«Պերլինի Պատկերասրահ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պերլինի պատկերասրահ''' (գերմ.՝ Berliner Gemäldegalerie), նշանաւոր պատկերասրահ Պերլինում, Եւրոպայի առաջատար թանգարաններից մէկը, մտնում է Պերլինի պետական թանգարանների եւ Պրուսական մշակութային ժառանգութեան ֆոնդի մէջ։ Գտնւում է Պոտսդամի հրապարակից արեւմուտք։ Պատկերասրահ...»:
(Տարբերութիւն չկայ)

15:35, 24 Սեպտեմբեր 2021-ի տարբերակ

Պերլինի պատկերասրահ (գերմ.՝ Berliner Gemäldegalerie), նշանաւոր պատկերասրահ Պերլինում, Եւրոպայի առաջատար թանգարաններից մէկը, մտնում է Պերլինի պետական թանգարանների եւ Պրուսական մշակութային ժառանգութեան ֆոնդի մէջ։ Գտնւում է Պոտսդամի հրապարակից արեւմուտք։ Պատկերասրահում պահւում է 13-18-րդ դարերի նկարների հարուստ հաւաքածու, որն ընդգրկում է այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ալբրեխտ Դիւրերը, Լուկաս Կրանախը, Բոտիչելլին, Ռաֆայելը, Տիցիանը, Կարաւաջոն, Բոսխը, Բրեյգելը, Ռուբենսը, Ռեմբրանդտը եւ այլք։ Պատկերասրահը բացուել է 1830 թուականին եւ վերակառուցուել է 1998 թուականին։

Շէնք

Պատկերասրահի գլխաւոր նախասրահը 1998 թուականին Պերլինի պատկերասրահը տեղափոխւում է յատուկ այդ նպատակով կառուցուած շէնք։ Նոր շէնքի ճարտարապետներն են Հայնց Հիլմերը, Քրիստոֆ Զատլերը, Թոմաս Ալբրեխտը։ Ուղղանկեան տեսք ունեցող շէնքի հիւսիսային ճակատը փոքր-ինչ թեքուած է առաջ։ Այն կառուցուած է իտալական վերածննդի եւ պրուսական կլասիցիզմի ոճով։ Շենքի կենտրոնում գտնւում է գլխաւոր նախասրահը՝ երկու շարք սիւներով, հարթ կամարներով, ապակեայ 32 գմբէթներով, ամերիկացի կոնցեպտուալ նկարիչ Ուոլթեր դէ Մարիայի նախագծած շատրուանով։ Նախասրահից բացւում են ցուցասրահներ տանող 72 դռներ։ Նախասրահում երբեմն ներկայացւում են քանդակներ, սակայն ընդհանուր առմամբ այն դատարկ է, ինչը թոյլ է տալիս հեշտութեամբ տեղաշարժուել սենեակից սենեակ։ Ցուցասրահները լուսաւորւում են բնական լոյսով։ Նրանց ընդհանուր մակերեսը կազմում է 7.000մ²։ Այցելուները ցուցասրահների մօտ 900 նկարները տեսնելու համար պէտք է անցնէն 2կմ ճանապարհ։ Եւս 400 նկար ցուցադրուած է տանիքային հարկի էսքիզային սրահի 12 սենեակներում որոնք նոյնպէս բաց են այցելուների համար։

Պատկերասրահի համար նոր շէնք կառուցելու գաղափարը ընդունուել էր 1986 թուականին եւ ի սկզբանէ նախատեսուած էր Պերլին-Դալեմ թանգարանային կենտրոնի հաւաքածուն պահելու համար։ 1991 թուականին, երբ միաւորուեցին Արեւմտեան Պերլինի Դալեմի հաւաքածուն եւ Արեւելեան Պերլինի թանգարանային կղզին, պարզ դարձաւ, որ ցուցասրահները բաւարար չէն կրկնապատկուած ֆոնդերը ներկայացնելու։ Այնուամէնայնիւ, շէնքը կառուցւում է հաստատուած նախագծով։ Սակայն կրկնապատկուած ֆոնդերը հնարաւորինս մանրամասն ներկայացնելու համար, ինչպէս արուած է, օրինակ, Լոնդոնի ազգային պատկերասրահում, որոշում է ընդունւում տանիքային հարկում տեղաւորել ոչ թէ նկարների վերականգնման վարպետանոցները, ինչպէս նախատեսուած էր սկզբում, այլ էսքիզային սրահը, ուր կազմակերպուելու էին տարբեր ցուցահանդէսներ։

Հաւաքածոյ

Ալուիզէ Վիւարինի, Խորան, 1478, Բոդէ թանգարան Պերլինի պատկերասրահում ներկայումս պահւում են աւելի քան 3.500 նկար, որոնք ներկայացուած են տասը բաժիններով.

  • Գերմանական գեղանկարչութիւն XIII-XVI դարեր
  • Գերմանական գեղանկարչութիւն XVII-XVIII դարեր
  • Հոլանդական գեղանկարչութիւն XIV-XVI դարեր
  • Ֆլամանդական գեղանկարչութիւն XVII դար
  • Իտալական գեղանկարչութիւն XIII-XVI դարեր
  • Իտալական գեղանկարչութիւն XVII-XVIII դարեր
  • Իսպանական գեղանկարչութիւն XV-XVIII դարեր
  • Ֆրանսիական գեղանկարչութիւն XV-XVIII դարեր
  • Անգլիական գեղանկարչութիւն XVIII դար

Ժամանակաւոր ցուցադրութեան նկարներ

Բացի սեփական ֆոնդերից՝ Պերլինի պատկերասրահը տնօրինում է նաեւ Ֆրիդրիխ կայսրի թանգարանային ֆոնդը, Շթրայթի ֆոնդը, Լիպերհայդեի հաւաքածուն։

Պատկերասրահում ցուցադրուած են կտաւներ, որոնք ժամանակաւոր ցուցադրութեան են ներկայացրել մասնաւոր հաւաքածուների տէրերը՝ չմատնանշելով իրենց անունը։ Այդ հաւաքածուներում ընդգրկուած են Ադրիան վան դեր Վերֆի, Ֆիլիպս Վաուերմանի, Ժան-Բատիստ Պատէրի կտաւները։

Ցուցադրութիւն Բոդէ թանգարանում

2006 թուականից Պերլինի պատկերասրահի ֆոնդերը լայնորէն ցուցադրւում են եւ Բոդէ թանգարանում։ Ինչպէս պատկերասրահում, Բոդէ թանգարանում նոյնպէս յատուկ ուշադրութեան են առնուած իտալական, հին հոլանդական, հին գէրմանական նկարները։ Կենտրոնական տեղ են զբաղեցնում Ջովաննի Բատիստայ Տիեպոլոյի եւ Ջովաննի Դոմէնիկոյ Տիեպոլոյի ֆրեսկոները։ Ներկայացուել են նաեւ Պաոլոյ Ուչելլոյի, Ջովաննի Բելլինիի, Ալուիզէ Վիւարինիի, Ջորջոյ Վազարիի եւ հանրահռչակ բազում այլ նկարիչների գործեր։

Պատկերասրահ