«Վահրամ Փափազեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրութիւն ==
Վահրամ Փափազեանը ծնած է [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլիս]] [[1888 թուական]]ին, միջին խաւի ընտանիքին մէջ։ Հայրը՝ Գամերը, որ այդ ատենը հեռագրատան պաշտօնեայ եղած էր, ունեցած է զաւակին անկարիք մանկութիւնը եւ ուսումն ապահովելու հնարաւորութիւն։ Սորված է Մխիթարեան վարժարան, [[Վենետիկ]]ի [[Մուրատ-Ռափայէլեան Վարժարան]], ապա՝ Միլանի գեղարուեստի ակադեմիա։
Ուսումնառութեան տարիներուն (1908-1911), ան, ուսումնական ծրագրի շրջանակներինշրջանակներուն շփումներ կ'ունենայ իտալական թատրոնի յայտնի դերասաններու հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդէս է կուգայ անոնց խումբերուն։
 
Մինչ այդ Փափազեանը թեթեւակի շփուած էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907-ին ան կը յայտնուէ [[Փարիզ]] եւ, [[Շիրվանզադէ|Շիրվանզատէի]] ու [[Յովհաննէս Աբէլեան|Աբէլեանի]] խորհուրդով, կը մեկնի Պաքու։
 
1913-ին Փափազեանը հրաւերք ստացաւ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերութենէն։ Համարելով, որ [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլսոյ]] մէջ գործիլն անհեռանկար է, ան հեռացաւ հայրենի քաղաքէն դէպի իր դերասանական ապագանապագան։
 
Այսպէս բոլորեց Փափազեանի դերասանական կեանքի առաջին շրջանը։ 1913-1922 թուականները կարելի է համարել Փափազեանի դերասանական կեանքի երկրորդ շրջանը։
 
Փափազեանը խաղցած է Ռոմեոյի դերը։ Ինչպէս հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերը, շեքսպիրեան սիրահարի դերով եւս Փափազեանը չէ ապաւինած իր շնորհներուն, այլ արտայայտած է կերպարներու դրամատիկական բովանդակութիւնը։
 
1920-ին Փափազեանը վերջին անգամ մը կը յայտնուի իր ծննդավայրին մէջ եւ այնուհետեւ ան կը մեկնի [[Խորհրդային Հայաստան]]։
 
1922-ին [[Երեւան|Երեւանի]] նորաստեղծ պետական թատրոնին մէջ Փափազեանը կը խաղայ Քարլոսի («Աւազակներ»), Պրինչիւալէի («Մոննա Վաննա») եւ Հայնրիխի («Ջրասոյզ զանգ») դերերը, կը բեմադրէ քանի մը փիէս («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» եւ այլն)։ Բայց յաջորդ տարուընէ հանդէս կու գայ [[Թիֆլիս|Թիֆլիսի]] եւ [[Պաքու|Պաքուի]] հայկական թատրոններուն մէջ։ Արուեստագետի գործունէութիւնը աւելի արդիւնաւետ կ՚ըլլայ Թիֆլիսի Հայ դրամային մէջ, ուր ան կը գլխաւորէ թատրոնը (1926-1927)։ Այս թատերաշրջանին ան կը խաղայ ոչ միայն իր աւանդական դերերը, այլեւ, իբրեւ «սովորական» դերասան մը, հանդէս կու գայ «հերթական» ներկայացումներու մէջ. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ճորճ («Մորգանի խնամին»)։ Ոչ միայն կը խաղայ, այլեւ կը բեմադրէ. «Մակբէթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդէս»։
 
1928-ին Փափազեանի Օթելլոյի հոյակապ կերպարը երեւաց [[Մոսկուա|Մոսկուայի]] Մեծ թատրոնին մէջ՝ Փոքր թատրոնի դերասաններու խաղընկերութեամբ, ապա եւ 1932-ին [[Փարիզ|Փարիզի]] Օդէոն թատրոնին մէջ՝ Ատելիյէ թատրոնի դերասաններու խաղընկերութեամբ։ Այն սակաւաթիւ իրողութիւններէն են անոնք, երբ հայ դերասանական արուեստը ստացած է միջազգային արձագանք։ Այս Փափազեանի եւ անոր Օթելլոյի ամենալաւ ժամանակն էր։
 
1932-1954-ականներուն բնակութիւն հաստատելով [[Սենթ Փեթերսպուրկ|Սենթ Փեթերպուրկի]] մէջ՝ Փափազեանը իր նշանաւոր կերպարներով, ամէնէն յաճախ՝ Օթելլոէով, շրջած է Սովետական Միութեան մէջ։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազեանը տարաւ պաշարուած [[Սենթ Փեթերսպուրկ]]<nowiki/>ի մէջ՝ հանդէս բերելով ոչ միայն արտիստական, այլեւ քաղաքացիական եւ հայրենասիրական բարձր նկարագիր։ 12 Յունուար1948-էն հիւրախաղերով եղած է Երեւանի մէջ, Երաժշտական կատակերտգութեան թատրոնին մէջ գլխաւոր դերերով հանդէս կու գայ [[Ուիլիըմ Շէյքսփիր|Շեյքսպիրի]] «Օթելօ», Ջիակոմէտտիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ներկայացումներով<ref>«Գրկան թերթ», 1948, № 1:</ref>:
 
Անոր աւանդական դերերէն մէկն ալ Կորրադոն էր՝ Ջիակոմէտիի «Ոճրագործի ընտանիքը» մելոտրամայի հերոսը։ Իբրեւ դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազեանը իր նախորդներու նման ունեցած է մելոտրամաներ խաղալու սովորութիւն։
 
Բազմաթիւ դերերով Փափազեանը քանի մը տարի շրջագայեց [[Անդրկովկաս|Անդրկովկասի]] մէջ, ապա եւ Միութեան մեծաթիւ քաղաքներուն՝ ամէնուրէք գտնելով իր արուեստը գնահատող հանդիսատես։ Վերջապէս, 1954-ին արուեստագէտը գտաւ իր հանգրուանը Երեւան քաղաքին մէջ, [[Գաբրիէլ Սունդուկեանի Անուան Ազգային Ակադեմական Թատրոն|Սունդուկեանի անուան թատրոնին]] մէջ։ Ան փոքրացուց շրջագայութիւններու տեւողութիւնը եւ շառաւիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրեւ Սունդուկեանի անուան թատրոնի դերասան Փափազեանը մասնակցեցաւ հայկական արուեստի 1956-ին մոսկովեան տասնօրեակին եւ արժանացաւ Սովետական Միութեան ժողովրդական արտիստի կոչման։ Յետագային խաղցաւ նաեւ Ուրիէլ Ակոստա, Արբենին<ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմութիւն, 1967 թուական</ref><ref>{{Cite web|url=https://dic.academic.ru/dic.nsf/lermontov/1014/%D0%9F%D0%B0%D0%BF%D0%B0%D0%B7%D1%8F%D0%BD|title=Папазян Ваграм Камерович - это... Что такое Папазян Ваграм Камерович?|website=Словари и энциклопедии на Академике|language=ru|accessdate=2019-01-06}}</ref>:
 
Փափազեանը զբաղուած է նաեւ թատերավերլուծութեամբ եւ գրական գործունէութեամբ, յայտնի է անոր «Յետադարձ հայեացք» յուշագրութիւնը։
 
Մահացած է [[Լենինկրատ|Լենինկրատի]] մէջ, թաղուած է [[Կոմիտասի Անուան Պանթէոն|Կոմիտասի անուան պանթէոնին մէջ]]։ [[Ստեփանակերտի Հայկական Դրամատիկական Թատրոն|Ստեփանակերտի պետական թատրոնը]] կը կրէ Փափազեանի անունը։
 
== Ֆիլմագրութիւն ==
 
* 1917 - Սաիդէ (դեբիւտը կինոյին՝ Էռնեսթօ Վահրամ անունով)
* 1917 - Երազ ու կեանք
* 1917 - Փառքի դարպասների մօտ - ''ջութակահար Վիքթոր Ստաւսկի''
* 1917 - Մթնշաղ - ''երաժիշտ Զարեմբա''
* 1917 - Գայթակղութիւն - ''ֆրայ Ցիօ''
* 1917 - Սիրոյ երկրում - ''Ալպերթօ''
* 1917 - Այրին - ''Ռոպերթ Տոտուէն, Մորիսի ընկերը''
* 1918 - Ստելլա Մարիս
* 1918 - Գարնանային քամու հեքիաթը - ''յայտնի աւիատոր''
* 1918 - Պոէտն ու ընկած հոգին - ''Կրասով, գրող''
* 1918 - Не та, так другая
* 1918 - Երջանկութեան կողքով - ''Ալեքսէյ, Վանտայի եղբայրը''
* 1918 - Клятвой спаянные - ''Ների''
* 1918 - Բժիշկ Կատցել - ''բժիշկ Կատցել''
* 1918 - Երկու մայր
* 1922 - Պոսֆորի գաղտնիքը
* 1922 - Սիրային ողբերգութիւն Սթամպուլում
* 1923 - Աղջկայ աշտարակի գաղտնիքը - ''Սամէդ խան''
* 1953 - Մեծն զօրաւար Սկանդերբերգը - ''սուլթան Մուրատ Բ.''
* 1955 - Ուրուականները հեռանում են լեռներից - ''Դանիէլ-բեկ''
* 1956 - Սիրտն է երգում - ''Գաբրիէլ աղա''
* 1964 - Մսէօ Ժակը եւ ուրիշները - ''Միհրան աղա''
 
== Երկեր ==
 
=== Գիրքեր ===
 
* Յետադարձ հայեացք, գիրք 1, Երեւան, 1956, 464 էջ:
* Յետադարձ հայեացք, գիրք 2, Երեւան, 1957, 472 էջ:
* Սրտիս պարտքը, Երեւան, 1959, 176 էջ:
* Իմ Օթելլոն, Երեւան, 1964, 512 էջ:
* Համլետը ինչպէս տեսայ…, Երեւան, 1968, 436 էջ:
* Անահիտ, Երեւան, 1969, 96 էջ:
* Լիր արքայ, Երեւան, 1971, 331 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 1. Յետադարձ հայեացք, գիրք 1, Երեւան, 1979, 460 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 2. Յետադարձ հայեացք, գիրք 2, Երեւան, 1981, 464 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երեւան, 1982, 456 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպէս տեսայ…, Երեւան, 1983, 408 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքայ, Երեւան, 1983, 384 էջ:
* Թանձրացումներ, Երեւան, 1988, 136 էջ:
 
=== Մամուլ ===
 
* Թո՛ղ լինի, ողջունում եմ: «Գարուն», 1967, № 2, էջ 10։
 
[[Պատկեր:Vahram_Papazyan_Statue.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Vahram_Papazyan_Statue.jpg|մինի|Վահրամ Փափազեանի կիսանդրի (Երեւան)]]
 
== Պարգեւներ, մրցանակներ ==
 
* [[Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ]] (1933)
* [[Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ]] (1933)
* [[Ազրպէյճանական ԽՍՀ ժողովրդական արտիստ]] (1935)
* [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] (1956)
* [[Լենինի շքանշան]] (27.10.1967)
* ԽՍՀՄ մետալներ
 
== Գրականութիւն ==
 
* Վահրամ Փափազեան (ժողովածու), Երեւան, 1959:
* Հայ սովետական թատրոնի պատմութիւն, Երեւան, 1967:
* Ռուբէն Զարեան, Վահրամ Փափազեան, Երեւան, 1972, 158 էջ:
* Շեքսպիրական, հատ. 4, Երեւան, 1974:
* Գառնիկ Ստեփանեան, Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան, հատ. 3, Երեւան, 1975:
* Գառնիկ Ստեփանեան, Վահրամ Փափազեանի հետ (յուշեր), Երեւան, 1979, 102 էջ:
* Լեւոն Հախուերդեան, Հայ թատրոնի պատմութիւն (1901-1920), Երեւան, 1980:
* Ռուբէն Զարեան, Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երեւան, 1981, 326 էջ։
* Հայկ Խաչատրեան, Գրական տեղեկատու, Երեւան, 1986, էջ 565:
* Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երեւան, 1986, էջ 326-327:
* Գէորգ Աբաջեան, Վահրամ Փափազեան, Երեւան, 1988։
* Գէորգ Աբաջեան, Հայոց ցեղասպանութեան անդրադարձը Վահրամ Փափազեանի արուեստում, Ե., 1997, 52 էջ:
* Գրիգորեան Վ., Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիւը, Երեւան, 2002:
* Գէորգ Աբաջեան, Վահրամ Փափազեանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ:
 
== Աղբիւրներ ==
 
* Հայկական յամառօտ հանրագիտարան, հատ. 4, Երեւան, 2003:
* Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երեւան, 2007, էջ 633:
 
== Աղբիւրներ ==
<references group=""></references>
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.azg.am/AM/2008060513 «Հայ բեմի կախարդը» յօդուած Ազգ օրաթերթին մէջ]
 
== Ծանօթագրութիւններ ==