«Արտուին» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Քաղաք | հայերեն անվանում = Արդվին | բնօրինակ անվանում = {{lang-tr...»:
(Տարբերութիւն չկայ)

08:03, 19 Օգոստոս 2014-ի տարբերակ

Արդվինը (թրք.՝ Artvin), քաղաք ներկայիս Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, Արդվինի նահանգի կենտրոն։

Քաղաք
Արտուին
Երկիր Թուրքիա
Իլ [[]]
Շրջան Արևմտյան Հայաստան
ԲԾՄ 345 մեթր
Բնակչութիւն 25 408 մարդ (2018),
25 841 մարդ (2021),
26 180 մարդ (2022)[1],
24 502 մարդ (2007),
24 354 մարդ (2010),
25 838 մարդ (2015)
Ագլոմերացիա 7,921
Ազգային կազմ քրդեր, թուրքեր
Ժամային գօտի UTC+2
Փոստային ցուցանիշ 0800
Պաշտօնական կայքէջ artvin.bel.tr(թուրք.)

Պատմություն

Արեւմտահայ տառադարձութեամբ՝ Արտվին։ Կոչվեած է նաեւ Լիվանա (Լիվանե)։ Բնույթով գավառական ձեւի քաղաք էր, բայց պաշտոնապես համարուած է նաեւ գիւղ։ կը գտնուի Ճորոխ գետի ստորին հոսանքի ձախ ափին, Բաթումեն հարաւ, այնտեղեն եկող ճանապարհի վրայ։ Բարձրութիւնը ծովի մակարդակեն մոտ 400 մետր է (1284 ոտնաչափ)։ Փռածու է գեղատեսիլ լեռնալանջի վրայ, շրջապատուած անտառապատ տարածքներով։ Ամբողջապէս թաղուած է կանաչի մէջ։ Շրջակայքին կան ընդարձակ բարեբեր հողեր։ Հին ատեն կը մտնէր Մեծ Հայքի Տայոց աշխարհի Ճակք գավառի մէջ և կը համարուԷր վերջինիս կեդրոնը։ Այն հաճախ կը հիշատակուի նաեւ իբրեւ Եզր աշխարհի Հիգազ գավառի քաղաք։ XVI -XIX դարերուն Ախալցխայի փաշայութեան Արդվինի գավառի (սանջակի), իսկ Ռուսաստանին միացնելեն յետոյ՝ Բաթումի մարզի Արդվինի օկրուգի կեդրոնն էր։ Ներկայումս Թուրքիայի Արդվինի նահանգի (վիլայեթի) կեդրոնն է։ 1970 թուականի մարդահամարի համաձայն, Արդվինի նահանգն ունէր ընդհամենը 225,9 հազար բնակիչ։ IX-XI դարերուն Արդվինը կը մտնէր Բագրատունիներու իշխանութեան, XI-XIII դարերուն՝ Վրաց Բագրատունիներու թագավորութեան մէջ, XIII դարի 30-ական թուականներուն գրաված են մոնղոլ-թաթարները, իսկ 1555 թուականին՝ օսմանեան թուրքերը։ Արդվինը Բաթումի մարզի հետ միասին Ռուսաստանին միացված էր ռուս-թուրքական 1877 - 78 թուականներու պատերազմի ժամանակ՝ մտնելով նախ իբրև օկրուգի կեդրոն Բաթումի մարզի, ապա՝ գավառական քաղաք՝ Քութայիսի նահանգի մէջ։ Քաղաքը նորեն Թուրքիային է անցած 1921 թվականեն։ Արդվինի նոր ժամանակներու բնակչութեան թիւի (և մասամբ ազգային կազմի) վերաբերյալ եղած տույալները խիստ հակասական են։ Համեմատաբար արժանահավատ կարելի է համարել ոչ պաշտոնական աղբյուրներու հաղորդած այն տույալները, ըստ որոնց քաղաքը 1870 թ ունէր 750 տուն հայ բնակիչ և գրեթե նույնքան էլ թուրքեր ու այլազգիներ։ 1889 թ հայերու թիւը կը հասնէր 6500 մարդու, իսկ թուրքերինը՝ ընդհամենը 1300, XX դարի սկզբին նրա ամբողջ բնակչութիւնը 8000 շունչ էր, ինչեն մոտ 7000-ը՝ հայեր։ 1921 թուականին, երբ Արդվինը նորեն անցավ Թուրքիային, նրա հայ բնակիչները գաղթեցին և վերաբնակեցվեցան Վրաստանի մէջ, Աբխազիայի մէջ և Սովետական Հայաստանի մէջ։ 1965 թուականի տվյալներով Արդվինի բնակչութեան թիւը 9800 մարդէ չէր անցնում։ Գիւղատնտեսական զբաղմունքներն Արդվինի մէջ քաղաքի ամբողջ տնտեսութեան մէջ ունէին կարեւոր նշանակութիւն։ կը Զբաղուէին այգեգործութեամբ և մասամբ երկրագործութեամբ։ Ամենատարածված զբաղմունքներեն էր ձիթապտղի մշակութիւնը, ինչի բերքի մեծագոյն մասն կ՛արտահանուէր։ Հայերը գերազանցապէս կը զբաղուէին արհեստներով ու առեւտրով։ Ամենատարածուած արհեստներեն էին մանածագործութիւնն ու ջուլհակութիւնը, փայտամշակումը՝ հյուսնությունն ու ատաղձագործությունը։ Արտադրում էին մետաքսե և բամբակե գույնզգույն կտավներ։ Արդվինից արտահանվող ապրանքների մեջ ձիթապտղից բացի կարևոր էին նաև փայտանյութը և ձեռագործ գործվածքեղենը։ Քաղաքի ներքին առևտուրը գրեթե բացառապես մանրածախ էր և կենտրոնացած էր միակ շուկա հրապարակի մէջ, որտեղ կային մի քանի տասնյակ կրպակներ ու արհեստանոցներ։ Արդվինի շուրջը եղած պարիսպների և բազմաթիվ շինություններու ավերակները ցույց կ՛ուտան, որ նա միջնադարուն եղած է վաճառաշահ քաղաք և անշքացած է հետագայուն մոնղոլական, թուրքմենական և թուրքական տիրապետութեան շրջանի մէջ։ Քաղաքն ընդհանրապէս փռուած է մէծ տարածութեան վրայ. Ճորոխի ափով այն կը ձգուի աւելի քան 5 կմ երկարութեամբ։ Տները դուրսեն և ներսեն ճերմակ են, կղմինդրածածկ։ Պահպանուած են Թամար թագուհու ժամանակներուն վերագրվող միջնադարեանն բերդի ավերակները։ Այդ բերդը կը գտնուի ուղղակի Ճորոխի ափին ուղղահայաց վեր խոյացած ժայռի վրայ։ XX դարի սկզիբներուն ունէր 5 եկեղեցի և նույնքան ալ մզկիթ։ Եկեղեցիները կը կրէին Ս. Աստվածածին, Պողոս–Պետրոս, Գր. Լուսավորիչ, Ս. Խաչ և առաքելական Ս. Աստվածածին անունները։ Իւրաքանչիւր եկեղեցիին կից XIX դ վերջերուն և XX-ի սկզբներին կար դպրոց, որոնցմէ բացի քաղաքի մէջ կը գործէր նաեւ մի վարժարան, ինչը 1870-ական թուականներուն ունէր շուրջ 100 աշակերտ։ Արդվինի մէջ են ծնուած ականավոր մի շարք գործիչներ և արվեստագետներ՝ կուսակցական պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտկոմի առաջին քարտուղար Յա. Զարոբյանը (1908-1980 թթ), բանասեր, պատմաբան, ձեռագրագետ Ներսես (Գաբրիել) Հակոբի Ակինյանը (1883-1963), ժողովրդական նկարիչ Մ.Գ. Գյուրջյանը և ուրիշներ։

Արտաքին հղումներ

Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ Կատեգորիա:Պատմական Հայաստանի բնակավայրեր Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ

  1. https://www.nufusune.com/merkez-ilce-nufusu-artvin