«Գոշավանք» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
=== Ս. Աստուածածին եկեղեցի ===
Ս. Աստուածածին եկեղեցին վանքային համալիրին առաջնեկն է, կառուցուած է [[1191|1191-1196]] թուականներուն՝ Մխիթար Հիւսն վարպետին կողմէ՝ նիւթական օժանդակութեամբ Քիւրտ եւ Խաչէնի Վախտանգ իշխաններուն: Անիկա կը պատկանի խաչագմբէթի եկեղեցիներու տիպին, աւագ խորանին կից կրկնայարկ զոյգ աւանդատուներով եւ եռանկիւնի զոյգ խորշերով՝ հարաւային եւ արեւելեան պատերուն վրայ: Մուտքերէն գլխաւորը գաւիթէն է, միւսը՝ հիւսիսային ճակատէն: Արտաքին ճարտարապետութիւնը պարզ է: Ճարտարապետագեղարուեստական շեշտը կը կազմէ արեւմտեան շքամուտքը եւ տարածական յօրինուածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագօտին: [[1197]]-ին, Ծռազատիկի օրը, [[Հաղբատի Վանք|Հաղբատի]] վանահայր Յովհաննէս եպիսկոպոսի ներկայութեամբ եկեղեցւոյ օծման հանդիսութեան [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարեան իշխանները]] Գոշավանքին նուիրած են կալուածներ, իսկ Վախտանգ իշխանին կին Արզուխաթունը՝ իր եւ դուստրերուն գործած, Փրկիչին ու սուրբերունՍ.երուն պատկերներով վարագոյր, որ, [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցիի]] վկայութեամբ, հիացուցած է բոլորը:<gallery mode="packed" heights="180">
Պատկեր:Gochavank detail.jpg|<center>Ս. Աստուածածին</center>
Պատկեր:Raffi kojian-goshavank-IMG 0468.JPG|<center>Խորան</center>
Տող 46.
Պատկեր:Gochavank gavit1.jpg|<center>Ս. Աստուածածին գաւիթ</center>
</gallery>
=== Գաւիթ ===
[[Պատկեր:-Գոշավանքի վանական համալիր 4.jpg|մինի|ձախից|Գոշավանքի գաւիթը ներսից|alt=]]Գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցու արեւմտյան կողմում՝ կից: Կառուցել է Մխիթար Գոշը՝ գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ [[1197|1197-1203]] թվականներին, Զաքարե եւ Իվանե եղբայրների օժանդակությամբ՝ ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն: Քառակուսի հատակագիծ ունեցող խոշոր կառույց է: Պատկանում է քառաՍիւն ժամատների տիպին: Չորս ամբողջական Սիւները եւ տասը կիսաՍիւները միանալով կամարներով կազմում եմ թաղակապ ծածկը, կենտրոնում հատուկ լուսանցքով՝ երդիկով: Սիւների եւ կիսաՍիւների բները, խարիսխներն ու խոյակներն ամբողջական մեծ քարերից են՝ երկրաչափական ձեւերի ու ստալակտիկ զարդաքանդակներով: Արեւելյան անկյունում կան երկհարկանի խորաններ, որոնք արեւելյան կողմից ունեն կիսակլոր փոքրիկ աբսիդներ: Դեպի վերին հարկի խորանները բարձրանում են Ս. Աստվածածին եկեղեցու արեւմտյան պատին կից քարե սանդուխքներով:
 
Գլխավոր մուտքը արեւելյան կողմից է, ճակատակալ մեծ քարով ու պարակալով: Մի փոքր մուտք էլ բացվում է հյուսիսային կողմից, որը տանում է դեպի գրատան սրահ: Արեւմտյան պատի մէջ բացվում են երեք, իսկ մյուս պատերի մէջ երկուական լուսամուտներ: Գավթի ներսում, Աստվածածին եկեղեցու արեւմտյան պատին կից, դռան երկու կողմերում, պատի ամբողջ երկարությամբ պահպանվել են խաչքարերի պատվանդանները:
 
Գավթի պատերն ու ծածկը շարված են վարդագոյն տուֆի սրբատաշ մեծ քարերով, իսկ Սիւներն ու կիսաՍիւները՝ մուգ մոխրագոյնցբազալտի սրբատաշ քարերով: Երդիկը ներսից զարդարված է երկրաչափական ձեւերի ու ստալակտիտ՝ շատ նուրբ ձեւով մշակված քանդակներով:
 
== Ծանօթագրութիւններ ==
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Գոշավանք» էջէն