«Նիքոլաս Բոկոզէ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Յովակիմ Գրիգորի Նիքոլաս Բոկոզէ''' (արեւելահայերէն՝ Նիկոլաս Պոկոզե, անգլերէն՝ Joachim Gregory Nicholas Pogose) կամ Նիքի Բոկոզէ (Nicky Pogose), մահացած 1876-ին, հայ վաճառական եւ զամինտար (տեղական կառավարիչ) Տաքայի մէջ 1868 թուականէն սկսեալ (ժամանակին Հինտուստան, հիմա՝ Պանկլատէշ)։ Տաքայի 5 հայ զամինտարներէն մէկն էր։ Կարեւոր անձնաւորութիւն էր Տաքայի հայ գաղութին մէջ։ Տաքայի քաղաքապետարանի 9 անդամներէն մէկն էր 1874–75 թուականին։ Բաժնետէր էր Տաքայի Դրամատան (Dhaka Bank):
 
Ուսանած էր Տաքայի Գոլէճական Վարժարանին մէջ եւ ապա Տաքայի Գոլէճին մէջ։ 12 Յունիս 1848-ին, Պոկոզէ հիմնեց Pogose Anglo Vernacular School-ը ապագային վերանուանելով Բոկոզէ Վարժարան (Pogose School), առաջին անձնական վարժարանը Տաքայի մէջ եւ վարժարանի տնօրէնը մինչեւ 1855։ Նաեւ հիմնեց Weis House տունը<ref>[https://www.thedailystar.net/news-detail-49835 The Dailyt Star: Rescue Pogose house before too late]</ref> որ հիմա Պուլպուլ Լալիթաքալա Աքատեմիի կեդրոնն է։
 
Բոկոզէ ամուսնացած էր Մարիամ Ավտալին (ծ. 1825/26) որ Յովհաննէս Ավտալի դուստրն էր որ Կալկաթայի Հայ Գոլէճի տնօրէնն էր։ Նիքոլաս եւ Մարիամ ունեցան 10 զաւակներ որոնցմէ ծանօթ են Գրիգորի Յովակիմ Բոկոզէն (ծ. 1845/46), Ճոն Բոկոզէն (ծ. 1850-51), Նիքոլաս Յովակիմ Բոկոզէ (ծ. 1852/53) եւ Փոլ Բոկոզէ (ծ. 1853/54): Մահացաւ 1876 թուին թաղուելով Տաքայի Նարինտա Քրիստոնէական Գերեզմանին մէջ։<ref>[http://www.stsepulchres.org.uk/burials/pogose_nicholas.html stsepulchres.org.uk: Nicholas Joachim POGOSE (1852–1872) - St Mary Magdalen section: Row 7, Grave D60]</ref>