«Սեդա Յակոբեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | անուն ազգանուն = Սեդա Յակոբեան | բնագիր անուանում = | պատկեր = | չափ = | նկարագրութ...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
17:50, 16 Սեպտեմբեր 2020-ի տարբերակ
Սեդա Յակոբեան (արաբերէն՝ سيتا هاكوبيان, հայկական ծագումով իրաքցի երգչուհի: Երաժշտական ասպարէզը կը սկսի 1968 թուականին, ունեցեր է մեծ յաջողութիւն: Հայտնի է որպէս «Իրաքի ջերմ ձայն»[1] եւ կը համարուի Իրաքի Ֆէյրուզը[2]:
Սեդա Յակոբեան | |
---|---|
| |
Ծնած է | 1950 |
Ծննդավայր | Պասրա, Իրաք |
Քաղաքացիութիւն | Իրաք |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | Սոփրանօ Երգչուհի |
Ամուսին | عماد بهجت Իմատ Պահճաթ |
Ծնողներ | أرشاك بدروس Արշակ Պետրոս |
Երեխաներ | Նովան եւ Նէիր |
Կայքէջ | setahagopian.com |
Կենսագրութիւն
Սեդա Յակոբեան ծնած է 1950 թուականին Իրաքի Պասրա քաղաքին մէջ, քրիստոնեայ իրաքահայերու ընտանիքի մէջ: Հայրը թենիս կը խաղար եւ որպէս Իրաքի ներկայացուցիչ հանդէս եկած է տարբեր մրցաշարքերուն: Երաժշտական ասպարէզ մուտք գործելէն յետոյ Սեդան կ'աշխատի այնպիսի յայտնի երաժշտահաններու հետ, ինչպէս՝ Թարիք ալ-Շիպլին, Ֆարուք Հիլալ Խամաշը, Էլիաս Ռահպանին եւ Ահմետ Քասիմը:
Սեդա Յակոբեանի երաժշտական ոճը առաջիններէն էր, որ նորացուց իրաքեան երգերը` արեւմտեան գործիքներու ներդրումով եւ ժամանակակից փոփ երաժշտութեան միջոցով: Սեդա Յակոբեանը համերգներով հանդէս եկած է ամբողջ արաբական աշխարհի մէջ, այդ թուով` Իրաքի, Եգիպտոսի, Ալճերիոյ, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի, ինչպէս նաեւ Եւրոպայի` Ուզպեկստանի, Ռուսաստանի, Գերմանիոյ, Պուլկարիոյ եւ Սպանիոյ մէջ:
1997 թուականին Սեդա Յակոբեանը հեռացեր է Իրաքէն եւ հաստատուեր Քաթարի մէջ: Այժմ կը բնակի Թորոնթոյի մէջ:
Անձնական կեանք
Սեդան ամուսնացած է բեմադրիչ عماد بهجت Իմատ Պահճաթի հետ: Ունին երկու դուստր` Նովան եւ Նէիրը: Նովա Իմատը նոյնպէս երգչուհի է, կ'ապրի Քանատա եւ կը հետեւի մօր հետքերուն` բարեփոխելով դասական իրաքեան երաժշտութիւնը` ներմուծելով նոր ժանրեր, օրինակ` հիփ-հոփ / Trance եւ Bossa-Nova: Նէիրը խմբագիր, ռեժիսոր եւ լուսանկարիչ է:
Ծանօթագրութիւններ
- ↑ Iraqi Armenian vocalist singer and songwriter
- ↑ «Seta Hagopian, the Fairuz of Iraq»։ Ajam Media Collective։ 2017-05-15։ արտագրուած է՝ 2017-07-21