«Ստեփան Ասլանեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ստեփան Ասլանեան Փաշա'''.
Պետական եւ պատրիարքական տաճկահայ գործիչ. ծն. Կ. Պօլսում [[1822]] դեկտ. [[22]]-ին: կրթ. ստացաւ Սկիւտարի ճեմարանում եւ ապա Կալաթա Սէրայի ուսանող գրուեցաւ: [[1848]]-ին բժշկական վկայական ստանալով. անցաւ Վեննա եւ այնտեղի համալսարանից էլ նոյնպիսի վկայական ստանալով Կ.Պոլիս գնաց:[[1870]]-ին զինուորական բժշկական ճիւղի սպարապետութիւն անդամ ընտրուեցաւ եւ նոյն տարի փաշայութեան արժանացաւ: [[1877]]-ին կառավարութիւնը նրան Եւրեպա ուղարկեց բժիշկներ հրաւիրելու համար: Բացի բժշկական ասպարէզում ունեցած պաշտօնների նա Տաճկաստանում ուրիշ պաշտօններ էլ վարեց. ինչպէս օրինակ [[1863]]-[[64]] Թ.Հանրային կրթութեան վարիչ անուանեցաւ: Իբր եւ ազգային գործիչ նա ասպարէզ եկաւ 1846-ին. երբ նա Բերայի նարեկեան վարժարանի հոգաբարձու ընտրուեցաւ: 1859-ին ընտրուեցաւ Գերագւոյն ժողովոյ ատենապետ, իսկ 1863-ին անգամ Քաղաքական ժողովոյ. որ պաշտօն վարեց նա բաւական երկար ժամանակ եւ 1896-1901 թ.կրկին անգամ: 1875-80 թ. պատրիարքական ժողովի ատենապետ եղաւ, 1879-ին Երուսաղեմի, իսկ 1883-ին էլ Եգիպտոսի պատուիրակ: Մ. Կ. Պոլսում 1901 Թ. նոյեմբեր 17-ին: