Միջին ականջը կազմուած է օդով լեցուն ականջախոռոչէ (middle ear cavity) եւ լսափողէ-Եւստաքեան խողովակէ (Eustachian tube), որ առաձգական խողովակ մըն է եւ կը բացուի քթաըմբանին (nasopharynx) մէջ:մէջ։ Անիկա կ՛օդաւորէ միջին ականջը եւ կը նպաստէ միջին ականջի հեղուկի արտաքսումին դէպի քթաըմբան: Ականջախոռոչի արտաքին պատն է թմբկաթաղանթը, իսկ անոր ներքին պատին վրայ կան երկու պզտիկ բացիկներ-պատուհաններ, որոնք կը կազմեն ներքին ականջին սկզբնաւորութիւնը: Այս պատուհանները կը կոչուին ձուաձեւ պատուհան (oval window) եւ կլոր պատուհան (round window): Ականջախոռոչին մէջ կը գտնուին երեք ոսկրիկներ, որոնք կը կոչուին մուրճ (maleus), սալ (incus) եւ ասպանդակ (stapes): Երեք ոսկրիկները իրարու միացած են շարժական յօդերով: Մուրճը առաջին ոսկրիկն է եւ նստած է թմբկաթաղանթին վրայ, իսկ ասպանդակը երրորդ ոսկրիկն է եւ նստած է ձուաձեւ պատուհանին վրայ<ref name=GRAYS2005 /><ref>{{cite book|last1=Mitchell|first1=Richard L. Drake, Wayne Vogl, Adam W. M.|title=Gray's anatomy for students|date=2005|publisher=Elsevier|location=Philadelphia, Pa.|isbn=978-0-8089-2306-0|page=858}}</ref>: