«Արմինէ Կալենց» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «'''Արմինէ Կալենց''' {{ԱԾ}}, հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ (1967 թ.), ԽՍՀՄ Ժողովուրդներու բարեկամո...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
08:11, 4 Օգոստոս 2020-ի տարբերակ
Արմինէ Կալենց 18 Օգոստոս 1920[1][2], Դամասկոս, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ[1][2] - 22 Նոյեմբեր 2007, Երեւան, Հայաստան, հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ (1967 թ.), ԽՍՀՄ Ժողովուրդներու բարեկամութեան շքանշանի դափնեկիր (1986 )։
Կենսագրութիւն
Ծնած է Ատաբազարէն ուսուցիչներու՝ Սարգիս եւ Տիգրանուհի Պարոնեաններու ընտանիքին մէջ։
1926-1935-ականներուն ուսանած է Հալէպի Հայկազեան եւ Սէն-Ժոզէֆ վարժարաններուն մէջ եւ Երուսաղէմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանին մէջ։ 1938-1939-ականներուն Պէյրութի մէջ ուսում առած է Յարութիւն Կալենցի արուեստանոցին մէջ։
1939-ին Հալէպի «Պարոն» հիւրանոցին մէջ տեղի ունեցած է իր առաջին անհատական ցուցահանդէսը։ 1939-էն ի վեր մասնակցած է ցուցահանդէսներու Նիւ Եորքի, Հալէպի, Պէյրութի մէջ։ Այնուհետեւ 1946-ին ընտանիքին հետ հայրենադարձած է Հայաստան։ Յետագային դարձած է Նկարիչներու միութեան անդամ։ 1962-էն ի վեր կազմակերպուած են անոր անհատական ցուցահանդէսները Երեւանի, Հալէպի, Փարիզի, Մոնրէալի, Թիֆլիսի մէջ։ 1991-1992-ականներուն կատարած է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993-ին Լոս Անճելըսի մէջ տեղի ունեցած է նկարչուհու անհատական ցուցահանդէսը։ 1994-1996-ականներուն կատարած է երկրորդ երկարաժամկէտ այցը ԱՄՆ։ 1996-էն ի վեր կրկին ստեղծագործած է Երեւանի մէջ, ուր 2000 եւ 2004-ականներուն ունեցած է անհատական ցուցահանդէսներ[3]։
2000-ին հրապարակած է «ներուր ինձ, Յարութիւն» յուշագրութիւնը ամուսնի մասին, 2004-ին՝ «Մտորումներ» գիրքերը։
Նկարներ
Արմինէ Կալենցի ցուցահանդէսը Կալենց թանգարանին մէջ
- «Մեր երեխաները» (1952 )
- «Բնանկար։ Բիւրական» (1956 )
- Ե. Բեքարեանի դիմանկարը (1958 )
- «Ընկերուհիներ» (1960 )
- «Ապարանի բնանկար» (1963 )
- «Արտացոլում» (1968 )
- «Լոռի» (1969 )
- «Երազներ գտնող աղջիկը» (1975 )
Մեջբերումներ Արմինէ Կալենցէն
Դիմանկարներու մէջ ես կը փորձեմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Յաճախ կարելի է մարդու մէջ տեսնել այն գոյներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտայայտուում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, եւ հաւատով լուսաւորուած աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս....
Ընտանիք
- Ամուսին՝ Յարութիւն Կալենց
- Որդիներ՝ Արմէն եւ Սարօ Կալենցներ
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005