«Ֆրանսեսք Մասիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Ֆրանսեսք Մասիա''' ({{ԱԾ}}), սպանական բանակի գնդապետ, քաթալան կառավարութեան ղեկավ...»:
 
(Տարբերութիւն չկայ)

Ընթացիկ տարբերակը 06:20, 25 Մայիս 2020ի դրութեամբ

Ֆրանսեսք Մասիա (21 Սեպտեմբեր 1859(1859-09-21)[1], Վիլյանուևա ի Խելտրու, Garraf[2][3] - 25 Դեկտեմբեր 1933(1933-12-25)[1][4][5][…], Պարսելոնա, Սպանիա[2][3]), սպանական բանակի գնդապետ, քաթալան կառավարութեան ղեկավար։

Ֆրանսեսք Մասիա
կատ.՝ Francesc Macià i Llussà
Ծննդեան անուն կատ.՝ Francesc Macià i Llussà
Ծնած է 21 Սեպտեմբեր 1859(1859-09-21)[1]
Ծննդավայր Վիլյանուևա ի Խելտրու, Garraf[2][3]
Մահացած է 25 Դեկտեմբեր 1933(1933-12-25)[1][4][5][…] (74 տարեկանին)
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա[2][3]
Քաղաքացիութիւն  Սպանիա
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, զինուորական
Վարած պաշտօններ President of the Generalitat of Catalonia?, Member of the Parliament of Catalonia?, member of the Congress of Deputies?, Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[6], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[3], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[2] եւ Chairman of Republican Left of Catalonia?
Կուսակցութիւն Estat Català?[7] եւ Կատալոնիայի հանրապետական ձախեր?[8]
Ամուսին Eugènia Lamarca i de Mier?[9]
Երեխաներ Josefina Macià i Lamarca? եւ Q113551823?
Ստորագրութիւն

Կենսագրութիւն Խմբագրել

Մասիա ծնածէ 1859-ին, Պարսելոնայի նահանգի ծովափնեայ Վիլանովա ի լա Կելթրու քաղաքը։ Ան սպանական բանակի գնդապետ էր: Պարսելոնայի մէջ քաթալան լեզուով լոյս տեսնող «Քուքութ» պարբերաթերթին մէջ ստորագրած յօդուածի մը համար 1905-ին կը դատապարտուի եւ բանակէն կ'արձակուի: Իսկ «Քուքութ» 1905 Դեկտեմբերէն մինչեւ 1906 Ապրիլ, վեց ամիսով կը փակուի:

«Քուքութ»-ի փակման պայմաններուն տակ քաթալան քաղաքական կուսակցութիւններ 1906-ին կը միանան եւ կը կազմեն Քաթալան համերաշխութիւնը «Սոլիթարիթաթ Քաթալանա»:

Ֆրանսեսք Մասիա քաթալան համերաշխութեան ցանկէն 1907-ին` Պարսելոնայէն եւ 1923-ին ալ Լէս Պորկէս Պլանքէսէն երեսփոխան կը ընտրուի:

Մասիա 1922-ին կը հիմնէ Էսթաթ Քաթալա կուսակցութիւնը: Ան հետեւողական պայքար կը մղէ Փրիմօ տէ Ռիվերայի եւ թագաւորութեան դէմ:

Էսթաթ Քաթալա զինուորական բաժանմունքներ կ'ունենայ Էքսերսիթ Քաթալա (քաթալան բանակ) անունով, որուն հրամանատարը Մասիան էր: Կը կազմակերպուի նաեւ Կերմանտաթ Քաթալանա տէ լա Պանտերա Նեկրա (Սուրբ Քաթալան եղբայրութիւն սեւ դրօշակի) յատուկ ջոկատը:

Փրիմօ տէ Ռիվերա կ'արգիլէ քաղաքական կուսակցութիւններու գործունէութիւնը, Էսթաթ Քաթալա կ'անցնի ընդյատակեայ գործունէութեան: Ֆրանսեսք Մասիա հալածուելով Սպանիայէն կը հեռանայ եւ ֆրանսական Քաթալոնիոյ Փրաթս տէ Մոլլօ աւանը կ'ապաստանի, ուր կը բռնուի եւ կը բանտարկուի: 1927 Մարտին ան Պրիւքսէլ կ'անցնի, իսկ 1930 Ապրիլին Սպանիա կը վերադառնայ: Շատ չանցած կրկին կ'աքսորուի եւ 1931-ի Փետրուարին կը վերադառնայ:

Ֆրանսեսք Մասիա 14 Ապրիլ 1931-ին, Ալֆոնսօ ԺԳ. թագաւորի հրաժարումէն ետք, եւ Մատրիտի մէջ սպանական երկրորդ հանրապետութեան հռչակումէն քանի մը ժամ առաջ Պարսելոնայի մէջ Իպերիական դաշնակցութեան կազմէն ներս Քաթալոնիոյ անկախութիւնը կը հռչակէ:

Երեք օր ետք, 17 Ապրիլին, հանրապետական կառավարութիւնը երեք նախարարներ կ'ուղարկէ Պարսելոնա, որոնք բանակցութեան մէջ կը մտնեն Մասիայի հետ: Մասիա կ'ընդառաջէ: Քաթալան հանրապետութիւնը ջնջուած կը հռչակուի եւ կը փոխարինուի ինքնավար մարմիններու կազմաւորումով:

Կեներալեթաթ տէ Քաթալունիա (քաթալան կառավարութիւնը), որ 18-րդ դարու սկիզբը ջնջուած էր արքայական Նուէվա Փլաթա հրովարտակով, կը վերահաստատուի: Մասիա կը դառնայ քաթալան կառավարութեան ղեկավարը:

Ֆրանսեսք Մասիա մահացաւ 25 Դեկտեմբեր 1933-ին, Պարսելոնայի մէջ:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=11-11&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=10-10&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=9-9&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
  7. Estat Català (1922-2022) - Manifest del centenari
  8. Les cares d’ERC
  9. Eugènia Lamarca, la primera "primera dama" de Catalunya — 2022.