«Մասնակից:Լեռնիկական/Սեւագրութիւն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «= Չարլզ Բիքֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը] = Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigationJump to search {| c...»:
 
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
= Չարլզ Բիքֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը] =
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigationJump to search
{| class="wikitable"
! colspan="2" |<big>Չարլզ Բիքֆորդ</big>
|-
| colspan="2" |
|-
!Ծնած է
|1 Յունուար 1891
|-
!Ծննդավայր
|Քեմպրիճ, Մասաչուսեթս, ԱՄՆ
|-
!Մահացել է
|9 Նոյեմբեր 1967 (76 տարեկան)
|-
!Մահվան վայր
|Լոս Անճելըս, ԱՄՆ
|-
!Գերեզման
|Woodlawn Memorial Cemetery
|-
!Քաղաքացիութիւն
|ԱՄՆ
|-
!Կրթութիւն
|Everett High School?
|-
!Մասնագիտութիւն
|դերասան (շարժանկարի, հեռտատեսիլի եւ թատրոնի)
|-
| colspan="2" |Charles Bickford Վիքիպահեստում
|}
'''Չարլզ Էմբրոուզ Բիքֆորտ''' (անգլ.՝ Charles Ambrose Bickford; 1 Յունուար 1891, Քեմպրիճ, Մասաչուսեթս, ԱՄՆ - 9 Նոյեմբեր 1967, Լոս Անճելըս, ԱՄՆ), թատրոնի, շարժանկարի, հեռատեսիլի ամերիկացի դերասան, երկրորդ կարգի դերերու յայտնի կատարող: Երեք անգամ առաջադրուած է որպէս «Օսկար»ի մրցանակակիր:
 
== Բովանդակութիւն ==
 
* 1 Երիտասարդութիւն
* 2 Գործունէութիւն
* 3 Մահ
* 4 Ծանօթագրութիւններ
 
== Երիտասարդութիւն[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Բիքֆորտը ծնած է Քեմբրիճ՝ Մասաչուսեթս նահանգը, 1891 թուականին: Ծնողները Լորեթուս եւ Մերի Ելէն Բիքֆորտներն են: Չարլզը ընտանիքին եօթ երեխաներէն հինգերորդն է: Մանկութենէն առանձնացած է իր ինքնուրոյնութեամբ եւ անհնազանդութեամբ, իսկ ինը տարեկանին զայն դատած են մեքենավարի դէմ մահափորձ կատարելու համար, որ իր բեռնասայլակով պատահաբար սպանած է անոր շունը, բայց արդարացած է:Ըլլալով դեռահաս՝ շատ ճամբորդութիւններ կատարեց Ամերիկայի մէջ: Մինչեւ դերասան ըլլալը՝ Բիքֆորտը աշխատած է որպէս անտառահատ, զբաղած է տնտեսական խնդիրներով: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերու մէջ եղած է հրշէջ-փրկարար: Իր կեանքի յաջորդ 16 տարիները Բիքֆորտը անցուցած է բեմարուեստով:
 
== Գործունեութիւն[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Բիքֆորտը պատրաստուած էր ընդունուիլ Մասաչուսեթսի արուեստագիտական համալսարանը, բայց Ամերիկայի ճամբորդութիւններու ժամանակ ան ծանօթացած է բուրլեսկ շոուի բեմադրիչի հետ, որ համոզել է զայն մասնակցիլ ներկայացումներուն: Անոր առաջնախաղը տեղի ունեցած է 1911 թուականին Գալիֆորնիոյ Օքլենտ քաղաքին մէջ: Բիքֆորտը սիրած էր խաղալ, այդ իսկ պատճառով ան հրաժարեցաւ համալսարանի ուսումէն: 1912 թուականին ան առաջին անգամ բեմ բարձրացաւ Պոսթոնի ''Castle Square թատրոնին մէջ'': 1925 թուականին քննադատներու կողմէ ստացած է հիանալի արձագանգներ՝ Պրոտուէի ''Outside Looking In'' բեմախաղարկութեամբ: Ան կապ հաստատած էր բեմադրիչ Սեսիլ Պլաունտ Տէ Միլայի հետ եւ պայմանագիր ստորագրած՝ Մեթրօ-Կոլտուին-Մայերի հետ՝ ստանալով գլխաւոր դեր Տէ Միլայի «Տինամիտ» (1929) առաջին ձայնային ֆիլմին համար:
 
Ան դարձաւ աստղ «Աննա Քրիստի» (1930) ֆիլմով, խաղալով հերոսուհիի՝ Կրետա Կարպոյի սիրականի դերը, բայց ան չէր սիրեր ռոմանթիք դերեր խաղալ: Նկարահանումներու ժամանակ Բիքֆորտը յաճախ ցուցաբերած էր յամառութիւն եւ հարցերը լուծած էր ուժի միջոցով՝ հարուածած էր Տէ Միլային «Տինամիտ»ի նկարահանումներու ժամանակ եւ քիչ մնացած էր կռուեր Մայերի հետ: Շուտով դադրեցաւ Մեթրօ-Կոլտուին-Մայերի հետ պայմանագիրը, բայց ատոր հետ մէկտեղ ան յայտնուեցաւ սեւ ցուցակի մէջ այլ շարժանկարի բեմերուն: Տարիներ շարունակ ան խաղցած էր աննշան ֆիլմերու մէջ: 1935 թուականին Արեւմտեան Ճաւայի նկարահանման ժամանակ ան առիւծի յարձակումէն ստացաւ լուրջ վնասուածքներ: Երբ ան առողջացաւ կորսնցուց ոչ միայն «Ֆոքս»ի (Fox) հետ պայմանագիրը, այլ նաեւ պարանոցին վրայ մնացած սպիներու պատճառով չկարողացավ խաղալ գլխաւոր դերեր: Յետոյ Բիքֆորտը սկսաւ խաղալ երկրորդ կարգի բնորոշ դերեր, դառնալով Հոլիվուտի ամենապայծառ դերասաններէն մէկը, խաղալով այնպիսի յայտնի ժապաւէններու մէջ, ինչպէս՝ «Մարդը հարթավայրէն» (193), «Բերնադէտի երգը» (1943), «Մենամարտ արեւի տակ» (1946), «Ագարակի աղջիկը» (1947), «Ճոնի Պելինտա» (1948), «Աստղ ծնած է» (1954), «Ոչ այնքան օտար» (1955) եւ «Չներուածը» (1960):
 
Բիքֆորտը շատ յայտնի դարձաւ իր արտաքին տեսքի շնորհիւ՝ միջին տարիքի նիհար տղամարդ՝ հաստ, կոպիտ ձայնով: Շատ յաճախ ան կատարած էր սիրալիր հօր, կոպիտ գործատիրոջ, մարզիկի դերերը: 1940-ական թուականներուն երեք անգամ առաջադրուած եւ ստացած է Օսկար իբրեւ երկրորդ կարգի լաւագոյն դերասան: Բարբարա «Սթենվիքի Շոու»-ում և «Տասնմեկերորդ ժամ» բժշկական դրամայում հրավիրված աստղ է եղել:
 
1965 թուականին հրապարակած է Bulls Balls Bicycles & Actors-ի ինքնակենսագրութիւնը:
 
== Մահ[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Չարլզ Բիքֆորտը մահացած է Լոս Անճելըս արեան վարակէն՝ եօթանասունվեց տարեկանին. ատկէ քանի մը օր առաջ նկարահանուած էր «Վիրճինացի» տեսաշարքին մէկուն մէջ: