«Մասնակից:Լեռնիկական/Սեւագրութիւն 01» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «== Պիտքոին == '''Պիտքոին,''' տարբերանշանը պիտքոին (անգլ.՝ bit - տեղեկութեան միաւոր եւ անգլ.՝ coin - մետաղադր...»:
(Տարբերութիւն չկայ)

22:23, 3 Ապրիլ 2021-ի տարբերակ

Պիտքոին

Պիտքոին, տարբերանշանը պիտքոին (անգլ.՝ bit - տեղեկութեան միաւոր եւ անգլ.՝ coin - մետաղադրամ), ինքնաբաւարար թուային արժոյթի տեսակ, որ գաղափարը հանրութեան առաջին անգամ ներկայացուեցաւ 31 Հոկտեմբեր 2008 թուականին՝ ծածկագրմանը վերաբերող նամակային վեպցուցակով[1]։ Սատոշի Նակամոտօ անունով հանդէս եկած հեղինակը իր նախագիծը ներկայացուցած էր հետազօտական յօդուածի տեսքով։ Յօդուածին մէջ մեկնաբանուած եւ դիտարկուած էին թուային նոր արժոյթի գործառնական սկզբունքները, առաւելութիւնները, թուլութիւններն ու իրացման գործելակերպը։ Անոր շուրջ իրարանցում առաջացաւ 2013 թուականին։

Պիտքոինը առաջին թուային արժոյթն է, որուն գործունէութիւնը դեռ նախագծման փուլին հիմնուած էր ապակեդրոնացած սկզբունքի շահագործման վրայ։ Անոր հիմնական առաւելութիւնն այն է, որ գործարքները անանուն են եւ կ'իրականացուին անմիջապէս առանց միջնորդներու։

Պիտքոինի գինը շատ փոփոխական է՝ հաշուի առնելով, որ 2013 թուականի սկիզբին գինը մօտ 10-15 տոլար էր եւ նոյն թուականի վերջին ան հասաւ 1163 տոլարի։ Յաջորդ 18 ամիսներու ընթացքին գինը իջաւ 200 տոլարի։ 2016 թուականին ան բաւականին մեծ տարածում գտաւ Չինաստանի մէջ, երբ պետական արժոյթը արժեզրկուեցաւ։ Ան հասաւ 1140 տոլարի: Վերջնական արժէքը 2017-ի վերջին՝ պիտքոինի գինը հասաւ 20.000 տոլարի։ Զարմանալի չէ, որ պիթքոինի շղթայի գործարքներու թիւը հասաւ օրական մօտ 400.000-ի։

Այս պահուն պիտքոինի գինը հասած է մօտ 12.000 տոլարի[2]։

Բովանդակութեան 1 Գործառական սկզբունքները 1.1 Ապակենտրոնացվածութեանը 1.2 Վերահսկողութեան բացակայութեանն ու գործարքների գրանցման բլոկային համակարգը 1.3 Մասնակիցների կողմից լուծվող մեքենայական խնդիրը 1.4 Գաղտնիութեան եւ անվտանգութեան ապահովումը 1.5 Բիթքոյն մայնինգ 2 Քննադատութեանն ու թուլութեանները 3 Արժույթը որդեգրած կազմակերպութեաններն ու կառույցները 4 Բիթքոյնը Հայաստանում 5 Տողատակեր Գործառական սկզբունքները Ապակենտրոնացվածութեանը Այսօրվա դրությամբ ապակենտրոնացման սկզբունքով են գործում արդեն տարածված եւ հետագա զարգացում ստացող տեղեկութեան վերաբաշխման ցանցերը, ինչպես նաեւ առաջնային փորձարկման փուլում գտնվող P2P համացանցերն ու նախագծվող մի քանի սոցիալական ցանցեր[3]։ Այդ բոլոր նախագծերի հիմնաքարային առանձնահատկութեանն այն է, որ նրանց գործունէութեան ապահովումը պայմանաւորված չէ որեւէ կենտրոնական վերլուծական մարմնի (սերվերի, հոսթինգի եւ այլն) անընդհատ գործունեությամբ եւ հետեւաբար ավելի դիմացկուն է կողմնակի վտանգների նկատմամբ, ինչպես նաեւ գործելու համար ավելի սակավ դրամային ներդրումներ է պահանջում։

Տեղեկատվական ցանցերի դեպքում բացառվող վտանգներից է համակարգի իրավական հետապնդումը կենտրոնական մարմնի աշխատանքի կասեցման, կամ դրա միջոցների բռնագրավման կամ ձերբակալման միջոցով։ Թեպետ այս դեպքում էլ է հնարաւոր մնում առանձին մասնակիցների հետապնդումը, սակայն նրանց մեկուսացումը ցանցից ցանցի նորմալ ախշատանքաընթացքին տեխնիկապես չի վնասում։ Սոցիալական ցանցերի ապակենտրոնացումը. եւ ապակենտրոնացված տեղեկատվական համակարգերի կառուցումը թույլ են տալիս ձերբազատվել մի շարք գործառնական ծախսերից, ինչպես նաեւ ապահովում են փոխանցվող տեղեկութեան անվտանգութեանը դրա մասնակի վնասման կամ արգելափական դեպքում, քանի որ նույն տվյալները միաժամանակ հասանելի են լինում բազում տարբեր մասնակիցների մոտից։

Պիտքոինին նախորդող թվային արժույթները թեպետ եւ մասամբ փորձում էին իրենց սպառողներին ապահովել ազատ եւ ճկուն գործարքներ կատարելու հնարաւորությամբ, գործունէութեան կենտրոնացվածութեան պատճառով խոցելի էին մնում կառավարչական ճնշումների հանդեպ։ Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել, օրինակ, e-Gold համակարգի մոտ, որը 2006 թվականից ի վեր շարունակաբար խնդիրներ էր ունենում ԱՄՆ կառավարութեան հետ։ Վերջինիս կողմից մեղադրանքներ էին ուղղվել առ այն, որ համակարգն օգտագործվում էր անօրինական գործողութեանների կազմակերպման՝ մասնաւորապես, դրամային բուրգերի կառուցման եւ փողի լվացման համար։ Այդպես, 2007 թ-ի Ապրիլին ԱՄՆ կառավարութեանը ստիպել էր e-Gold կառավարիչներին սառեցնել մոտ 60 հաշիվ, իսկ դրանից մեկ շաբաթ անց չորս տարբեր գործեր էին հարուցվել e-Gold կառավարիչների դեմ[4]։

Հաշվային նման սառեցումներ են հնարաւոր նաեւ օրինական ինտերնետային բանքինգից օգտվելու դեպքում, ինչպես տեղի էր ունեցել, օրինակ, Ջուլիան Ասանժի եւ նրան օժանդակել ցանկացողների հետ, երբ խոշոր դրամական գործկալութեանների կողմից սառեցվել էին Ասանժի հաշիվները։

Վերահսկողութեան բացակայութեանն ու գործարքների գրանցման բլոկային համակարգը

Հիմնական բլոկային շղթան (սեւով) կազմաւորում է բլոկերի առավել երկար հերթականութեանը սկիզբ է առնում սկզբնական հատորից (կանաչով)։ Նրանից բացի կան նաեւ «լքված»՝ եզակի հատորներ (մոխրագույով), որոնք հիմնական շղթայում ներառված չեն։ Առանց կենտրոնական սպասարկող մարմնի Պիտքոինը կարողանում է գործել իր սպառողների միջեւ վերաբաշխելով հարկաւոր սպասարկման իրականացումն ու տարածքային ռեսուրսների ապահովումը։ Համանման P2P սկզբունքն է գործածվում նաեւ հոսքային (թորենտային) փոխանակումների դեպքում, երբ կենտրոնական սերվերները կամ օգտագործվում են վերահասցեաւորումների սպասարկման համար, կամ ընդհանրապես չեն ներառվում գործառական համակարգում։ Պիտքոինային ցանցի մասնակիցները տեղեկութեանների պահպանման եւ վերաբաշխման գործընթացին են մասնակցում բաց կոդով գրված ծրագրի աշխատացման միջոցով։ Նրանք համացանց են հաստատում միմյանց միջեւ եւ ապա գործում են որպես միասնական ժամանակագրական սերվեր (Time Stamp Server)։

Նախագծի հեղինակը նման սերվերի առկայութեանը արդարացնում է իրականացվող գործարքների իրավազորութեան ստուգման եւ հաստատման անհրաժեշտությամբ։ Դա կատարվում է շնորհիվ նրա, որ ներկա պահին կատարվող բոլոր գործարքները կապվում են նախկինում արդեն իրակնացված գործարքների հետ[5]։ Այդպիսով համակարգը «ջարդելը» սովորական պայմաններում դառնում է չափազանց խրթին. եւ, քանի դեռ համացանցի մասնակիցների մեծամասնութեանը հետաքրքրված է մնում օժանդակել իրավասու գործարքներին եւ հաստատել դրանք, ջարդողների հնարաւորութեանները համեմատաբար աննշան են մնում[6]։

Համակարգում նախկինում իրականացված գործարքների մասին տեղեկութեանները պահվում են բլոկերի մեջ[7]։ Բլոկերն իրենցից ներկայացնում են JSON ֆորմատով կառուցված տեքստ, որը ներառում է որոշակի ժամանակային կտրվածքում իրականացված գործարքների մասին միմյանց միջեւ փոխկապակցված տվյալները։ 2011 թ-ի Օգոստոսի 3-ի դրությամբ մեկ բլոկի միջին ծավալը (վերջին 1000 բլոկերի հաշվարկով) կազմում էր 21, 018կԲ[8], իսկ բլոկերի ամենաերկար շղթան պարունակում էր 139, 440 տարր[9]։

Բլոկերի «հավաքմամբ» զբաղվում են մասնակիցները՝ միաւորելով դեռ չգրանցված, սակայն իրավասու ստորագրությամբ տարածված գործարքները շղթայի հաջորդ օղակի մեջ եւ ապա աշխատելով հաստատել իրենց ստեղծած օղակի իրավասութեանը ծրագրի կողմից առաջարկվող մեքենայական խնդրի լուծմամբ։

Մասնակիցների կողմից լուծվող մեքենայական խնդիրը Նման խնդրի լուծման մոտեցումը (Proof-of-Work) պահանջվում է ժամանակագրական սերվերի գործունէութեան ապահովման համար։ Այն նաեւ կոչված է խոչընդոտելու զուտ հասցեաւորման ռեսուրսների վրա (բազմակի IP-ների օգտագործում պրոքսիների կամ վարակված համակարգիչների միջոցով) հիմնված հարձակումները եւ աննպատակհարմար դարձնել այլ միջոցներով Պիտքոին-համակարգի չարաշահմանն ու վնասմանն ուղղված գործունէութեանը[6]։

Նոր շղթայական օղակներ ստեղծող մասնակիցների համար կա երկու դրամական խթան։ Մեկն այն է, որ ամեն այդպիսի նոր օղակ ստեղծող մասնակիցը (կամ մասնակցային խումբը) ստեղծում է նաեւ Պիտքոինի լրացուցիչ միաւորներ, որոնք գրանցվում են նրա հաշվին։ Այսօրվա դրությամբ այդ լրացուցիչ միաւորները փաթեթը պարունակում է 50 կոպեկ, սակայն այդ թիվը կրճատվելու է ամեն 210,000 բլոկը (մոտ չորս տարին) մեկ եւ վերջնականապես սպառվելու է, երբ արժութային միաւորների ընդհանուր ծավալը հասնի 21 միլիոնի[10]։ Մյուսը «հավաքողներին» գործարքներ իրականացնողների կողմից առաջարկվող օպցիոնալ միկրովճարումներն են, որոնք կատարվում են այն պատճառով, որ հավաքողները նոր բլոկի տարրերի ընտրութեան ժամանակ ավելի խրախուսված են լինելու ներառել վճարում ներառող գործարքները, եւ այդպիսով վճարումներից զուրկ գործարքները կարող են անտեսված մնալ ցանցի մեծամասնութեան կողմից։

Առավելագույն մասնակիցների կողմից գործարքի հաստատումը կարեւոր է այն պատճառով, որ կենտրոնական վարչական մարմնի բացակայութեանից բխում է առանձին գործարքների իրավասութեանը հավաստագրման բացակայութեանը, որի պատճառով համակարգում իրավասու է համարվում հաշվից կատարված այն գործարքը, որն առավելագույն տարածում է ստանում համացանցում։

Գաղտնիութեան եւ անվտանգութեան ապահովումը Նախագիծը ի սկզբանե նպատակադրված էր սպառողական գաղտնիութեան ապահովաման նոր եւ արդյունավետ լուծումների հայտնաբերմանը։ Գրանցման համար մասնակիցներին չի պարտադրվում կենսագրական տվյալներ նշել, իսկ գրանցված հաշիվների վրա եղած արժույթը կառավարվում եւ փոխանցվում է ասիմետրիկ ծածկագրման միջոցով կատարված ստորագրութեանների օգտագործմամբ։

Որոշ զննորդների կողմից, սակայն, քննադատութեան է արտահայտվել, որ Պիտքոինն ի սկզբանե տեսականորեն պատրաստ չի գաղտնիութեան ապահովել, եւ այսօրվա դրությամբ գաղտնիութեանը հնարաւոր է միայն այն պատճառով, որ նախագիծը դեռ բավական լայն տարածում չի ստացել եւ համապատասխան վերլուծական մշակումների չի արժանացել։

Համակարգից օգտվողների մոտ կա մեկ այլ խնդիր եւս։ Քանի որ համակարգը վերահսկիչ կառույցներ չի ընդգրկում, ապա անհնարին է դառնում արդեն կատարված գործարքների լուծարելը։ Որպես հետեւանք համակարգից օգտվողները անձինք հարկադրված են դառնում սեփական ուժերով հոգալ անվտանգութեանն առնչվող բոլոր հնարաւոր վտանգների վերացման մասին։

Բիթքոյն մայնինգ Բիթքոյնի ստեղծումը իրականացվում է բլոկ-շղթա տեխնոլոգիայի հիման վրա։ Յուրաքանչյուր ոք համակարգչի վրա հատուկ ծրագրային ապահովում է տեղադրում եւ սկսում է թվային արժույթի մայնինգ սկսել։ Արդյունքում համակարգիչը միանում է մաթեմատիկական խնդիրներ լուծելու գլոբալ համակարգին եւ դուք սկսում եք կոդեր ավելացնել նախորդ գործարքի կոդերին՝ հաշ ֆունկցիայի միջոցով։ Ավարտելուց հետո Դուք կցում եք հաջորդ օգտագործողի հրապարակային բանալին։ Ցանցն ‹‹արձանագրում›› է այս բոլոր գործարքները եւ նրանք հասանելի են դառնում բոլոր անդամների համար։

Քննադատութեանն ու թուլութեանները

Պիտքոինների ընդհանուր զանգվածի նախատեսվող աճը մինչեւ 2033 թվականը։ Թեպետ եւ համակարգի նախագծողը արժույթի գաղափարը ներկայացնելիս նշում էր, որ ժամանակի ընթացքում ակնկալում է ավելի կատարյալ արժեձեւերի ստեղծում, Պիտքոինը՝ տարածմանը զուգահեռ, արժանացել է բազում քննադատութեանների մի շարք ուղղութեաններով։ Համակարգի քննարդատման առավել սուր պատճառներն են.

նրա դեֆլյացիոն բնույթը - արժույթի առավելագույն քանակութեանը կարծրորեն սահմանված է օգտագործվող ծրագրային ապահովմամբ, որի արդյունքում նոր ստեղծվող արժույթի քանակութեանը աստիճանաբար նվազելու է, իսկ 2030 թ-ի շրջաններում վերջնականապես դադարելու է փոխվել։ Իր կենսունակութեան պահպանման դեպքում նման իրավիճակը հանգեցնելու է արժույթի աստիճանաբար իրականացող դեֆլյացիայի։ Արդեն այսօր նկատվում է իրավիճակ, երբ դեռ համակարգի իրացման սկզբնաշրջանում ներգրավված մարդիկ ուժեղ համեմատական առավելութեաններ են ունենում շուկա նոր մտնողների հանդեպ։ գնային տատանումները - զուտ սպառողական վստահությամբ պաշտպանված լինելով բ.ք. փոխարժեքը կարող է շատ կտրուկ տատանումներ դրսեւորել, որը նպատակահարմար չէ առօրյա օգտագործման համար նախատեսվող արժույթի դեպքում։ Նման կտրուկ տատանումներ էին նկատվել, օրինակ, 2011 թ-ի Հունիս ամսին, երբ շուկայի անհայտ մասնակիցների կողմից մեծ քանակությամբ արժույթ շուկա բաց թողնելու արդյունքում փոխարժեքն ընկել էր $17.50-ից մինչեւ $0.01-ի[11]։ թերի գաղտնիութեանը - զուտ կառուցվածքային տեսանկյունից համակարգում անհնար է քողարկել իրականացվող գործարքների մասին տեղեկութեանները։ Նման պայմաններում մեծ մասշտաբների գործարքները արդեն համեմատաբար հեշտ է դառնում կապել դրանք իրականացնող մարդու կամ կազմակերպութեան գործունէութեան հետ։ Դրանից բացի գաղտնիութեանը հեշտորեն կարող է տուժել նաեւ, եթե գործարքային հանդիպակաց կողմը հետաքրքրված լինի անձնական բնույթի հավաքագրված տվյալների տարածման մեջ։ օժանդակումը անօրինական գործունէութեանն ու սեւ շուկաներին - քանի որ համակարգն ի սկզբանե նախատեսվում էր որպես դասական դրամական համակարգերի հետ մրցող եւ վերահսկումից ու կենտրոնական կառավարումից զուրկ արժութային այլընտրանք, ապա «օրինապահ քաղաքացիներից» բացի, որոնք պարզապես ձգտում են իշխանութեան հաստատել սեփական դրամական միջոցների եւ դրանց կառավարման հանդեպ, համակարգը նաեւ հարմար է դառնում շահագործել սեւ շուկաների մասնակիցների համար։ Մասնաւորապես, տեղեկացվել է, որ TOR համացանցում գործող «Մետաքսյա Ուղին» (Silk Road), որն իրենից eBay-ի այլընտրանք է ներկայացնում որպես սեւ շուկա, վճարումներ է ընդունում Պիտքոիններով վաճառվող թմրանյութերի դիմաց[12][13]։ ռեսուրսների ծախսը - շատերը անարդարացված են գտնում[14] համակարգում իրականացված մոտեցումը, որը ստիպում է անիմաստ հոսանք եւ դրամական միջոցներ վատնել նոր բլոկերի գեներացիայի վրա։ բոտնեթերի մշակման խթանումը եւ համակարգչային ռիսկերի ուժեղացումը - քանի որ նոր բլոկերի կառուցման համար հարկաւոր է մեքենայական ռեսուրսներ վատնել, ապա հաքերների համար նպատակահարմար է դառնում հատուկ բոտնեթերի ստեղծումը, որոնք ուղղված կլինեն վարակված համակարգիչների միջոցով նոր բլոկերի կառուցմանը։ Դա կարող է էլ ավելի սաստկացնել ցանցային վիրուսային ակտիվութեանը։ շատ երկրներում ինչպիսիք են՝ Ռումինիան, Ղրղզստան եւ այլն, Պիտքոինի օգտագործումը անօրինական է համարվում[15]։ Մեկ այլ խնդիր է ակնկալվում վեբ-կայքերում տեղադրվող թաքնված ենթածրագրերի զարգացման եւ շատացման հետ, որոնք սեփական բլոկերի հաշվարկման համար աննկատորեն ծանրաբեռնելու են նավարկողի համակարգիչը եւ վատնելու նրա հաշվողական հնարաւորութեանները[16]։

Արժույթը որդեգրած կազմակերպութեաններն ու կառույցները Պիտքոինով նվիրատվութեաններ ընդունելու պատրաստակամութեան մասին են հայտնել մի շարք կազմակերպութեաններ, որոնցից հատկապես հատկանշական են Վիքիլիքսը, Ֆրինեթը, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը (Free Software Foundation), I2P անդեմ համացանցը (I2P Anonymous Network), Պիրատների իտալական կուսակցութեանը (Italian Pirate Party) եւ PrivacyBox-ը (լրագրողների անվտանգութեան ապահովման համար նախատեսված գաղտնի հաղորդակցման հնարաւորութեան տրամադրող վեբ-նագագիծ)[17]։

Ընդհանուր առմամբ կազմակերպութեանների ցուցակում շատ է ազատութեան եւ գաղտնիութեան հարցերով զբաղվող նախագծերի մասնաբաժինը։ Երկրորդ տեղն են զբաղեցնում տեղեկատվական ռեսուրսները, որոնց ցուցակում շատ են հոդվածային կայքերն ու ցանցային ռադիոները։

Թվային սահմանի հիմնադրամը (The Electronic Frontier Foundation) որոշ ժամանակ օժանդակում էր արժույթի զարգացմանը, սակայն հետագայում հայտնեց իր պաշտոնական աջակցութեան դադարեցման մասին։ Ներկայացված մեկնաբանութեանը համաձայն, նման որոշումը կայացվել էր այն պատճառով, որ արժեձեւի իրավասիութեանը հստակեցնող իրավական նախադեպեր դեռ չեն եղել, եւ որ այդ առումով անհայտ չէ նախագծի կարգավիճակը։ Նաեւ հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց բնութագրական չէ նոր նախագծերի առաջխաղացմամբ զբաղվելը[18]։

Բիթքոյնը Հայաստանում «Հայաստանում կամաց-կամաց ձեւաւորվում է համայնք, որը հետաքրքրվում է բիթքոյնով եւ այլ թվային արժույթով՝ «մայն» են անում, վաճառում են եւ այլն։ Թվային արժույթով զբաղվողների քանակն իրականում մեծ չէ, հիմնականում մարդիկ են, ովքեր ներգրավված են ՏՏ ոլորտում։ Բայց կան նաեւ տեղեկութեաններ, որ քաղաքից դուրս ապրող մարդիկ «մայնինգով» զբաղվում են։ Մարդիկ էլ կան, ովքեր տեխնիկապես պատրաստված չլինելով, քանի որ հեշտ գումար աշխատելու ձեւ է, սկսում են զբաղվել թվային արժույթներով։ Սակայն տեխնոլոգիական համայնքը շատ փոքր է, խոսքը թվային արժույթների տեխնոլոգիան հասկացողների մասին է, այս կամ այն գործիքի կիրառութեանն ու նշանակութեանը ուսումնասիրողների։

Շատ բարդ է կանխատեսումներ անել թվային արժույթների վերաբերյալ, այն միայն խուճապի նման երեւույթ է։ Թվային արժույթների գինը շատ արագ աճում է, իսկ որոշ մարդիկ ագահաբար մտածում են հեշտ փող աշխատելու ձեւ է։ Երբ շատ մարդիկ սահմանափակ քանակությամբ բիթքոյն են ուզում գնել, բնականաբանար գինը բարձրանում է»։

Տողատակեր

«Պիտքոին՝ P2P վճարումների իրականացման էլ. արժույթ, հետազոտական հոդված Archived 2020-04-20 at the Wayback Machine.», Սատոշի Նակամոտո
«Բիթքոյն: Ի՞նչ է bitcoin-y եւ ի՞նչ է սպասում ապագայում»։ Vivus Blog (en-US)։ 2018-03-17։ Վերցված է 2018-06-27(չաշխատող հղում)
“PeerSoN: Privacy-Preserving P2P Social Networks”
ԱՄՆ Արդարադատութեան նախարարութեան օրաթերթ, 27 Ապրիլի 2007 թ.
եզակի բլոկի տեսքն ու տեքստային կառուցվածքը
Ibid. 1, “Proof-of-Work”
Ibid. 1, «Timestamp Server»
Blockexplorer.com, avgblocksize — shows the average block size՝ «ցույց է տալիս բլոկի միջին մեծութեանը»
Blockexplorer.com, getblockcount — shows the number of blocks in the longest block chain՝ «ցույց է տալիս բլոկերի քանակը բլոկային ամենաերկար շղթայում»
Lowenthal, Thomas, «Bitcoin: inside the encrypted, peer-to-peer digital currency», Ars Technica.
«Պիտքոինի ֆորումում կայացած քննարկումը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է 2011-08-03
«The Underground Website Where You Can Buy Any Drug Imaginable Archived 2011-06-03 at the Wayback Machine.»՝ «Ստորգետնյա վեբկայք, որտեղից դուք կարող եք ձեռք բերել երեւակայելի ցանկացած թմրամիջոց», Gawker.com
«Libertarian Dream? A Site Where You Buy Drugs With Digital Dollars»՝ «Լիբերտարիանի երազա՞նք։ Կայք, որտեղ դուք թմրադեղեր եք գնում թվային դոլարներով»
օր. 2008 թ. հետազոտական հոդվածի քննարկումներում Archived 2017-10-27 at the Wayback Machine.
Այն մասին թե ինչպես են վերաբերվում Պիտքոինին այլ երկրներ կարող եք կարդալ այստեղ
«Генерация Bitcoin в браузере», «Генерация Bitcoin в браузере: Обратная сторона»; Habrahabr.ru
Պիտքոինի կայքում. «Նվիրատվութեաններ ընդունող նախագծերն ու կազմակերպութեանները»
«EFF and Bitcoin | Electronic Frontier Foundation»՝ «EFF-ն ու Պիտքոինը», Eff.org.