«Յիշատակի Ծառուղի (Երեւան)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Content deleted Content added
Նոր էջ «'''«Յիշատակի ծառուղի»''', '''«Երախտիքի ծառուղի»''', Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցութեամբ 12 կիսանդրիներէ բաղկացած ծառուղի Երեւանի Կեդրոն համայնքին մէջ, Երեւանի Պետական Համալսարանի Սարգիս եւ Մար...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
20:49, 25 Սեպտեմբեր 2021-ի տարբերակ
«Յիշատակի ծառուղի», «Երախտիքի ծառուղի», Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցութեամբ 12 կիսանդրիներէ բաղկացած ծառուղի Երեւանի Կեդրոն համայնքին մէջ, Երեւանի Պետական Համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլեաններու անուան գրադարանի մուտքի մօտ՝ Չարենցի փողոցի կողմէն։
Պատմութիւն
Յիշատակի ծառուղիին մէջ տեղադրուած են Հայոց ցեղասպանութիւնը հասարակական լայն շրջանակներու մէջ քննադատած, բողոքի ու կարեկցանքի խօսքեր արտայայտած, ինչպէս նաեւ հայութեան ստուար հատուածին մահուան ճիրաններէն փրկած ու օգնութիւն ցուցաբերած օտարազգի յայտնի գործիչներէն 12-ի կիսանդրիները։
Երախտիքի ծառուղին հիմնադրուած է ԵՊՀ դասախօսներու, աշխատակիցներու եւ ուսանողներու, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Պրոմեթէյ Բանկ» ՍՊԸ-ի եւ այլ բարերարներու նուիրատուութեամբ։
Հեղինակ
Կիսանդրիներ
- Ալմա Եոհանսոն (Alma Johansson, 1880-1974 թթ., Շուէտ)
- Անատոլ Ֆրանս (Anatole France, 1844-1924 թթ., Ֆրանսա)
- Արմին Վեկնըր (Armin Wegner, 1886-1978 թթ., Գերմանիա)
- Քարէն Եփփէ (Karen Jeppe, 1876-1935 թթ., Դանիա)
- Հենրի Մորկընթաու (Henry Morgenthau, 1856-1946 թթ., ԱՄՆ)
- Յակոբ Քիւնցլեր (Jakob Künzler, 1871-1949 թթ., Զուիցերիա)
- Եոհաննէս Լեփսիուս (Johannes Lepsius, 1858-1926 թթ., Գերմանիա)
- Փիէր Քիեառ (Pierre Quillard, 1864-1912 թթ., Ֆրանսա)
- Ճէյմս Պրայս (James Bryce, 1838-1922 թթ., Մեծ Բրիտանիա)
- Ռաֆայէլ Լեմքին (Raphael Lemkin, 1900-1959 թթ., Լեհաստան)
- Ֆրանց Վերֆել (Franz Werfel, 1890-1945 թթ., Աւստրիա)
- Ֆրիտիոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861-1930 թթ., Նորուէյ)