«Խաչատուր Աւագեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Աւագեան Խաչատուր''', բժիշկ, Եկատերինոդարցի, ծնած է [[1825]] թուականի, [[Մայիս]] 9-ին։ Աւարտելով Լազ. ճեմ.՝ [[1841]] թուականին, [[Հունուար|յունուար]]ին մտաւ Դորպատի համալսարան բժշկութիւն ուսանելու։ Այնտեղից գնաց Կազանի համալսարան մտաւ, սակայն [[1852]] թուականին կրկին Դորպատումն էր ուսանում։ Այս անգամ արդէն գնաց Բուդերբուրգ, ուր [[1854]] թուականին բժշկական ակադեմիայում վերջնական աւարտական քննութիւն տուեց։ Իր կեանքի վերջին տարիները Տփխիսում անցրեց եւ մեռաւ [[1862]] թուականին բարակացաւից չքաւորութեան մէջ։ Ուսանողութիւնից նա յայտնի է եղել իբրեւ օրինակելի հայ եւ նրա խօսակցութեան նիւթն եղել է «ապրել հայի համար, գործել հայի համար, եւ մեռնել հայ մնալով» եւ «ով որ չգիտէ հայերէն նա հայ չէ եւ չի կարող լինել»։ Լինելով ուրախութեան ու երգի սիրահար եւ տեսնելով որ հայերէն երգեր չը կան՝ նա շարադրեց «Որդիք Հայկայ, գտջեր ներկայ ձերոց զգացմանց Տէր արքայ-լուարուք երգել զերգս երգոց, լուսարուք գիմ՝ ձայս եղբարք Հայոց» եւ Հայոց գինի (Լցրէ՛ք, եղբայրք, ձեր բաժակները եւ քաջ պարպեցէք») երգերը, որոնք ուսանողների ուսանողների սիրած երգեր էին։ Աւագեանը թարգմանեց ուսանողական նշանաւոր հին քայլերգը։
{{DEFAULTSORT:Աւագեան, Խաչատուր}}
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]