«Պաշշար Ասատ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ մանր-մունր, փոխարինվեց: → (5)
Տող 26.
|մայր = Անիսա ալ-Ասադ
}}
'''Պաշշար Ասատ''' կամ '''Պաշշար Հաֆէզ ալ-Ասատ''' ({{lang-ar|بشار حافظ الأسد}}; ծնած է [[սեպտեմբերի 11|11 Սեպտեմբեր]] [[1965]]ին [[Սուրիա|Սուրիոյ]] մայրաքաղաք [[Դամասկոս]]ի մէջ), սուրիական քաղաքական եւ պետական գործիչ, սուրիոյ հանրապետութեան նախագահ, [[Բաաս կուսակցություն|Պաաս կուսակցութեան]] սուրիական ճիւղի նախագահ։
 
== Կենսագրութիւն ==
=== Երիտասարդական տարիներ ===
Պաշշար Ասատը ծնած է Դամասկոսի մէջ՝ սուրիոյ ռազմաօդային ուժերու հրամանատար, գումարտակի հրամանատար՝ ժեներալ [[Հաֆեզ ալ-Ասադ|Հաֆէզ ալ-Ասատ]]ի ընտանիքին մէջ, որ կը պատկանի իսլամ փոքրամասնութիւն համարուող ալաուիներուն։<ref>Minorities and the State in the Arab World, 1999թ.</ref> Երբ Պաշշարը 5 տարեկան էր, իր հայրը կը դարռնայ [[Սուրիա|Սուրիոյ]] նախագահ, իսկ աւելի ուշ կը սկսի գլխաւորել Պաաս կուսակցութիւնը։
[[File:Assad family.jpg|thumb|left|250px|Ասատներու ընտանիքը (ձախէն աջ)՝ [[Հաֆեզ ալ-Ասադ|Հաֆէզ ալ Ասատ]] (հայր), Անիսա Մաալուֆ (մայր), Պաշշար, [[Մահար ալ-Ասադ|Մահէր]] (եղբայր), Մաճիտ (եղբայր), Պուշրա (քոյր) եւ [[Ասադ Բասիլ|Պասիլ]] (եղբայր), 1970-ական թուականներուն]]
 
Պաշշար Ասատ իր նախնական կրթութիւնը կը ստանայ Դամասկոս գտնուող արաբա-ֆրանսական «Հուրրիա» քոլեճին մէջ։ [[1982]] թուականին ան կ՛աւարտէ քոլեճը ստանալով Պաքալորեան։ [[1988]] թուականին կարմիր վկայականով կ՛աւարտէ Դամասկոսի համալսարանի բժշկական հմալսարանի ակնաբուժական բաժինը, որմէ ետք կ՛աշխատի Թիշրին զինուորական հիւանդանոցին մէջ։<ref>"Коммерсантъ" օրաթերթ, ''Բաշար Ասադ''|25.12.2006թ.;</ref>.
 
[[1991]] թուականին (այլ տուալներով՝ [[1992]]թ.-ին) կը մեկնի Մեծ Բրիտանիա՝ փորձառութիւնը կ՛ամբողջացնէ Western Eye Hospital ակնաբուժական կեդրոնին մէջ։ Արտասահմանի մէջ Ասատը իր անուան փոխարէն կ՛օգտագործէ կեղծանուն, որպէսզի ոչ մէկը գիտնայ, որ իր հայրը սուրիոյ նախագահն է։
 
Սկզբնական շրջանին [[Հաֆեզ ալ-Ասադ|Հաֆէզ Ասատ]]ը նախատեսած էր նախագահի պաշտօնին նշանակել իր որդի Պասէլը, բայց վերջինը [[1994]] թուականին ինքնաշարժի արկածով կը մահանայ։ Դժբախտութիւնը պատահեցաւ երբ Պաշշարը կը գտնուէր [[Լոնդոն|Լոնտոն]]։<ref>Ахмедов В.М.''Современная Сирия: история, политика, экономика'', 2010թ.</ref>. Եղբօր մահէն ետք ան վերադարձաւ Սուրիա եւ ընդունուեցաւ [[Հոմս]] քաղաքի զինուորական ակադեմիոյ մէջ։ [[1995]] թուականին captainի կոչումով արդէն կը գլխաւորէր հրասայլային գումարտակ, այնուհետեւ Հանրապետական բաժինը։ [[1999]] թուականի [[Հունվար|Յունուարին]] անոր կը շնորհեն գնդապետի զինուորական կոչում։
 
=== Քաղաքական գործունեութիւնը ===
Տող 50.
{{DEFAULTSORT:Ասատ, Պաշշար}}
[[Կատեգորիա:Սիրիոյ նախագահներ]]
[[Կատեգորիա:Դամասկոս ծնածներ]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 11 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1965 ծնունդներ (արւմտ.արւմտ․)]]
[[Կատեգորիա:Պետութեան գործող ղեկավարներ]]
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ]]