«Մեսրոպ Թաղիադեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
 
Մեսրոպ Թաղիադեանը ծնած է 2 Յունուար 1803ին<ref>{{Cite web|url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_taghiadyan_mesrop|title=Թաղիադյան Մեսրոպ {{!}} armenianlanguage.am|website=www.armenianlanguage.am|accessdate=2019-01-02}}</ref>։
 
Սկզբնական կրթութիւնը կը ստանայ Էջմիածնի վանականներու քով՝ ենթարկուելով բարոյեական ու ֆիզիքական տանջանքներու, գանահարութեան։ Մեծ դժուարութեամբ ազատելով Էջմիածինի խաւար ու ճնշող միջավայրէն, Թաղիադեանը դիպուածաբար կը հանդիպի Հնդկաստանէն վերադարձած անձնաւորութեան մը։ Լսելով անոր հիասքանչ նկարագրութիւնը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապէս Հնդկաստանի մասին, կ'որոշէ մեկնիլ այնտեղ։ 1823 թ. գարնանը Իրանի վրայով կ'ուղևորուի Հնդկաստան և երկար դեգերումներէն յետոյ կը հասնի Կալկաթա։ Կարճ ժամանակ ետք կը մեկնի դէպի Նոր Ջուղա, ուր կը հիմնէ դպրոց, այնտեղէն Էջմիածին-Երևան՝ պարսկական լուծէն ազատագրուած հայրենիքի կարօտն առնելու։ Մէկ տարի էջմիածինի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ ըլլալէն և կաթողիկոսի քարտուղարի պաշտօնը վարելէն յետոյ, ան կը վերադառնայ Նոր Ջուղա, ապա նորէն Էջմիածին, այնուհետև կ'անցնի Պոլիս և վերջապէս բազմաթիւ արկածներէն մազապուրծ, կը հասնի Կալկաթա, ուր և կը ծաւալուի անոր գրական, հրապարակախօսական ու մանկավարժական գործունէութիւնը:<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխաւոր խմբագիր Յովհաննէս Այվազեան, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն, Երևան, 2007:</ref><ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=4143&name=%D5%84%D5%A5%D5%BD%D6%80%D5%B8%D5%BA_%D4%B9%D5%A1%D5%B2%D5%AB%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Մեսրոպ Թաղիադեան|website=avproduction.am|accessdate=2019-01-02}}</ref>։
 
== Թաղիադեանի հասարակական գործունէութիւնը ==