«Արաբական թերակղզի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Աշխարհագրական պայմաններ: clean up, replaced: ]]<nowiki/>ի → ]]ի using AWB
Չ clean up, replaced: ։ → ։ (2) using AWB
Տող 17.
Արաբական թերակղզին, որ կը կոչուի նաեւ Արաբական ենթացամաք, [[ծովի մակերեւոյթ|ծովու մակերեւոյթ]]էն 760 մ. միջին բարձրութիւն ունի։ Անոր հարաւ-արեւմուտքը կը գտնուին [[հնագոյն լեռներ]]ը, որոնք կ'իջնեն դէպի առափնեայ [[դաշտավայր]]ային շերտը։ Թերակղզիին արեւմտեան ափին զուգահեռ [[Հիժազ]]ի լեռնաշղթան է (արաբերէն՝ الحجاز)։ Անոր եւ Կարմիր ծովուն միջեւ ինկած նեղ տարածքը յայտնի է որպէս [[Թիհամայի հարթավայր]] (արաբերէն՝ التهامة)։ Արեւելեան հատուածի [[Թուէյք]] լեռնաշղթան 1200մ.(արաբերէն՝ الطويق),Պարսից եւ Օմանի ծոցերու ափին կը կիսէ թերակղզին<ref name="Беляев">Беляев Е. А, Арабы, ислам и арабский халифат в ранее средневековье, Москва 1966</ref><ref name="Hitty"/>։ Հիժազը հիւսիսային լայնութեան 20-րդ զուգահեռականէն հարաւ կը վերածուի լեռնային Ասիր շրջանին, իսկ հարաւը՝ Եմէնն է։ Հոս կը գտնուի ամենաբարձր գագաթը՝ [[ալ-Նապի Շուէյպ]] (3666 մ)։ Այդ լեռնաշղթաներուն միջեւ ինկած է [[Նաճտ|Նաժտ]]ի ընդարձակ սարահարթը։ Հոս կը գտնուին երեք անապատներ՝ [[Մեծ Նեֆուդ|Նաֆուտը]] (արաբերէն՝ نفود), [[Դահնա (անապատ)|Ալ Տահնան]] (արաբերէն՝ الدحنة) եւ մեծագոյնը՝ [[Ռուպ ալ-Խալի|Ռըպը ալ-Խալի]]ն (արաբերէն ربع الخالي)<ref name="Հովհաննիսյան">Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երեւան 2003</ref>։
[[Պատկեր:Tuwaiq Escarpment-14h38m25s-k.jpg|մինի|Թաուիք Լեռնաշղթան]]
[[1256]]-ին Հիժազի լեռներէն քանի մը գործող հրաբուխներէն մէկը ժայթքած է [[Մադինա (Յասրիբ)|Մատինա]] քաղաքին մօտ <ref name="Большаков"/>։ Տարածաշրջանը հարուստ է չորցած գետահուներով՝ [[ուատի]]ներով, որոնք կը փաստեն, որ ժամանակին հոն ջուրեր կը հոսէին։ Նաժտիի կեդրոնը կ'երկարի մեծագոյն ուատին՝ ալ-Ռուման (500 քմ)։ Այդ ուատիները անձրեւներու ատեն կը լեցուէին ջուրերով։ Անոնց ակունքներուն մէջ դիւրութեամբ կարելի է ջրհորներ գտնել<ref name="Беляев"/><ref name="Hitty"/>։ Թերակղզիին հարաւ-արեւմուտքը գտնուող լեռներուն մէջ բաւականաչափ տեղումներ կ'ըլլան (տարեկան մինչեւ 1000 մ.մ.)։ Սակայն թերակղզիին հսկայական մէկ հատուածը տեղումներ գրեթէ չի ստանար (10-100 մ.մ.), որովհետեւ պարբերական տեղումները գետնին չեն հասնիր ։հասնիր։ Ամէնէն առատ տեղումներով շրջանը [[Եմէն]]ն է, որ կը զբաղեցնէ շուրջ 200. 000 քմ<sup>2</sup> տարածութիւն։ Այստեղ աւելի քան 4000 տարի առաջ սկսած էր ձեւաւորուիլ [[Եմէնի հնադարյան քաղաքակրթություն|հնագոյն քաղաքակրթութիւնը]]<ref name="Пиотровский">Пиотровский М.Б., Южная Аравия в раннее средневековье, Москва 1985</ref>։
 
=== Բուսական եւ կենդանական աշխարհ ===
Տող 25.
Ովասիսներուն մէջ հանդիպող [[միասապատ ուղտեր|միասապատ]] եւ [[երկսապատ ուղտեր]]ը ընտելացած են մարդու կողմէ։ Ի դէպ, միասապատ ուղտերուն գերշահագործման եւ զանգուածային ոչնչացման արդիւնքով անիկա յայտնուած է [[Կարմիր գիրք]]ին մէջ։ Կան նաեւ անապատային տարբեր գիշատիչ անասուններ, յատկապէս [[պորենի|բորենի]]ներ եւ [[շնագայլ]]եր. նախապէս հոն եղած են նաեւ [[առիւծ]]ներ։ Անապատներուն մէջ շատ են [[սարդ]]երը, [[օձ]]երը, [[մողես|մողէս]]ները։ Հարաւի խոնաւ շրջաններուն մէջ մնացած են արեւադարձային անտառները: Եմէնի մէջ կարելի է հանդիպիլ նաեւ՝ [[կապիկ]]ներու։ Արաբական թերակղզին շրջապատող [[Հնդկական օվկիանոս|Հնդկաց ովկիանոս]]ի ջրային տարածքներուն մէջ կան զանազան տեսակի [[բոյսեր]] եւ [[կենդանիներ]]։ Յատկապէս յայտնի են Կարմիր ծովու [[քորալ]]ները եւ Պարսից ծոցի [[փափկամարմիններ]]ը։ Այդ շրջանի արաբները մասնագիտացած էին [[մարգարիտ]]ի որսի, [[ձկնորսություն|ձկնորսութեան]] եւ այլ ոլորտներուն մէջ։
[[Պատկեր:A journey.jpg|մինի|Տահնա կամ [[Փոքր Նեֆուտ]] անապատը]]
Հարաւային լեռնային շրջանները, ինչպէս նաեւ՝ [[ալ-Ասիր (շրջան)|ալ-Ասիրը]], հին ժամանակներէ ի վեր յայտնի էին որպէս [[երկրագործություն|երկրագործական]] եւ [[անասնապահություն|անասնապահական]] կեդրոններ։ Այս [[քաղաք]]ները յարատեւ տնտեսական կապի մէջ էին [[եգիպտոս|եգիպտական]] եւ [[սիրիա|սուրիա]]կան քաղաքներու հետ։ Հնդկաց ովկիանոսէն եկող ծովային առեւտրականները խարիսխ կը դնէին Եմէնի [[Քանա]] նաւահանգիստին մէջ։ Դէպի [[Երուսաղեմ|Երուսաղէմ]] գլխաւոր ճամբան կ'անցնէր Հիժազով, որուն կեդրոնը ձեւաւորուած էին մեծ քաղաքներ [[Յասրիպ|Եասրիպ]]ը (արաբերէն՝ يثريب), [[Մեքքա|Մաքքա]]ն (արաբերէն՝ مكة) եւ [[ալ-Թաիֆ]]ը (արաբերէն՝ الطائف)<ref name="Беляев"/>։ [[Եմէնի հնադարյան քաղաքակրթություն|Հին Եմէնի]] քաղաքներուն մէջ մարդիկ կը զբաղէին [[մետաղամշակություն|մետաղամշակութեամբ]], [[կաշեգործություն|կաշեգործութեամբ]], [[կավագործություն|կաւագործութեամբ]] եւ այլ [[արհեստներ]]ով։ Անապատային պայմաններուն լաւ կը յարմարէին [[ուղտեր]]ը, [[այծեր]]ը եւ [[ոչխարներ]]ը։ Տարածուած էին [[ցորեն]]ի եւ [[գարի]]ի մշակումը։ Եմէնը յայտնի էր [[այգեգործություն|այգեգործութեամբ]]:Տարածուած էր նաեւ [[նուռ|Նռան]], [[թուզ]]ի, [[արմաւ]]ի քանի մը տեսակներու, [[խաղող]]ի եւ այլ այգիներու մշակումը ։մշակումը։ Եմէնը եւ [[Եթոփիա|Եթովպիա]]ն կը համարուին սուրճի հայրենիքը<ref name="Пиотровский"/>։
 
== Պատմութիւն ==