«Ժընեւի Արուեստի Եւ Պատմութեան Թանգարանը» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ժնեւի արուեստի եւ պատմութեան թանգարան''' (ֆր.՝ Musée d'art et d'histoire de Genève), արուեստի եւ պատմութեան թանգարան, կը գտնուի Ժնեւի մէջ։»:
 
No edit summary
Տող 1.
'''Ժնեւի արուեստի եւ պատմութեան թանգարան''' ([[Ֆրանսերէն|ֆր]].՝ Musée d'art et d'histoire de Genève), արուեստի եւ պատմութեան թանգարան, կը գտնուի [[Ժընեւ|Ժնեւի]] մէջ։
 
== Պատմութիւն ==
Աշխոյժ ցուցահանդէսային գործունէութիւնը Ժնեւի մէջ սկսած [[1789 թուական|1789]]-ին՝ Արուեստի միութեան հիմնադրմամբ, որ կանոնաւոր ցուցահանդէսներ կ՚ընէ (Salon des Artistes): Անկէ կարճ ժամանակ ետք, ֆրանսական Մեծ յեղափոխութեան ազդեցութեան ներքոյ Ժնեւի ընդունած նոր Սահմանադրութիւնը կը նախատեսէր թանգարանի ստեղծում, որ պէտք է հաւաքէր արուեստի բոլոր տեսակները հանրային կրթութեան համար։ 1798-ին գործադիր դիրեկտորիան կ՚որոշէ [[Փարիզ|Փարիզի]] եւ [[Վերսալ|Վերսալի]] մէջ պահուող նկարներու մէկ մասը ուղարկել գաւառական քաղաքներ, այն պատճառով, որ անոնց համար տեղ չկար [[Լուվր|Լուվրի]] մէջ։ Ֆրանսայի կողմէ վերջերս բռնակցուած Ժնեւը կը դառնայ այդպիսի քաղաքներէն մէկը։
 
1824 թուականին Ժան եւ Յենրիետ Ռաթ քոյրերը, համաձայն իրենց եղբօր՝ գեներալ Սիմոն Ռաթի կտակի, նրանից ժառանգած միջոցներով ձեռնամուխ են լինում նոր թանգարանի կառուցմանը։ 1826 թուականին Ժնեւի Նոր հրապարակում բացւում է Ռաթ թանգարանը։ Այնտեղ զետեղուած են Արուեստի միութեան հաւաքածուները, այդ թւում՝ Ժան Էթյէն Լեօտարդի, Ռոդոլֆ Թափերի եւ այլոց գործեր։ Թանգարանում սկսում են անցկացնել Ժնեւի Ժամանակակից արուեստի ժամանակաւոր ցուցահանդէսներ։
 
1872 թուականից առաջ է գալիս քաղաքում մեծ թանգարան ստեղծելու անհրաժեշտութիւնը։ Ըստ պլանի՝ այդ թանգարանում պէտք է հաւաքուեին նկարների, քանդակների, ինչպէս նաեւ հնագիտական ​​գտածոների հաւաքածուներ, զէնքի պարագաներ եւ դեկորատիւ իրեր։ Թանգարանի կառուցումը սկսուել է 1903 թուականին Մարկ Կամոլետտիի (Marc Camoletti) գլխաւորութեամբ, որը ոգէշնչուած էր Փարիզում Փոքր պալատի կառուցմամբ եւ փորձում է նորութիւններ ներմուծել ժնեւի թանգարանի ճարտարապետութիւն։ Շինարարութիւնն աւարտուել է 1910 թուականին, եւ թանգարանը վերանուանուել է Արուեստի եւ պատմութեան թանգարան (Musée d'Art et d'Histoire):
 
Այսպիսով, Ժնեւի արուեստի եւ պատմութեան թանգարանը դառնում է թանգարանների մի ամբողջ ցանցի կենտրոն։
 
* Արուեստի եւ պատմութեան թանգարանի գրաֆիկական արուեստի կաբինետ
* Արուեստի եւ պատմութեան թանգարանի արուեստի եւ հնագիտութեան գրադարան
* Ռատ թանգարան
* Տուն պանդոկ
* Արիանայ թանգարան
 
1939 թուականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Պրադոյի թանգարանի բոլոր թանկարժէք ցուցանմուշները տարհանուեցին Ժնեւ, որտեղ պահւում էին Արուեստի եւ պատմութեան թանգարանում։