«Անթիլիաս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{արևելահայերեն|Անթիլիաս}} {{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Քաղաք-արուարձան | հայերէն անուանո...»:
(Տարբերութիւն չկայ)

08:48, 20 Օգոստոս 2014-ի տարբերակ

Անթիլիաս (արաբերէն՝ أنطلياس‎), քաղաք՝ Լիբանանի մէջ։ Ըստ էութեան Բեյրութի արուարձանն է, մօտաւորապէս 5 կմ հեռաւորութեան վրայ է, դէպի հիւսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրութիւնը ծովի մակարդակէն՝ 10 մեդր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիտներ, Հույն կաթողիկե եւ Հույն ուղղափառ եկեղեցիների հետեւորդներ։

Քաղաք-արուարձան
Անթիլիաս
أنطلياس
Երկիր Լիբանան
Մարզ Լեռնալիբանան
Շրջան Մաթն
Համայնք Անթիլիաս-Նաքքաշ
Քաղաքապետ Մարք Մռադ (Marc Mrad)
Տարածութիւն 1.93 քմ²
Ազգային կազմ Արաբներ, Հայեր
Ժամային գօտի UTC+2, ամառը UTC+3

Անթիլիասի մէջ է տեղակայուած Հայ Առաքելական եկեղեցու չորս նուիրապետական աթոռներէն մէկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը։

Անուան ստուգաբանութիւն

Անուանումը ունի հունական ծագում (ἀντήλιος) եւ կազմուած է է ἀντ ― «հակա» և ἥλιος «արեւ» բառերէն, այսինքն կը նշանակէ «արեւին հանդիման»։

Ինքնակառաւարման մարմինը

Անթիլիասը ընդգրկուած է Անթիլիաս-Նաքքաշ համայնքի կազմին մէջ՝ Լիբանանի 8 մուհաֆազաթներէն (մարզերէն) մէկուն՝ Մաթնում։ Անթիլիաս-Նաքքաշի տարածքը կը կազմէ 193 հեկտար (1.93 կմ²)[1]։

Աշխարհագրական տեղանք

Անթիլիասի տարածքը կազմուած է ափամերձ պարարտ դաշտավայրային մասէն եւ արեւելեան կողմի լեռնային հատուածէն։ Կը ներառէ նաեւ Անթիլիաս գետակի երկու ափերի երկայնքով ձգուող նեղ հարթավայրային մասը։ Անթիլիաս գետակի ակունքը ոչ հեռու գտնուող Ֆավար աղբիւրն է, գետակը կը հոսի արեւելքէն արեւմուտք՝ թափելով Միջերկրական ծով։ Գետակի ջրերը խիստ աղտոտուած են՝ շրջակայքի խիստ ուրբանիզացուածութեան եւ կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայութեան պատճառով[2]։

Մինչեւ 20-րդ դարի 90-ական թուականներն Անթիլիասի ափամերձ դաշտերը եւ Անթիլիասի գետահովիտը կառուցապատուած չէին եւ ծածկուած էին նարնջի ու պանանի ծառերով։ Բնակելի եւ առեւտրային նշանակութեան շենքերի բուռն եւ հիմնականում քաոսային շինարարութիւնը ծանր ազդեցութիւն ունեցաւ շրջակայ միջավայրի վրայ․ կանաչ տարածքները գրեթէ իսպառ վերացան։

Առեւտուր, սնունդ, ժամանց

Անթիլիասի մէջ կան այնպիսի հանրահայտ մոլեր, ինչպիսիք են ABC-ն և Le Mall-ը, Spinneys և Bou Kahlil սուբերմարկետներ, Cine St Elie, Grands Cinemas և CineMall կինոթատրոնները։ Հինգ առեւտրային բանկեր կան Անթիլիասը ափամերձ մայրուղուն կապող փողոցին մէջ։ Փողոցներէն մէկն ալ հայտնի է տարատեսակ խոհանոցներ ունեցող ճաշարաններով, ինչպէս են ճաբոնական Yen-ը, Yabani-ն ու Tsunami-ն, լիբանանեան Petit cafe-ն, Keif-ը և Lebnene-ն, ամերիկեան Spot-ը և Public-ը, իտալական Pinocchio-ն, մեքսիկական Carlito's-ն ու ֆրանսիական L'escroc-ը[3][4]։

Տեսարժան վայրեր

 
Սբ. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճար The Saint Gregory the Illuminator Cathedral (1940) at the Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն

Garden Tower-ը Անթիլիասի մէջ կառուցուած առաջին հիւրանոցն է։ Այն տեղակայուած է Անթիլիասի գլխաւոր տեսարժան վայրի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության նստավայրէն ոչ հեռու։ Տարածքին մէջ կան նաեւ այլ կարեւոր կրոնական կեդրոններ, ինչպէս են մարոնիտների Սբ. Եղիա հին (1895) ու նոր եկեղեցիները եւ Հոյն Ուղղափառներու Սբ. Միքայել եկեղեցին։ Անթիլիասին մէջ է Կսար Ակիլ (Ksar Akil) հնավայրը՝ ուր հայտնաբերուած են տարածաշրջանի ամենահին՝ 30․000 տարեկան մարդու մնացորդները[5]։

 
Անթիլիասի Սբ. Եղիա կաթողիկե եկեղեցին
St. Elias Catholic Church in Antelias, Lebanon

Ծանոթագրութիւններ

Կատեգորիա:Լիբանանի քաղաքներ Կատեգորիա:Ափյուռքահայ համայնքներ Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ