«Ապարանի Սուրբ Խաչ Եկեղեցի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Տող 52.
 
Ուենալով փաստուած նիւթ կառոյցի կղմինդրածածկ լինելու վերաբերեալ՝ տաճարը կրկին ծածկուեցաւ կղմինդրով, որու ձեւը կրկնուած են 5-րդ դարու պահպանուած կղմինդրու ձեւերը։
Այս ամենէն հանդերձ, Աբարանի Սուրբ Խաչ եկեղեցին Քասախի (պազիլիք տաճարը) ոչ միայն վաղ քրիստոնէական շրջանի առաջնեկն է, այլեւ բարձրարժեք ճարտարապետական մէկ հորինվածք քարեղենի մարմնացումը [[Ավետարան]]ի լոյսի, սիրոյ ու ճշմարտութեան՝ զուսպ, առնական, միաժամանակ ջերմ ու մարդամոտ։ Այն իրավամբ հայ քրիստոնէական ճարտարապետությենճարտարապետութեան եզակի գոհարներու եւ բարձրարուեստ մէկ հուշարձան միանաւ պազիլիքներու շարքին։
 
== Տաճար և քահանաներ ==
[[1796]] թուականին [[Էրզրում]]ի վիլայեթի Դութաղ բնակավայրի քահանայ Տէր Հարութիւնը գերդաստանով տեղափոխուած է [[Արեւելեան Հայաստան]] եւ հանգրուանում է այդ տարիներուն գրեթէ աւերակ Աբարան գիւղին մէջ։ Անոր մահէն հետոյ անոր որդիները իրենց միացած գաղթականներու հետ Մայիս [[1816]] թուականին հիմնուած են Աբարանը՝ նորոգելով Սուրբ Խաչ եկեղեցուոյ հարեւանութեամբ գտնուող մի քանի տուներ։
 
Սուրբ Խաչ եկեղեցին կրկին վերազարթուած է [[19-րդ դար]]ի իր առաջին քահանայ Տէր Մարտիրոսի եւ անոր շուրջը համախմբուող ծխական համայնքի աղոթքներու։
[[1860]] թուականին վախճանած է Տէր Մարտիրոսը եւ փոխարինուած է անոր որդին՝ Տէր Սահակը՝ քահանայագործելով եկեղեցին մինչեւ [[1918]] թուականը իրեն լծակ ունենալով կրտսեր եղբորը՝ Տէր Ռաֆայէլին։ Վերջինը ձեռնադրուած է [[1902]] թուականին՝ Խրիմեան Հայրիկի ձեռմամբ (Մկրտիչ Ա)։
 
Տեր Ռաֆայէլի աղօթքներով բժշկվուած էին հիւանդներ, դարձի ու ապաշխարհութեան ճանապարհի բռնուած հանցագործներ, աւազակներ։ Անոր աղօթքներով ցրուած էին կարկտաբեր ամպերը, բացուած էին երկնքի գոց դռները, եւ երկինք հառած շինականի աչքերը անձրեւած էին՝ խառնվելով որպէս օրհնութիւն տեղացող հորդառատ անձրեւի շիթերին։
Անոր ձեռբակալելու, աքսորելու ՉԿ-ի փորձերը միշտ ձախող էին երկնային միջամտութեամբ։
17 Յունուար [[1946]] թուականին 92-ամիա քահանան կնքած է իր մահկանացու՝ մահուան առաջ հասցնելով մկրտեց Աբարանի նորածիններուն։ Անոնց հետոյ աթեիզմը ամրապնդուած է նաեւ Աբարանին։
Բայց ծնվողները պիտի մկրտուէին եւ ննջողներն ալ պէտք ունէին հոգեհանգստի, որ ի պաշտոն կատարած է Տէր Յովհաննէս քահանան մինչեւ իր մահը՝ [[1959]] թուականը։ Այնուհետեւ աբարանցիները ստիպուած էին հասնիլ [[Էջմիածին]] կամ [[Երեւան]]՝ հոգեւոր կարիքներու բավարարման համար։
 
[[1974]] թուականին Աբարանի տարածքի հոգեւոր կարիքներու բաւարարումը հանձնուած է Տէր Յարութիւն քահանայ Եսաեանին։ Անոր մահէն ետք Աբարանի ծխական համայնքը եւ՛ կար, եւ՛ չկար։
 
Հոգեւոր կեանքը վերազարթոնք ապրած է եւ աշխոյժացած է 1989 թուականին Աբարանի հոգեւոր հովիւ նշանակուած Տէր Մկրտիչ քահանայի գործունէութեամբ։
Աշնան, [[1993]] թուականին Տէր Մկրտիչ քահանայի [[Շուէտիա]] վերաբնակուելու հանգամանքով համայնքը կրկին մնացած է առանց հովիւի։
 
Արարատեան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսեանի հոգածութեան շնորհիւ տարածքի հոգեւոր սպասաուորութիւնը ստանձնած է Տէր Աթանաս վարդապետ Մովսիսեանը։
[[1996]] թուականին վերաբացուած Սուրբ Խաչ եկեղեցին հոգեւոր հովիւ նշանակուեցաւ Տէր Յարութիւն քահանայ Եսաեան Տէր Յարութիւնի կրտսեր որդին։
[[1997]] թուականին Սբ.Խաչ եկեղեցին կատարեց սարկաուագական ձեռնադրութիւն Տ.Նաուասարդ ձեռմամբ արքեպիսկոպոս Կճոեանի։ Ձեռնադրուեցան Յովհհանէս սարկաուագ Վահանյեանը, որ հիմա եկեղեցուոյ հոգեւոր հովիւն է եւ Հայկ սարկաուագ Պետրոսեանը, որ հետոյ վերանուանեցաւ Տէր Ղազար եւ քահանայութեան կոչուեցաւ Բիւրաուանի եկեղեցում։
 
[[2001]] թվականին Տեր Հարություն քահանան տեղափոխվում է պաշտոնավարելու [[Աշտարակ]]ի Սուրբ Կարմրավոր, Սուրբ Սարգիս և [[Թալին]]ի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։
Սուրբ Խաչ եկեղեցու և նրա ծխական համայնքի կյանքում նշանակալից էր 2001 թվականի [[փետրվարի 22]]-ը, երբ սուրբ Վարդանանց հիշատակին նվիրված իր անդրանիկ Պատարագով հովվական պարտականություններ ստանձնեց նորընծա Տեր Վիրապ քահանա Ղազարյանը։ Կարճ ժամանակում նա արժանացավ համայնքի սիրուն ու վստահությանը՝ շնորհիվ իր նվիրված ծառայության և ողջախոհ, հավասարակշիռ ընթացքի։
 
Շուրջ 13 տարի իր բարեսեր ծառայությունը բերեց Սուրբ Խաչ եկեղեցուն Տեր Վիրապ քահանա Ղազարյանը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ տեղափոխվեց Ոuկրաինա, ում էլ փոխարինեց Տեր Օշին քահանա Հայրապետյանը և Տեր Մուշե քահանա Վահանյանը։