«Անդրէաս Արծրունի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «Արծրունի Անդրէաս եղբայր Գր. Արծրունու, ծն. Մոսկուայում 1847 նոյեմբեր 15-ին:Մանուկ հասակ...»:
(Տարբերութիւն չկայ)

07:55, 20 Օգոստոս 2014-ի տարբերակ

Արծրունի Անդրէաս եղբայր Գր. Արծրունու, ծն. Մոսկուայում 1847 նոյեմբեր 15-ին:Մանուկ հասակում հօր հետ Տփխիս տեղափոխուելով՝ այնտեղ առաջին անգամ հայերէն սովորեց եւ գիմնազիա մտաւ, ուր 1864-ին աւարտեց եւ նախ Պետերբուրգի համալսարանում աւարտեց ուսումը, իսկ յետոյ անցաւ Գերմանիա, մտաւ հայդելբէրգի համալսարան, ուր 1870-ին աւարտեց քիմիական մասնաճիւղն ու մնաց այնտեղ, 1874-ին Կովկաս եկաւ ու Լօռու եւ գանձակի գաւառներում մի շրջան արեց հետազօտելով հանք արտադրող տեղերի դիրքն ու որպիսութիւնը:1875-ին վերադարձաւ Գերմանիա եւ Ստրազբուրգի համալսարանի ասիստենտ նշանակուեցաւ, ուր եւ մնաց մինչեւ 1877 թ. 1877-83 Բերլինի համալսարանի պրիվատ դոցենտ եղաւ, իսկ 1884-ից օրդինար պրօֆեսօր Աախէնի բարձրագոյն տեխնիքական ուսումնարանի, որ պաշտոնում եւ մերաւ 1898 օգոստոս 29-ին (սեպտ. 10-ին) Հօհէնհօննէֆում: Աշխատակցել է «Մշակ»-ին եւ բազմաթիւ եւրոպական գիտական ընկերութիւններու: