«Հայկական Լեռնաշխարհ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ ուղղագրութիւն, replaced: և → եւ using AWB
 
Տող 3.
Հայկական բարձրաւանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ [[Գերմանիա|Գերմանացի]] աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհը անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը [[Մեծ Մասիս]]ն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է [[Սաւալան]]ը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ [[Սիփան]]ը ([[Վանայ լիճ]]ի հիւսիսը, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն ([[Կորդուաց Լեռներ|Կորդուաց լեռներ]], 4 168 մ), հինգերորդը՝ [[Արագած]]ը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։
 
Լեռնաշխարհի տարածքը մօտ 400 000 քառակուսի քիլոմեթր է։ Այդ տարածքին մէկ մասին գոյութիւն ունին հայկական երկու պետութիւններ՝ [[Հայաստան]]<nowiki/>ի եւ [[Արցախի Հանրապետութիւն|Արցախի]] հանրապետութիւնները<ref group="Ն">Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության [http://www.president.nkr.am/am/constitution/fullText/#chapter1 Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝] «Արցախի Հանրապետություն ևեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:</ref>, որոնք միասին (մօտ 42 000 քմ²) կը կազմեն հայկական լեռնաշխարհի տարածքի մօտ 11% տոկոսը։ Գրեթէ նոյնքան տարածք կը կազմէ լեռնաշխարհի այն հատուածը, որ կը պատկանի Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Ազրպէյճանի տարածքին կը գտնուին լեռնաշխարհի գաւառներէն Գարդմանը եւ Գողթանը ([[Նախիջեւան]]), Վրաստանին՝ [[Ջաւախք]]ը։ Հայկական բարձրաւվանդակի մօտ երկու երրորդը այժմ կը գտնուի [[Թուրքիա|Թուրքիոյ]] Հանրապետութեան կազմին մէջ։
 
== Լեռնագրութիւն ==
Տող 11.
Հայկական լեռնաշխարհը երկրաշարժի գօտի է։ Այստեղ յաճախակի են ցնցումները։ [[1988 թուական|1988]] թուականի [[Դեկտեմբեր 7]]-ին՝ առաւօտեան ժամը 11։41, տեղի ունեցաւ ամենացնցիչ՝ [[Սպիտակ]]ի երկրաշարժը, որուն պաճառաւ ՀԽՍՀ–ն ունեցաւ մարդկային եւ նիւթական մեծ կորուստ։
 
Կան նաեւ բազմաթիւ մարած հրաբուխներ։ Այստեղ կը գտնուի Միջին Արեւելքի միակ գործող հրաբուխը՝ [[Թոնդրակ]]ը կամ Թոնդուրեկը՝ [[Ծաղկանց լեռներ|Ծաղկանց լեռներուն]]։ուն։ Հրաբխային աշխուժութիւնը, սակայն, տարածուած է շատ լեռներով։ Օրինակ՝ [[Վանայ լիճ]]ի արեւմտեան ափին բարձրացող [[Նեմրութ Լեռ|Նեմրութ]] լերան վերջին ժայթքումը տեղի ունեցած է 1441 թուականին։ Այժմ անոր խառնարանին մէջ լիճ գոյացած է, որ իր մեծութեամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լիճերէն կը համարուի։
 
Երկրի լեռնային ելեւէջի տեղագրութեան (relief and topography) եւ արտաքին ազդակներու հետեւանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, [[հող]]երը, բոյսերը, [[Կենդանիներ|կենդանի]]ները, բազմազան են։ Այդ բոլորը ենթարկուած են ուղղաձիգ գօտեւորման օրէնքին։ Այստեղ առկայ են կիսաանապատներէն մինչեւ լեռնային բաց դաշտ (ռուս.՝ թունտրէ այսինքն բաց դաշտ) եւ նոյնիսկ լեռնային-բեւեռային բնական բոլոր գօտիները։ Եւ այդ բոլորը իրարու յաջորդած են ընդամէնը 75—200 մեթրի վրայ։ Բնական պայմաններուն այդպիսի խառնաշփոթութիւնն ալ պայմանաւորուած է երկրի առանձին շրջաններուն տարբեր զբաղմունքներու առաջացմանն ու զարգացման։