«Արկադի Ղուկասեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 33.
== Կենսագրութիւն ==
Արկադի Ղուկասեան ծնած է [[22 Յունիս]] [[1957 թուական|1957]]-ին, [[Ստեփանակերտ (արեւմտահայերէն)|Ստեփանակերտ]]: [[1974]]-ին աւարտած է Ստեփանակերտի թիւ 8 Միջնակարգ դպրոցը, [[1979]]-ին` Երեւանի պետական համալսարանի ռուսերէնի եւ գրականութեան հիմնարկը:
Աշխատանքային գործունէութիւնը սկսած է [[1980]]-ին «Սովետական Ղարաբաղ» թերթին մէջ` սկիզբը որպէս թղթակից, իսկ [[1981]]-էն` գլխաւոր խմբագիրի տեղակալ: [[1988]]-էն ղարաբաղեան շարժման գործօն մասնակից է: [[1992]]-ին Արկադի Ղուկասեան ընտրուած է [[Լեռնային Ղարաբաղ]]ի Հանրապետութեան առաջին գումարման խորհրդարանի պատգամաւոր: Սեպտեմբեր [[1992]]-ին Արկադի Ղուկասեանը կը նշանակուի Լ.Ղ.Հ. Պաշտպանութեան Պետական Կոմիտէի (Պ.Պ.Կ.) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ ան կը կատարէ [[Մինսկ|Մինսքի]] խումբի հովանիին ներքոյ Ազրպէյճանի հետ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններուն մէջ Լեռնային Ղարաբաղի պատուիրակութեան ղեկավարի գործունէութիւնները:
 
Յուլիս [[1993]]-ին [[Լ.Ղ.Հ.]]-ի մէջ կը ստեղծուի արտաքին գործերու նախարարութիւն, եւ այդ գերատեսչութեան առաջին ղեկավար կը նշանակվուի Արկադի Ղուկասեանը: Անոր` Լ.Ղ.Հ. Ա.Գ.Ն. ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղեան դիւանագիտութիւնը բանակցային գործընթացին մէջ հասած է Լ.Ղ.Հ.-ի համար լուրջ դրական արդիւնքներու:
Յատկապէս նշանակալի է Ղուկասեանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի` որպէս հակամարտութեան կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործին մէջ: Սեպտեմբեր [[1997]]-ին տեղի ունեցած Լ.Ղ.Հ. արտահերթ նախագահական ընտրութիւններուն Ղուկասեան ձայներու ճնշող մեծամասնութեամբ կ'ընտրուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ: [[11 Օգոստոս]] [[2002]]-ին կայացած նախագահական ընտրութիւններուն ան վերընտրուած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ:
 
Տող 50.
* [[1992]]-[[1997]] թուականներ - Լ.Ղ.Հ. արտաքին գործերու նախարար։
* [[1997]]-[[2007]] թվականներ - Լ.Ղ.Հ. Նախագահ։
* [[16 Մարտի ]] [[2009]]-ին Հ.Հ. Նախագահի հրամանագիրով նշանակուած է յատուկ յանձնարարութիւններով դեսպան<ref name="նախագահ.հայ">[http://նախագահ.հայ/hy/decrees/item/159 Ա. Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու և դիվանագիտական աստիճան շնորհելու մասին]</ref>:
* [[2010]]ին ընտրուած է [[«Հայաստան» համահայկական հիմնադրամ]]ի հոգաբարձուների խորհուրդի նախագահի տեղակալ։