«Սիւնիքի Ազատագրական Պայքար (1722-1730)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Արտաքին Յղումներ: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: using AWB
Չ →‎Զանգեզուրի Ազատագրում: clean up, replaced: մէջ: → մէջ։ using AWB
Տող 26.
Նոյն տարուայ աշնան, Դաւիթ Բեկ պարտութեան մատնեց կարաչոռլիի եւ ջեւանշիր քոչուոր ցեղերուն։ Ուչթափա ({{lang-tr|üçtepe}}՝ ''եռաբլուր'') տեղանքին մէջ 32 ցեղերու քանի մը հազարանոց զօրքի դէմ, Դաւիթ Բեկի 400 հոգինոց զօրամասը յաղթանակ կը տանի։ Վաչկատուն ցեղերու անասուններն ու ունեցուածքը հայ գիւղացիներուն բաժնուեցաւ։ Զօրավարի հեղինակութիւնը աւելի աճեցաւ։ Ապա [[Տաթեւ]]ի մօտ գտնուող ամրոցը կը գրաւուի, որ [[Իսլամներ|իսլամ]] ընդունած մելիք Բաղրին կը պատկանէր<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 115|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>: Դաւիթ Բեկ մելիքին Շինուհայր կը բերէ եւ կը հրամայէ եկեղեցիին մէջ բոլորի ներկայութեամբ տասներկու օր բարձրաձայն ըսել. ''«Լո՛յս Լուսաւորիչի հաւատին, վայ ուրացողին»'': Այնուհետեւ կը հրամայէ կտրել անոր գլուխը, իսկ ինքը կու գայ եւ կը հաստատուի Տաթեւի մէջ։ Մելիքի ունեցուածքը զինուորներուն ու գիւղացիներուն կը բաժնուի։ Բեկը գլխատել կու տայ նաեւ Երիցուանիկի (Արծուանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտութիւն ու խուճապ տարածելու համար կը գլխատուի Պապ զօրավարը, կարճատեւ կալանքի կ՛ենթարկուի Տէր-Աւետիսը, Մխիթար սպարապետը եւ ուրիշներ։ Այս գործողութիւններէն ետք, հայկական զօրքերուն մէջ կարգ ու կանոն կը հաստատուի։
 
Հայ բնակչութիւնը ոտքի կը կանգնի նաեւ երբեմնի [[Սիւնիքի Թագաւորութիւն|Սիւնիքի թագաւորութեան]] մայրաքաղաք [[Կապան]]ի մէջ:մէջ։ Շրջակայ իսլամ տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զօրքով կը յարձակին հայկական զօրքերուն վրայ։ Կապանի [[Եղուարդ (Սիւնիքի մարզ)|Եղուարդ]] գիւղի մօտ [[1723]]–ին [[Չաւնդուրի ճակատամարտ]]ին հայերը յաղթանակ տարին։ Ազատագրուած Կապանը հայկական իշխանութեան միացաւ։ Հայկական ուժերու կեդրոնատեղի դարձաւ [[Հալիձորի Բերդ|Հալիձորի բերդ]]ը: Մխիթար Սպարապետի եւ Տէր-Աւետիսի գլխաւորած հայկական զօրաջոկատները կը գրաւուին նաեւ [[Զեւայի Բերդ|Զեւայի անառիկ բերդը]]՝ ջախջախելով տեղի մօտ 4000-անոց կայազօրը։ Մէկ տարի ետք՝ 29 Մայիսին, հայկական զօրաջոկատները ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունեցող [[Որոտան Բերդ|Որոտան բերդ]]ը կը գրաւեն<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 116|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
[[Պատկեր:Արցախը և Սյունիքը 1720-1730 թվականներին.jpg|մինի|Արցախի եւ Սիւնիքի իշխանութիւններ|ձախից]]
1724–ին պարսից շահ [[Թահմասպ II]]-ի հրամանով [[Ղարադաղի Խանութիւն|Ղարադաղի խանը]] կը յարձակի հայկական իշխանութեան վրայ։ Դաւիթ Բեկի օգնութեան կը հասնին Արցախի զօրամասերը՝ [[Իվան Կարապետ]]ի ու [[Ավան հարիւրապետ]]ի հրամանատարութեամբ։ Հայերու յաղթանակը վերջնականապէս ամրպնդուեցաւ օտար լուծի ազատագրումը։ ԱՆոր յաջորդեց [[Գողթան]] եւ [[Արեւիք]] գաւառներու ազատագրումը. [[Ագուլիս]]ը ու [[Մեղրի]]ն հայկական իշխանութեան տարածք մտան։ Սիւնիքի մելիքներն ու տանուտէրերը Դաւիթ Բեկիին որպէս երկրամասի գերագահ իշխան կ՛ընդունին եւ իրենց հպատակութիւնը կը յայտնեն<ref>{{Cite web|title = Ազատագրական կռիվները Սյունիքում: Հայկական անկախ իշխանության ստեղծումը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_histor_Azatagrakan_krivnery_Syuniqum |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>: