«Ասի Էլ Հելանի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) | անուն ազգանուն = Մուհամատ Էլ Հելանի (Ասի Էլ Հելանի) | բնագիր...»:
(Տարբերութիւն չկայ)

10:52, 21 Օգոստոս 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Մուհամատ Էլ Հելանի (ծնած է 28 Նոյեմբեր 1970 ճանչցուած է իբր Ասի Էլ Հելանի (արաբերէն՝ عاصي الحلاني‎), Լիբանանցի երգիչ է: Ասիին երաժշտութեան ընթացքը սկսաւ երբ 17 տարեկան էր եւ հեռատեսիլի պատանիներու երգի յայտագիրի[1]: Շատ ալպոմներ արձակած է: Իր ամենանշանաւոր երգերէն է «Wani Mareq Mareet», «Amshi Lihali», «Mali Saber», «Ahebbak Gedan», «Ahla Al Oyoun», «Shoag El Sahara», «Lubnani», «Bel Arabi» եւ «Kayed Ozzalak»[2]:

Կենսագրութիւն

Կանուխ Կեանքը

Ասի ծնած է Ճտեյտի բայց բունով ինք Հարպադա (Պաալպաք) շրջանէն է եւ ինք երրորդ պզտիկն է իր 13 եղբայրներուն եւ քոյրերուն միջեւ: Իր ընտանիքը բունով Հիլլա էն են Իրաքի մէջ: Ասի երգի տաղանդը մէջտեղ ելաւ կանուխ տարիքին, երբ պզտիկ էր ան Լիբանանեան երգեր կը կատարէր իր ընկերներուն եւ ընտանիքին հետ: Ասի մօտաւորապէս 5 տարի ուսանեցաւ (1985-1990) Երաժշտութեան Բարձրագոյն վարժարանին մէջ Լիբանանի մէջ[1]:

Ներկայ Կեանքը

Ասի Էլ Հելանի մասնակցած է շատ կարեւոր երգի ելոյթներու, ինչպէս Պաալպաքի Միջազգային Փառատօնին, Ճերաշ Փառատօնին, Քարթաճ Փառատօնը, եւ քանի ելոյթներու Եւրոպայի, Ամերիկայի եւ Արաբական աշխարհի մէջ: Ան ընդհանրապէս ելոյթներ կը կատարէ հիմնադրամ հաւաքելու համար Միջին Արեւելքի մէջ, ինչպէս Կիներու Աճման Միութիւնը Հայադի: Օգոստոս 2005-ին, Հելանի ձայն բարձրաձուձ որ ուշադրութեան դառնան աշխարհի անօթութիւնը եւ աղքատութիւնը, թէ ամէն օր 25000 անձ կը մահանայ անօթութենէն որոնցմէ 18000 պզտիկներ էն[3][4]: Հելանիին երգի տեսարիզները շահեցուցած են իրեն թէ տաղանդաւոր դերասան է: Ան շատ կ'ուզուի որ դերասանութիւն ընէ եւ ֆիլմերու մէջ ըլլայ: Հիմա ինքը ամուսնացած է եւ ունի 3 զաւակ, մէկ տղայ (Ուալիտ) եւ 2 աղջիկ (Տանա եւ Մարիթա): Իր տիկինը Գոլէթ Պուլոս, մէկ անգամ Լիբանանի գեղեցկուհին[5] ուզած է երգի գործի մէջ լուծուի, բայց Ասի շատ ուրախ չէր թէ իր տիկինը գործի լծուի, եւ երկուքը համաձայներցան որ գործի չի լծուի: Ասիին խումբը Ամենագեղեցիկ Ձայն ունեցող յայտագիրի մէջ յաղթեց 2012-ին: Գաղտնի Հարսանիքի ատեին Պէյրութի մէջ 15 Յունիս 2013-ին Ասի իր ելոյթը կէս ձգեց որովհետեւ ժողովուրդը շատ մօտեցան իրեն եւ հանգիստ չի ձգեցին, Ասիի թիկնապահերը ստիպուեցան մի քանի անձերու վրայ յարձակին: Մօտաւորապէս 1200 հոգի տեսան պատահածը հարսնիքի ատեն: Ետքը Ասի ներողութիւն յայտնեց թէ ինչ պատահեցաւ եւ խօստացաւ թէ իր տնօրէնին հետ պիտի համաձայնի որ այսպիտի բան մը չի պատահի եւ իր տնօրէնը իր եղբայրն է:

Ալպոմներ

[6]

  • 1991 : «Mahlana Sawa». (Ինչ Աղւորենք Միասին)
  • 1992 : «Ya Hala». (Բարի եկար)
  • 1993 : «Mahr El Zina».
  • 1994 : «Wani Mareg Mareit»
  • 1995 : «Ahebek Jedan». (Շատ կը Սիրեմ Քեզի)
  • 1996 : «Ya Maima».
  • 1998 : «Ahla El Oyoun». (Ամենագեղեցիկ Աչքերը)
  • 1999 : «Shog El Sahara».
  • 2000 : «Kid Ozzalak».
  • 2001 : «Ater El Mahabah».
  • 2002 : «E Qarar». (Որոշում)
  • 2003 : «Forsat Omor». (Կեանքի Առիթ)
  • 2004 : «Zghiri El Dinney». (Աշխարհը Պզտիկ է)
  • 2006 : «Dagat Galbi». (Սրտիս Զարկը)
  • 2007 : «Ouwetna Bi Wehdetna».
  • 2008 : «Yemkin» (Թերեւս)
  • 2010 : «010»
  • 2011 : «Rouhi» Ana (12-07-2011) (Իմ Հոգին)
  • 2013: «Assi» 2013 (Ասի)

Ծանօթագրութիւններ

  1. 1,0 1,1 «Assi Al-Hellani: La voix de Baalbek - Ahram Hebdo»։ webcache.googleusercontent.com։ արտագրուած է՝ 2016-03-28 
  2. «Best Of Assi - Assi El Helani — Listen and discover music at Last.fm»։ www.last.fm։ արտագրուած է՝ 2016-03-28 
  3. Assi Hillani, "Arab knight" | WFP - Latest news - WFPeople
  4. «albawaba.com middle east news information::LEBANESE SINGER ASSI HELANI SINGS FOR THE WORLD’S HUNGRY CHILDREN»։ արտագրուած է՝ 2010-04-30 
  5. «Colette Boulos – L. Beauty Press»։ lbpress.wordpress.com։ արտագրուած է՝ 2016-03-28 
  6. Nogomi։ «Assi El Helani - All Albums And Songs On Nogomi»։ nogomistars.com։ արտագրուած է՝ 2016-03-28