«Թրքերէն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 453.
|align="right"|Ձեր տունն ե՞մ
|}
 
== Անձնական դերանուններ ==
Թրքերէնի անձնական դերանուններն են՝ ben (ես), sen (դուն), o (ան), biz (մենք), siz (դուք), onlar (անոնք)։ Անոնք կը հոլովուին որոշակի բացառութիւններով․ benim (իմ), bizim (մեր), bana (ինծի), sana (քեզի)։ Երրորդ դէմքի դերանուն o-ն հոլովուելու ժամանակ կը դառնայ on եւ նոր միայն կը ստանայ հոլովական վերջածանցներ։
 
== Կապակցման եղանակներ (tamlama) ==
Երկու գոյականներ կամ գոյականներու խումբը կրնան կապուիլ հետեւեալ եղանակներով․
 
* որոշեալ (ստացական) կապակցութիւն (belirtili tamlama), օրինակ, Türkiye'nin sesi (Թուրքիոյ ձայնը), ձայն, որ կը պատկանի Թուրքիոյ։ Այս կապակցութեան ձեւին մէջ սեռական հոլովի -in<sup>4</sup> մասնիկը կը կցուի առաջին անունին, իսկ երկրորդ անունը կը ստանայ երրորդ դէմքի -(s) i <sup>4</sup> վերջածանցը։
* անորոշ (որակող) կապակցութիւն (belirtisiz tamlama), օրինակ, Türkiye Cumhuriyeti (Թուրքիոյ Հանրապետութիւն)<ref>Lewis points out that "an indefinite izafet group can be turned into intelligible (though not necessarily normal) English by the use of a hyphen". Lewis (2001): 42.</ref>։ Հոս առաջին գոյականը չունի որեւէ վերջաւորութիւն, իսկ երկրորդը ստացած է երրորդ դէմքի -(s)i<sup>4</sup> վերջածանցը։
 
Ներքոբերյալ աղյուսակը ցուցադրում է վերոնշյալ սկզբունքները<ref>The examples are taken from Lewis (2001): 41–47.</ref>։
 
{| class="wikitable" style="margin-left:1em;"
|+ Կապակցուած անուններ եւ անուններու խումբեր
|-
! Որոշեալ (ստացական) || Անորոշ
(որակող)
! Կցուած ձեւ|| Նշանակութիւն
|-
|kimsenin || || yanıtı || ոչ մէկուն պատասխանը
|-
| || "kimse" || yanıtı || «ոչ ոք» պատասխանը
|-
| Atatürk'ün || || evi || Աթաթուրքի տունը
|-
| || Atatürk || Bulvarı || Աթաթուրքի անուան զբօսայգի (ոչ թէ կը պատկանի Աթաթուրքին, այլ կոչուած է անոր յիշատակին համար)
|-
| Orhan'ın || || adı || Օրհանի անունը
|-
| || "Orhan" || adı || Օրհան անունը
|-
| || r || sessizi || բաղաձայն ''r''-ն
|-
| r sessizinin || || söylenişi || բաղաձայն ''r''-ի արտասանութիւնը
|-
| || Türk || [Dil Kurumu] || Թրքական լեզուաբանական ընկերութիւն
|-
| || [Türk Dili] || Dergisi || Թրքերէնի ամսագիր
|-
| || Ford || [aile arabası] || Ֆորտ (Ford) ընտանեկան ինքնաշարժ
|-
| Ford'un || || [aile arabası] || (Պրն) Ֆորտի ընտանեկան ինքնաշարժը
|-
| Ford ailesi՚nin || || arabası || Ֆորտ ընտանիքի ինքնաշարժը <ref>For other possible permutations of this vehicle, see Lewis (2001):46.</ref>
|-
| || Ankara || [Kız Lisesi]<ref>"It is most important to note that the third-person suffix is not repeated though theoretically one might have expected ''Ankara [Kız Lisesi]<u>si</u>''." Lewis (2001): 45 footnote.</ref>|| Անքարայի օրիորդաց դպրոց
|-
| || [yıl sonu] || sınavları || տարեվերջեան քննութիւններ
|-
| Bulgaristan'ın || || [İstanbul Başkonsolosluğu] || Պոլսոյ մէջ Պուլկարիոյ գլխաւոր հիւպատոսութիւն (կը գտնուի Պոլսոյ մէջ, բայց կը պատկանի Պուլկարիոյ)
|-
| || [ [İstanbul Üniversitesi] [Edebiyat Fakültesi] ] || [ [Türk Edebiyatı] Profesörü] || Պոլսոյ համալսարանի Գրականութեան բաժանմունքի թրքական գրականութեան դասախօս
|-
| || ne oldum || delisi || «Ի՞նչ դարձեր եմ»<ref>Note the similarity with the French phrase ''un m'as-tu-vu'' "a have-you-seen-me?", i.e., a vain and pretentious person.</ref> -Խենթ։
|}
Վերջին օրինակը ցոյց կու տայ, որ որակող նախադասութիւնը կրնայ ըլլալ աւարտուն։
 
Գոյականներու կապակցութեան ձեւ մը եւս գոյութիւն ունի՝ անվերջածանց կապակցութիւն (takısız tamlama)։ Այս կապակցութեան մէջ առաջին գոյականը հանդէս կու գայ իբրեւ ածական․ Demir kapı (երկաթեայ դուռ), elma yanak (խնձոր թշներ, նկատի ունի կարմիր թշներ), kömür göz (սեւ աչքեր)։
 
== Ածականներ ==
Թրքերէնի մէջ ածականները չեն հոլովուիր։ Սակայն շարք մը ածականներ, որ կրնան կիրարկուիլ իբրեւ գոյական, կը հոլովուին գոյականի նման։ Օրինակ, güzel («գեղեցիկ») → güzeller («գեղեցիկ մարդիկ, սիրուններ»)։ var (գոյութիւն ունեցող, կայ) and yok (գոյութիւն չունեցող, չկայ) ածականները կը կիրարկուին «կայ» եւ «չկայ», «ունի» եւ «չունի» իմաստներով՝ süt yok-կաթ չկայ, imparatorun elbisesi yok- Կայսրը հագուստ չունի, kedimin ayakkabıları yoktu -կատուս կօշիկներ չունէր։
 
== Ծանօթագրութիւններ ==
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Թրքերէն» էջէն