«Յարութ Ֆազլեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | անուն ազգանուն = Յարութ Ֆազլեան | բնագիր անուանում = | պատկեր = | չափ = | նկարագրու...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
21:00, 5 Յուլիս 2020-ի տարբերակ
Յարութ Ֆազլեան, Լիբանանահայ յայտնի խմբավար, երաժիշտ, Լիբանանի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար:
Յարութ Ֆազլեան | |
---|---|
Ծննդավայր | Պէյրութ |
Քաղաքացիութիւն |
Լիբանան Քանատա |
Կարողութիւն | խմբավար, երաժիշտ |
Մասնագիտութիւն | խմբավար, երաժիշտ |
Աշխատավայր | Լիբանանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ? |
Ծնողներ | Պերճ Ֆազլեան եւ Սիրվարդ Ֆազլեան |
Կենսագրութիւն
Յարութ Ֆազլեան որդին է՝ վաստակաւոր բեմադրիչ եւ դերասան Պերճ Ֆազլեանի [1] եւ գեղանկարիչ եւ դաշնակահար Սիրվարդ Ֆազլեանին:
1975-ին, ան կը գաղթէ իր ընտանիքին հետ Քանատա [2]. Պերճ Ֆազլեան եւ կը հաստատուի Մոնթրէալ:
Ասպարէզ
2000 թուականէն ի վեր Յարութ Ֆազլեան գլխաւոր խմբավարն է Լիբանանի ֆիլհարմոնիք նուագախումբին։ Ան քանիցս հրաւիրած է Հայաստան Ազգային ֆիլհարմոնիք նուագախումբը Լիբանան եւ Արաբական Ծոցի երկիրները: [3]
Երբ ես նուագախմբով կը ճամբորդեմ աշխարհի չորս կողմերը, կը ջանամ յայտագրիս մէջ ներառնել հայ յօրինողներու ստեղծագործութիւնները: Իմ պարտաւորութիւնս է եւ պարտականութիւնս է, որ մարդիկ լսեն հայկական երաժշտութիւն:[4] - Մայեսթրօ Յարութ Ֆազլեան
|
Ասպետական Շքանշան
2015-ին, Յարութ Ֆազլեան Ֆրանսայի մշակոյթի նախարար Ֆլէօր Պերրելինինիի կողմէ արժանացած է Ֆրանսայի Մշակոյթի նախարարութեան արուեստի եւ գրականութեան ասպետական շքանշանին:
Ֆազլեանի պարգեւատրումը կատարուած է Լիբանանի մէջ Ֆրանսայի արտակարգ եւ լիազօր դեսպանին կողմէ:[5]
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 100-ամեակի նուիրուած Սրբալոյս Միւռոնի օրհնութեան
19 Յուլիս 2015-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 100-ամեակի նուիրուած Սրբալոյս Միւռոնի օրհնութեան,Պէյրութի սիմֆոնիք նուագախումը ղեկավարութեամբ մայսթրօ Յարութ Ֆազլեանին մեկնաբանեց Արամ Խաչատրեանի եւ այլ հայ երաժիշտներու գործերը:[6]