«Էրզրում»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Ավելացվել է 6806 բայտ ,  1 տարի առաջ
== Տնտեսութիւն ==
Իբրեւ առեւտրական գլխաւոր մայրուղիներուն վրայ գտնուող քաղաք, Կարին պատմական բոլոր ժամանակներուն ալ ունեցած է տնտեսական կարեւորագոյն նշանակութիւն։ Առեւտրական սերտ կապեր ունէր [[Պոլիս|Կոստանդնուպոլսոյ]], [[Տրապիզոն]]<nowiki/>ի, [[Թաւրիզ]]<nowiki/>ի, [[Երեւան]]<nowiki/>ի եւ [[Թիֆլիս]]<nowiki/>ի հետ։ 1856 - 1871 թուականներուն կառուցուած [[Տրապիզոն]]-[[Բաբերդ]]-[[Կարին]] շուրջ 300 քմ երկար խճուղին ա՛լ ավելի կ'աշխուժացնէ կապը արտաքին աշխարհին հետ։ Անկէ ետք կ'աւարտի նաեւ Կարին-Հասանկալա ճանապարհին կառուցումը։ 1915-ին Կարին երկաթուղային հաղորդակցութիւն ունէր Սարիղամիշի հետ։ Այդ ճամբաներով քաղաք կը հասնէին մետաքս, բամպակէ նուրբ հիւսուածքներ, համեմներ, ապակեղէն, դեղորայք, բուսական իւղ, սուրճ, արդուզարդի առարկաներ եւ այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առեւտուրով եւ արհեստագործութեամբ գլխաւորաբար կը զբաղէին հայերը։ Ի. դարու սկիզբը քաղաքը ունէր քանի մը շուկայ, 12 հրապարակ, 32 կարաւանատուն եւ իջեւան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909-ին աւելի քան 3000 արհեստանոցներու, խանութներու եւ առեւտրական կրպակներու գրեթէ կէսը կը պատկանէր հայերուն։
Կ - ի հայ արհեստավորները հռչակված էին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ։ Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում։ 1870 - ական թթ Կարինում կար ապուխտի (բաստուրմա) եւ մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկութիւն, որոնք պատկանում էին հայերին։ Այդ Ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն։ 19 - րդ դ կեսերին Կարինում գործում էին նաեւ 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական եւ այլ ձեռնարկութիւններ։
 
Քաղաքի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ։ 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կ - ում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկութիւն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու։ Կարինի հայերը մինչեւ 1880-ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերութիւնների ավանդապահությամբ։
 
Կարինը 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ։ Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարութիւններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ։ Քաղաքում մեծ ավերածութիւններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850 - 52, 1861, 1901-02 թթ. երկրաշարժերի ժամանակ։ 1861 թ. [[երկրաշարժ]]ից զոհվել է 3000 մարդ։
 
Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ։ Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում եւ նույնիսկ մասնավոր տների բակերում։ Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լեռան լանջերից։ Կլիմայի խստության պատճառով քաղաքում եւ շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար եւ կանաչիների մի քանի տեսակներ։
 
Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատութիւնը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909 թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19 - րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաեւ Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա եւ Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881 - 1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ. Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800 - ից։ 1878 թ Կարինում հիմնվել էր թատերական միութիւն։ Մշակութային ընկերութիւններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց եւ այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաեւ 3 մանկապարտեզ։ Մինչեւ առաջին Համաշխարհային պատերազմը Կ - ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաեւ «Էնվարե շարգիե» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականութիւնը պայքարի կոչեց նաեւ Կարինի հայությանը։ 1881 թ. Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» խմբակը, որը հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ. կեսերին Արեւմտյան Հայաստանում եւ [[Թուրքիա]]յի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաեւ Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առեւանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։
 
 
== Պատկերասրահ ==