs of Santorini.jpg|Սանդորինի
Պատկեր:Aegean Reflections .jpg|Էգէականի ցոլացումները, գեղանկարչութիւն
Պատկեր:Hafen von Molivos.JPG|Լեզվոս կղզի, Մոլիվոս
Պատկեր:Chania panorama 2.jpg|Խանիա, Կրետէ․ հին եւ նոր նաւահանգիստի շրջանը
Պատկեր:Nas Beach3.jpg|Իքարիա կղզին, Ικαρία, Նաս ծովափը եւ համանուն գետը
Պատկեր:Gria vathra.jpg|Սամոթրաքի կզղին, Σαμοθράκι - Քրիա Վաթրա ջրվէճը
Պատկեր:Chora Amorgos 7231.JPG|Ամորղոս կղզին, Αμοργός
Պատկեր:Asklepieion panoramic view.jpg|'''[[:en:Asclepeion|Asklepieion]] Քոս Kos panoramic view'''
Պատկեր:Ayvalık02.jpg|Այվալի կղզիախումբերը, Ayvalık, Թուրքիա - խորին ձախին յունական Լեզվօ կղզին
Պատկեր:The theatre of ancient Halicarnassus, built in the 4th century BC during the reign of King Mausolos and enlarged in the 2nd century AD, the original capacity of the theatre was 10,000, Bodrum, Turkey (20628392816).jpg|'''Ալիքարնասոս, Թիւրքիա- Halicarnassus (այժմ Bodrum), հին յունական թատրոնը եւ դիմացը՝ բերդը'''
</gallery>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
 
== Արտաքին յղումներ ==
* [https://en.wikipedia.org/wiki/Etesian Մելդեմիա, հիւսիսային քամին]{{ref-en}}
* [https://en.wikipedia.org/wiki/Treaty_of_Lausanne Լոզանի դաշնագիրը]{{ref-en}}