«Սահարա Անապատ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|250px|աջից|Սահարա '''Սահարան'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Libya 4985 Tadrart Acacus Luca Galuzzi 2007.jpg|մինի|250px|աջից|Սահարա]]
 
'''Սահարան'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}}</ref> ([[արաբերենարաբերէն]]՝ الصحراء الكبرى, ''աս-սահրա ալ-քուպրա'', «Մեծն անապատը», ({{Audio|ar-Sahara.ogg|صحراء}})) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ [[անապատն]] է, [[Անթարքթիքա]]յէն ետք։ Անիկա կը գտնուի հիւսիսային [[Ափրիկէ]]ի մէջ, [[Կարմիր ծով]]էն մինչեւ [[Ատլանտեան]] [[ովկիանոս]] եւ Աթլասի լեռներու հարաւային լանջերէն ու Միջերկրական ծովէն մինչեւ Սուտան։ Արեւմուտքէն արեւելք Սահարան կը տարածուի շուրջ 5500 Քմ., իսկ հիւսիսէն հարաւ՝ 2000 Քմ.։ Սահարայի տարածքը 8,5 միլիոն Քմ.² է։ Սահարան համարյա [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ]]ի կամ Չինաստանի չափ է եւ [[Աւստրալիա]]յէն աւելի լայն է։
 
Սահարան ամբողութեամբ ներառուած է ափրիկեան տարածքին մէջ։
Տող 8.
 
Սահարայի մակերեսին 25 տոկոսէն աւելին պատուած է աւազէ սաւաններով ու աւազաբլուրներով։ Լայնատարած են լեռնային աւազաթումբերը, որոնք կրնան հասնիլ մինչեւ 333 մեթր բարձրութիւն։ Հակառակ ընդունուած պատկերացումներուն՝ աւազաբլուրները կը կազմեն անապատին շուրջ քառորդ մասը միայն։ Անիկա մեծ մասամբ կազմուած է քարքարոտ բարձրաւանդակներէ, չոր դաշտավայրերէ եւ Աղահանք պարունակող հարթ տարածութիւններէ։ Առաջին նայուածքով կը թուի, թէ մեծ թիւով մարդոց կամ անասուններու ապրելու համար պայմանները բաւարար չեն՝ յատկապէս ջերմաստիճանի տատանումները հաշուի առնելու պարագային (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆերընհայթի՝ 21°(-6&nbsp;°C), ցերեկները որոշ տեղեր կը հասնի ըստ Ֆերընհայթի՝ 136°(58&nbsp;°C)։ Այնուամենայնիւ, մօտաւորապէս երկուքուկէս միլիոն հոգի (ինչպէս նաեւ մեծ թիւով շնագայլեր, ճագարամուկեր, եղջիւրաւոր իժեր եւ այծքաղներ)այս անապատը հաճոյքով կը համարեն իրենց տունը։
== Սահարայի կլիմայական պայմաններ ==
Սահարան աչքի է ընկնում արևադարձային օդի ծայրահեղ չորությամբ։ Սահարան աշխարհի ամենաշոգ վայրերից մեկն է։ Հուլիսին այստեղ տիրապետող է դառնում +30° իզոթերմը։ Այդ նույն ժամանակաշրջանում արևմուտքում անապատի զգալի մասը գտնվում է 35° իզորթերմի տակ։ Սահարան առանձնանում է նաև անձրևազուրկ եղանակով։ Տեղումները բացառիկ քիչ են, կենտրոնական մասում՝ մոտ 3 միլիոն քկմ տարածության վրա տարեկան թափվում են 25 մմ ոչ ավելի անձրևներ։
 
Սահարայի հյուսիսում տեղումները թափվում են գերազանցապես ձմռանը, իսկ հարավում՝ ամռանը։
 
Ձմռանը Սահարայում ստեղծվում է անտիցիկլոնային եղանակ. ցերեկը պահպանվում է 20-25° ջերմություն, սակայն գիշերը, ուժեղ ճառագայթման հետևանքով, օդի ջերմաստիճանն իջնում է մինչև 0°։
 
Ամռանը Սահարայում ստեղծվում են մթնոլորտային դեպրեսիաներ, որոնք մրրկային ուժեղ քամիների առաջացման պատճառ են դառնում։
 
Տեղումների սակավության հետևանքով Սահարայում է դիտվում աշխարհի ամենամեծ գոլորշիացումը։ Դրան նպաստում են նաև պասսատները, որոնք փչում են հյուսիսից և հյուսիս-արևելքից, բերում են չոր և տաք օդ։
 
== Սահարայի հողերը եւ բուսականութիւնը ==
Սահարան ծածկուած է ցածրորակ հողերով։ Անիկա ունի աւազային եւ խճաքարային տարածքներ։
 
Հակառակ հողերու անբերրիութեան,հոս կան բուսականութեան շուրջ 500 տեսակներ: Կան նաեւ բուսազուրկ տարածքներ եւ քարքարոտ տեղեր։ Որոշ բուսատեսակներ կը յարմարին կլիմայական պայմաններուն։
 
Բուսականութիւնը համեմատաբար հարուստ է փոքր ովասիսներու շրջակայքը։ Հոս կ'աճին գլխաւորաբար չոր դիմացկուն ծառեր եւ թփուտներ։ Ովասիսներուն մէջ առաւելապէս տարածուած են արմաւենիներ։
 
== Կենդանական աշխարհը ==
Կենդանական աշխարհը կը հաշուէ շուրջ 4000 տեսակ։ Տիպիկ սահարական տեսակները 10—12% են։ Կենդանիներից բնորոշ են վիթը (այծեամ), մուֆլոնը եւ կճղակաւորներու խումբին պատկանող անասուններ։ Շատ են կրծողները։ Կայ [[այծքաղ]], [[վայրի ոչխար]], [[աղուէս]], [[վագրակատու]], [[շնագայլ]], [[բորենի]], [[աւազամուկ]], [[ճագարամուկ]], [[նապաստակ]] եւ այլն։ Ամէն տեղ տարածուած են [[սողուններ]]ը։ Ահագգարի մնացորդային ջրաւազաններուն մէջ կան ոչ մեծ [[կոկորդիլոսներ]]։ Սահարայի [[անասուն]]ներուն մեծ մասը գիշերային կեանք կ'ապրին։
 
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին յղումներ ==
* [http://www.saudiaramcoworld.com/issue/200701/seas.beneath.the.sands.htm About Sahara subsurface hydrology and planned usage of the aquifers]
* [https://www.youtube.com/watch?v=Sf51SQjXxeA Tassili and Ahaggar National Parks]
 
[[Ստորոգութիւններ:Ալճերիոյ անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Եգիպտոսի անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետութեան անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Լիպիոյ անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Մորիթանիոյ անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Մալիի անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Մարոքի անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Նիճերիոյ անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Սուտանի անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Թունիսի անապատներ]]
[[Ստորոգութիւններ:Սահարա]]