«Անդրէաս Արծրունի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Արծրունի Անդրէաս
եղբայր Գր. Արծրունու, ծն. [[Մոսկվա|Մոսկուա]]յում [[1847]] [[նոյեմբեր 15]]-ին։Մանուկ հասակում հօր հետ [[Տփխիս]] տեղափոխուելով՝ այնտեղ առաջին անգամ [[հայերէն]] սովորեց եւ [[գիմնազիա]] մտաւ, ուր [[1864]]-ին աւարտեց եւ նախ [[Պետերբուրգ]]ի համալսարանում աւարտեց ուսումը, իսկ յետոյ անցաւ [[Գերմանիա]], մտաւ [[հայդելբէրգ]]ի համալսարան, ուր [[1870]]-ին աւարտեց [[քիմիա]]կան մասնաճիւղն ու մնաց այնտեղ, [[1874]]-ին [[Կովկաս]] եկաւ ու [[Լոռի|Լօռու]] եւ [[գանձակ]]ի գաւառներում մի շրջան արեց հետազօտելով [[հանք]] արտադրող տեղերի դիրքն ու որպիսութիւնը։[[1875]]-ին վերադարձաւ [[Գերմանիա]] եւ [[Ստրասբուրգ|Ստրազբուրգ]]ի համալսարանի ասիստենտ նշանակուեցաւ, ուր եւ մնաց մինչեւ [[1877]] թ. [[1877]]-[[83]] [[Բերլին]]ի համալսարանի պրիվատ դոցենտ եղաւ, իսկ [[1884]]-ից օրդինար պրօֆեսօր Աախէնի բարձրագոյն տեխնիքական ուսումնարանի, որ պաշտոնում եւ մերաւ [[1898]] օգոստոս 29-ին (սեպտ. 10-ին) Հօհէնհօննէֆում։ Աշխատակցել է «''Մշակ''»-ին եւ բազմաթիւ [[Եվրոպա|եւրոպա]]կան [[գիտական]] ընկերութիւններու։
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ]]