«Յարութիւն Արարատեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արարատեան Յարութիւն (Աստուածատրեան)''', նշանաւոր հայ, ծնած է 1774 թուականին ապրիլ 20-ին Վաղար...»:
(Տարբերութիւն չկայ)

06:36, 23 Օգոստոս 2014-ի տարբերակ

Արարատեան Յարութիւն (Աստուածատրեան), նշանաւոր հայ, ծնած է 1774 թուականին ապրիլ 20-ին Վաղարշապատում (նրա հայրը քարտաշ է եղել): Սկզ. կրթութիւնը ստացաւ Սուրբ Էջմիածին վանքի կազմարարի եւ միաբանների մօտ, իսկ յետոյ Յովհաննէս ա. ք. Ոսկերչեանի մօտ: Այնուհետու բաղդի ձեռքին խաղալիկ եղած գնաց Աստրախան, ուր ռուս լեզու սովորեց եւ անցաւ Ռուսաստանի խորքերը: 1797 թուականի օգոստոսի 7-ին նա Պետերբուրգ հասաւ: Այնտեղ նա մտաւ պետական ծառայութիւն եւ պաշտօների մէջ արագ առաջ գնալով մինչեւ Իսկական Պետական Խորհրդարանի կոչման հասաւ: Ռուսաստանից նա անցաւ Եւրոպա եւ մի առ ժամանակ Փարիզում բնակութիւն հաստատեց, որտեղ սովորեց ֆրանսերէն լեզու եւ Յ. ա. ք. Ոսկերչեանի Ժամանակագրութիւնը-ը (1751- 1804 թուականների) թարգմանեց ֆրանսերէն ու տպեց: Այնտեղ նա մի քանի ուրիշ գրքեր էլ տպեց: Նա իր կեանքը ճանապարհորդութեան մէջ անցկացրեց: Կարծում են մեռած լինի Լիմ անապատում, որտեղ եւ թաղուած պիտի լինի: Նա մեռել է 1825-1835 թուականներու միջոցներում: Նա տպել է իր կենսագրութիւնը մի քանի լեզուներով, որոնցից ռուսերէն լեզուովը տպուած է 1813 թուականին Պետերբուրգում եւ հայերէն թարգմանութիւնն էլ, որ արել է Պ. Պռօշեանը Յարութիւն Արարատեանի կեանքը վերնագրով, տպուած է Տփխիսում 1892 թուականին: Այս գիրքը մի պատմական յիշատակարան է եւ շատ հետաքրքիր թէպէտ ոմանք կարծել են, որ դա կեղծիք է:

Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ Կատեգորիա:1774 ծնունդներ Կատեգորիա:Հայ գրողներ