«Էտուարտօ Էռնէկեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{ Տեղեկաքարտ Անձ | անուն ազգանուն = Էտուարտօ Էռնէկեան | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Eduardo Eurnekian 4.png | չափ = |...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
14:22, 7 Ապրիլ 2020-ի տարբերակ
Էտուարտօ Էռնէկեան (սպ.՝ Eduardo Eurnekián, Արժանթինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս[1]։ Կը համարուի ամենայաջող ձեռներեցներէն մէկը Լատինական Ամերիկաի մէջ։ Իր ընկերութիւնները կը զբաղուին ենթակառուցուածքային գործունէութեամբ, գիւղատնտեսութեամբ, էներգետիկայով, մանրածախ առեւտրով եւ դրամատունի գործունէութեամբ։ 2017 թուականի Սեպտեմբերի 21-ին շնորհուեր է Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոսի կոչում[2][3][4]։
Էտուարտօ Էռնէկեան սպ.՝ Eduardo Eurnekián | |
---|---|
| |
Ծնած է | 4 Դեկտեմբեր 1932-ին |
Ծննդավայր | Պուէնոս Այրես, Արժանթին |
Քաղաքացիութիւն | Արժանթին |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնէութիւն |
Մասնագիտութիւն | Գործարար |
Արժանթինահայ գործարար Էտուարտօ Էռնէկեան Հարաւային Ամերիկայի ամէնէն հարուստ անձերէն մէկն է: 21 Սեպտեմբեր 2017-ին, անոր շնորհուած է Հայաստանի ազգային հերոսի կոչում:
Կենսագրութիւն
Էտուարտօ Էռնէկեանը ծնած է 4 Դեկտեմբեր 1932-ին Պուէնոս Այրես, Արժանթին, հայ գաղթականներու ընտանիքի մէջ։ Էռնէկեանները ընտանիքը հիմներ է textile հիւսուածեղէն ձեռնարկութիւնը։ Ան Երբեք ամուսնացած չէ եղած, երեխաներ չունի։ Իր հետ կ'աշխատին մահացած եղբօր՝ Ալպերթոյի զաւակները. Մարթին եւ Ուկօ։ Էռնէկեանի կարողութիւնը 2013 թուականին կը հաշուուի 1, 8 միլիարտ ԱՄՆ տոլար։ Արժանթինի ամենահարուստ մարդկանց ցանկին մէջ 80-ամեայ գործարարը կը գտնուի երկրորդ տեղը [5]։ Ներկայ դրութեամբ Էռնէկեանի հսկողութեան տակ կը գտնուին 49 օդանաւակայաններ տարբեր երկիրներու մէջ (Արժանթին, Իտալիա, Հայաստան, Էկուատոր, Փերու, Պրազիլ, Ուրուկուէյ), եւ ունի աւելի քան 1000 կմ2 հողամաս[6]։ Էտուարտօ Էռնէկեանը ամենէն յայտնի ձեռնարկութիւններն են՝ «Aeropuertos Argentina 2000» եւ «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութիւնները[7]։ Գործարարին նաեւ կը պատկանին «America TV» հեռուստացանցը, 4 ռատիոկայան եւ «El Cronista» ֆինանսական ամսագիրը։
Գործունէութիւնը Հայաստանի մէջ
17 Դեկտեմբեր 2001ին Էտուարտօ Էռնէկեանի «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութեանը կը պատկանի «Արմենիա միջազգային օդանաւակայաններ» ընկերութիւնը՝ Հայաստանի խոշորագոյն «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանի հետ միասին[8]։
2006 թուականին ձեռք բերած է Հայաստաին մէջ մեծութեամբ երրորդ՝ «Քոնվերս Պանք» ՓԲԸ-ն բաժնետոմսերու 95%-ը[9][10]։
2012 թուականին յայտարարուեցաւ, որ գործարարը կը պատրաստուի տեղեկատուական գիտաճարտարուեստներու գործարան հիմնել Երեւանի մէջ[11]։
Գործարարը նաեւ խոշոր ներդրումներ կ'իրականացնէ գիւղատնտեսութեան ոլորտին մէջ։
Պարգեւներ
Ծանօթագրութիւններ
- ↑ Էռնէկեանին Ազգային հերոսի կոչում շնորհուեր է
- ↑ «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել»։ Armtimes.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2017-09-21
- ↑ «Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ արտագրուած է՝ 2017-09-21
- ↑ 4,0 4,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2017-09-22
- ↑ Ֆորպս - Արժանթին (անգլերէն)
- ↑ Էտուարտօ Էռնէկեանը Ֆորպս ամսագրի կայքին մէջ (անգլերէն)
- ↑ «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութեան կայք
- ↑ Ազատ Եւրոպա/Ազատութիւն ռատիոկայան 2001-12-18 (անգլերէն)
- ↑ Արժանթինահայ մեծահարուստը դարձեր է «Քոնվերս Պանք» ի սեփականատէր
- ↑ «Քոնվերս Պանք»ի նոր սեփականատէր դարձեր է արգենտինահայ գործարար Էտուարտօ Էռնէկեանը
- ↑ Էտուարտօ Էռնէկեանը Երևանի մէջ ՏՏ գործարան կը բանայ Առաւօտ(օրաթերթ)]
- ↑ Գարեգին Բ-ն Էտուարտօ Էռնէկեանին շնորհեր է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան ֊ Նոյեան Տապան
- ↑ Business for Peace Honourees (անգլերէն)
Արտաքին յղումներ
- Էտուարտօ Էռնէկեանի պաշտոնական կայք (հայ.) (սպան․) (անգլերէն) (փորթ.)
- Կորպորասիոն Ամերիկա
- Էտուարտօ Էռնէկեանի ալիքը ՅուԹյուբ կայքը
- Էտուարտօ Էռնէկեան Linkedin կայքը
- էռնէկեան Կ՛ընդարձակէ Իր Գործառնութիւնը
- Էռնէկեան 250 Հազար Տոլար Կը Նուիրէ Հայաստանին
- Էռնէկեան 250 Հազար տոլար Պիտի Տրամադրէ ՀՀ Կառավարութեան «Քորոնա» Ժահրին Դէմ Պայքարի Համար
Կաղապար:Հայաստանի ազգային հերոսներ
Ուիքիպահեստ նախագիծի Էտուարտօ Էռնէկեան ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |