«Արշակ Ագապեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ս: → ս։
Տող 2.
[[Պատկեր:Zaqatala-GeorgianChurch.jpg|մինի|'''Զաքաթալայի հայկական Սուրբ Գէորգ ([[1851]]թ.) եկեղեցւոյ աւերակները''']]
 
'''Արշակ Ագապեան''' ([[8 Մայիս]] [[1860]], Աշուղի գիւղ - [[10 Հոկտեմբեր]] [[1905]], Լալի գիւղ (այժմ` Վազաշէն` ՀՀ Տաւուշի մարզ)), հայ գիւղագիր, մանկավարժ, հրապարակախօս:հրապարակախօս։
 
Սկզբնական կրթութիւնը ստացած է իր քահանայ հօր մօտ, իսկ անոր մահէն ետք այլ քահանաներու մօտ։ Այնուհետեւ կ'երթայ [[Տփխիս]] ([[Թիֆլիս]]) եւ [[1869]]-էն սկսեալ կ'ուսանի ծխական ուսումնարանին մէջ, իսկ [[1870]]-[[1875]]-ին [[Ներսէսեան վարժարան (Թուրքիա)|Ներսէսեան վարժարան]]ին մէջ, ուրկէ կ'արձակուի իբրեւ աղմկարար։ Էֆէնճեանի գրախանութին մէջ ծառայելէ ետք [[1876]]-[[1882]] [[Գետաշեն (այլ կիրառումներ)|Գետաշէնի]], [[Զաքաթալա]]յի եւ [[Նուխա]]յի մէջ ուսուցչութիւն կ'ընէ։ Այնուհետեւ կը մտնէ Տփխիսի (Թիֆլիս) Աղէքսանդրեան ուսուցչական ուսումնարանը, ուր [[1886]]-ին ուսումն աւարտած կ'երթայ Մողդոկ ուսուցչի պաշտօնով։ [[1889]]-էն [[1896]] [[Ախալքալաք]]ի մէջ ուսուցչութիւն ընելէ ետք գիւղը կը քաշուի։ [[1901]] թուականէն կը ծառայէ [[Երեւան]]ի թեմական դպրոցին մէջ։ Առաջին բանասիրականը տպուած է «Մեղու Հայաստան»-ի լրագիրի մէջ [[1881]]ին։ Այդ օրէն կը սկսի գրել ե՛ւ «Մեղու»-ի ե՛ւ «Նոր-Դար»-ի մէջ՝ տալու յօդուածներ եւ պատկերներ գիւղական կեանքէն։