«Գանձասարի վանք» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գանձասար''', վանական համալիր Արցախ, Մարտակերտ շրջանի Վանք գիւղին մ...»:
(Տարբերութիւն չկայ)

14:00, 28 Մայիս 2020-ի տարբերակ

Գանձասար, վանական համալիր Արցախ, Մարտակերտ շրջանի Վանք գիւղին մօտակայքը, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գաւառին մէջ, Խաչէնագետի ձախ ափին, Գանձասար լերան վրայ։ Անուանուած է Վանք գիւղին դիմացը գտնուող բլուրին անունէն, որու ընդերքը կան արծաթի եւ այլ մետաղներու հանքեր։

Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Գրաբար տառադարձությամբ Աղուան[1]։

Պատմություն

Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը[2]:

Գանձասարն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարը 1400 - 1816 թվականներին Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր[3]։ 1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «Մեծ իշխան», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ Հասան Ջալալին և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար», որի կառուցումն սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։

Մխիթար Գոշը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին։

1260 թվականին Թիֆլիսը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին՝ Լաշայի որդուն, ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և «եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա», տանում Ղազվին (Իրան)։ Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»։ Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում։ Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։

17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ XVIII դար այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815 թվականը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։ Գանձասարի վանքը մոտ 1400 թվականին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝ XV դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի

Գանձասար վանական համալիրի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 - 1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից[4]։ Այն իրենից ներկայացնում է մեծ խաչագմբեթ եկեղեցի: էրմիտաժի գիտական խորհրդի անդամ խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, տաճարն անվանեց «հայկական ճարտարապետության շտեմարան»: Պրոֆեսոր Շարլ Դիլը (1859-1944) Սորբոնի համալսարանից, արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի պատմաբան, Գանձասարը ներառեց հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան: Գանձասարի վանքից բացի, Դիլի ցանկում հայտնվեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (915-921) (Վանա լիճ, Թուրքիա), Էջմիածնի Սբ Հռիփսիմեի եկեղեցին (618), Հաղպատի վանքը (հիմնված 10-րդ դարում) և Ամենափրկչի եկեղեցին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում (հիմնված 1001 թվականին):

Պատկերասրահ

Ծանօթագրութիւններ

  1. Յակոբեան Թ. Խ., Մելիք-Բախշեան Ստ. Տ., Բարսեղեան Հ. Խ., Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկեան Լ. Գ.), Երեւան, «Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն», 1986, էջ 195։
  2. «Գանձասարի վանքը»։ Գանձասար աստվածաբանական կենտրոն, Երևան 2009 
  3. Hewsen Robert H. (2001)։ Armenia: a historical atlas։ The University of Chicago Press։ էջ 159։ ISBN 0-226-33228-4 
  4. Artsakh: A Photographic Journey by Hrair Khatcherian, p.13. Կաղապար:OCLC

Արտաքին յղումներ


Ստորոգում:Մարտակերտի շրջանի շէնքեր եւ կառոյցներ Ստորոգում:Ժգ. դարու հայկական վանքեր եւ եկեղեցիներ Ստորոգում:Արցախի թեմի վանքեր եւ եկեղեցիներ Ստորոգում:1238 հիմնադրումներ Հայաստանի մէջ