«Ուիքիփետիա:Վստահելի աղբիւրներ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Տող 23.
=== Հետազօտական աղբիւրներ ===
Ակադեմակական եւ անոր զուգահեռ կողմերէ վերատեսութեան ենթարկուած հրատարակութիւնները (անգլերէն՝ peer-reviewed publications) ամենալաւ հասանելի աղբիւրներն են: Սակայն, անոնցմէ որոշ մաս մը կրնայ հնաբոյր ըլլալ կամ աւելի նոր հետազօտութիւններով հերքուած ըլլալ, ուրիշ տեսութիւններու հետ մրցիլ, կամ ալ տուեալ բնագաւառին մէջ խնդրայարոյց ըլլալ: Վաւերական ոչ ակադեմական աղբիւրներ ալ կարելի է օգտագործել, յատկապէս հանրածանօթ վստահելի տպագրութիւններէ:
 
=== Լրատուական կազմակերպութիւններ ===
Լրատուական կազմակերպութիւններու նիւթերէն կարելի է օգտուիլ:Կան բացառութիւններ՝
 
* Երբ հրատարակուած կարծիքը վաւերական է միայն իբրեւ հեղինակի կարծիք, եւ ոչ թէ իբրեւ փաստ: Ապրող մարդոց մասին յօդուածներուն մէջ, միայն բարձրորակ լրատուական կազմակերպութիւններու տեղեկութիւնները կարելի է օգտագործել:
 
* Ասեկոսեները գուցե լրատվական արժեք ունենան, բայց հանրագիտարանում ոչ մի տեղ չունեն: Միայն վավերականելի աղբյուրներով վավերացված տեղեկությունն է պարունակելի:
 
* Ակադեմիական նյութերի, ինչպես ֆիզիկայի կամ հին պատմության մասին, ակադեմիական աղբյուրները գերադասելի են լրատվական աղբյուրներին: Լրատուները հակում ունեն արդյունքները խեղաթյուրելու, կարեւոր մանրամասերը դուրս թողնելու եւ հայտնագործությունների կոնտեքստից դուրս զեկուցելու: Օրինակ՝ լրատվային զեկույցները հաճախ չեն հաջողում արժանաբար զեկուցեն մի նոր գիտական արդյունքի կամ բժշկական բուժման մեթոդիկան, սխալները, ռիսկերը եւ ծախսերը:
 
* Որոշ լրատվական կազմակերպություններ օգտվել են Վիքիպեդիայի հոդվածներից որպես իրենց գործի միակ աղբյուրը: Այս անուղղակի ինքնահղումից հեռու մնալու համար, խմբագիրները պետք է վստահանան, որ լրատվական կազմակերպություններից նյութը Վիքիպեդիայից բացի միակ գոյություն ունեցող աղբյուրը չէ: Ընդհանրապես, այն աղբյուրները, որ ավելի հին են, Վիքիպեդիայի այդ նյութը ընդգրկելուց գերադասելի են: