«Փլինիոս Մեծ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Փլինիոս Աւագ''', բուն անունով՝ '''Կայոս Փլինիոս Սեքունտոս''' ({{lang-lat|G. Plinius Secundus}}, Հ...»:
Պիտակ: Տեսողական խմբագրիչը անջատուած է
(Տարբերութիւն չկայ)

16:28, 30 Հոկտեմբեր 2020-ի տարբերակ

Փլինիոս Աւագ, բուն անունով՝ Կայոս Փլինիոս Սեքունտոս (լատիներէն՝ G. Plinius Secundus, Հին հռոմէացի գրող-գիտնական, Փլինիոս Կրտսերի հօրեղբայրը եւ հոգեհայրը։

Փլինիոս Մեծ
լատ.՝ Caius Plinius Secundus
Ծնած է ոչ վաղ քան 23 եւ ոչ ուշ քան 24
Ծննդավայր Novum Comum, Հռոմէական Իտալիա, Հռոմէական Կայսրութիւն[1][2][3][…]
Մահացած է 79[4][1][3][…]
Մահուան վայր Ստաբիի, Հռոմէական Իտալիա, Հռոմէական Կայսրութիւն[3][2][5][…]
Քաղաքացիութիւն Հին Հռոմ
Մայրենի լեզու Լատիներէն
Երկեր/Գլխաւոր գործ Natural History?
Մասնագիտութիւն գրագէտ, պատմաբան, բնագէտ, զինուորական, բանաստեղծ, փիլիսոփայ, արուեստագէտ, պետական ծառայող, ռազմական հրամանատար
Վարած պաշտօններ Procurator? եւ Q124256319?[6]
Ծնողներ հայր՝ Gaius Plinius Celer?, մայր՝ Marcella?
Երեխաներ Պլինիոս Կրտսեր?

Ծառայած է Հռոմի հռենոսեան հեծելազօրքին մէջ (45-57), Ներոն կայսեր օրով (57-68) հեռացած է հասարակական քաղաքական կեանքէն։ Վեսպասիանոս կայսեր օրով (69-79) Փլինիոս աւագ դատախազ էր Սպանիոյ, Ափրիկէի, ապա՝ կայսերական (Վեսպասիանոսի, այնուհետև Տիտոսի) խորհրդատու։ Շնչահեղձ եղած է Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ։

Գրած է բազմաթիւ գործեր, որոնցմէ մեզի հասած են 37 գիրքերէ բաղկացած «Բնական պատմութիւն» հանրագիտարանային բնոյթի երկը։ Անիկա կարեւոր աղբիւր է բնագիտութեան մասին հին պատկերացումներու ուսումնասիրութեան համար։ «Բնական պատմութիւնը» ոչ ծաւալուն, սակայն խիստ կարեւոր տեղեկութիւններ կը պարունակէ Հայաստանի պատմական աշխարհագրութեան մասին։

Ծանօթագրութիւններ

  1. 1,0 1,1 autori vari Enciclopedia TreccaniIstituto dell'Enciclopedia Italiana, 1929.
  2. 2,0 2,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line
  3. 3,0 3,1 3,2 autori vari Dizionario di Storia / Istituto dell'Enciclopedia Italiana — 2011.
  4. Biblioteca Virtual Miguel de Cervantes — 1999.
  5. Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  6. Eck W., Lieb H. Ein Diplom für die classis Ravennas vom 22. November 206 // Zeitschrift für Papyrologie und Epigraphik / Hrsg.: W. Eck, H. Engelmann, J. Hammerstaedt et al. — Rudolf Habelt Verlag, 1993. — հատոր 96. — S. 86. — ISSN 0084-5388