«Նեղոս գետ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
== Նեղոսին ջրամբարները ==
Մինչեւ ջրամբարներու կառուցումը Նեղոս գետը ուժեղ հեղեղումներ կ' ունենար։ Ասուանի ջրամբարէն տարեկան դուրս եկած ջուրը կը կազմէր 62 միլիոն մ³ , որոնց մեծ մասը տիղմի տեսքով «կը նստի» դաշտերու, ցանքերուն եւ ջրամբարներուն մէջ։ Նեղոս յատկապէս կարեւոր է Եգիպտոսի համար, որովհետեւ Նեղոսի տելթային 10-15 քիլոմեթրնոց հատուածին մէջ կ'ապրի երկրին բնակչության 97 %-ը։ Ասուանի մեծ ջրամբարի կառուցումը թոյլ տուած է կարգաւորել Նեղոսի հոսքը, ուժեղ հեղեղումներու վնասը վերացնել նաեւ թոյլ կու տայ մեծցնել ոռոգուող տարածքները։ Սուտանի մէջ Նեղոսի ջուրերը աւելի մեծ կարեւորութիւն ունին Ճեզիրայի շրջանին համար, քանի որ այս շրջանը կը զբաղի բամպակի արտադրութեամբ։ Բացի Ասուանի մեծ ջրամբարէն, Նեղոսի վրա գոյություն ունին նաեւ այլ մեծ եւ փոքր ջրամբարներ/ Ասուան-5/5 Քմ.³, Նասերի ջրամբարը, Ժապալլ Աուլիան՝ Սպիտակ Նեղոսի վրայ (2.5 Քմ.³ եւ այլն)։
 
== Տեղումներու յաճախականութիւն ==
Գետին հովիտին հասարակածային մասում դիտվում է տեղումների երկու ձև՝ գարնանային (մարտ-մայիս) և աշնանային (սեպտեմբեր-նոյեմբեր), որով էլ պայմանավորված է այս շրջանների գետերի մեծ ջրառատությունը գարնանային և ձմեռային սեզոններին։ Սուդանում և Կապույտ Նեղոսի ավազանում անձրևները գալիս են ամռանը՝ հուլիսից սեպտեմբեր։ Սուդանում Նեղոսը ուժեղ վարարում է ամռանը մուսսոնային անձրևներից, ուստի ծախսում է շատ ջուր գոլորշիացման պատճառով։ Այդ պատճառով Նեղոսի սնուցման գործում գլխավոր դերը կատարում է Կապույտ Նեղոսը, որը ամռանը տալիս է Նեղոսի ջրերի 60-70 %-ը։ Այս ամենի հետ համընթաց՝ Կենտրոնական և Հյուսիսային Սուդանում և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Նեղոսի ջրերի բարձրացումը կատարվում է ամառային և աշնանային շրջանում։ Այսպես ստորին Եգիպտոսում ջրերի բարձրացում է տեղի ունենում հուլիսից հոկտեմբեր ամիսներին։ [[Ասուանի ջրամբար|Ասուանի ջրամբարի]] միջին ծախսատարությունը 2600 մ³ վայրկյան է, ամենաշատը՝ մինչև 15000 մ³, ամենաքիչը՝ մոտավորապես 500 մ³ վայրկյան։
 
== Պատկերասրահ ==
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Նեղոս_գետ» էջէն