«Աւստրալիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (10) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 8.
 
Բարձրակարգ զարգացած երկիր Աւստրալիան իր տնտեսութեան ծաւալով աշխարհի մէջ 12–րդն է, իսկ մէկ շունչին ինկող եկամուտի ծաւալով` վեցերորդը։ Աւստրալիան իր ռազմական ծախսերով աշխարհի մէջ 13–րդն է։ Ըլլալով աշխարհի մէջ երկրորդը [[մարդկային զարգացման ցուցանիշ]]ով, Աւստրալիան ազգային արդիւնաւէտութեան համադրման սանդղակին մէջ առաջատար դիրք կը գրաւէ կեանքի որակի, [[Առողջապահութիւն|առողջապահութեան]], [[Կրթութիւն|կրթութեան]], տնտեսական ազատութեան եւ պաշտպանութեան, քաղաքացիական ազատութիւններու եւ քաղաքական իրաւունքներու բնագաւառներուն մէջ։ Աւստրալիան Մեծ 20, Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութիւն, [[Առեւտուրի Համաշխարհային Կազմակերպութիւն]], [[Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն]], Բրիտանական ազգերու միութիւն, Ասիա-խաղաղ ովկիանոս տնտեսական համագործակցութիւն, [[Խաղաղ ովկիանոս |Խաղաղ ովկիանոս]]եան կղզիներու ատեանի միջազգային կառոյցներու անդամ է։
 
[[Պատկեր:View of Port Jackson, taken from the South Head from A Voyage to Terra Australis (1814) by Matthew Flinders.jpg|250px|մինի|ձախից|[[Փորթ Ճեքսըն]]ի տեսքը, ''Ճանապարհորդութիւն Terra Australis'' գիրքին մէջ։ Այս վայրին մէջ հիմնադրուած է [[Սիտնի]]ն]]
 
«Աւստրալիա» (անգլ.՝ Australia, [əˈstɹæɪljə, -liə] Աւստրալիական Անգլերենով<ref>Ավստրալիական արտասանություն. ''Մաքինթայր բառարան, չորրորդ հրատարակություն'' (2005): Մելպուրն, Մաքինթայր գրադարան։ ISBN 1-876429-14-3</ref>) եզրը առաջացած է լատ.՝ austrālis («հարաւային») բառէն։ Աւստրալիացիներու խօսակցական լեզուով Աւստրալիոյ մասին խօսելու ատեն կ՝օգտագործուի Oz բառը։ «Աւստրալական» ածականի համար Աւստրալիացիները Կ՝օգտագործեն Aussie ([ˈɒzi]) բառը։
 
[[Առասպել (արեւմտահայերէն)|Առասպել]]ները՝ Անյայտ Հարաւային Երկիր (լատ.՝ Terra Australis Incognita), «Անյայտ Հարաւ Երկիր » սկիզբ առած են [[Հռոմէական կայսրութիւն|Հռոմէական կայսրութեան]] ժամանակներուն եւ սովորական երեւոյթ էին [[Միջնադար (արեւմտահայերէն)|միջնադար]]եան աշխարհագրութեան համար, չնայած որ ոչ մէկ տեղեկութիւն չէր պարունակեր մայր ցամաքի մասին։
 
Ամենավաղ փաստագրական յիշատակումը «Australia» բառին օգտագործման մասին [[Անգլերէն |անգլերէն]]ով եղած է 1625 թուականին «Աուստրալիա-տել-Էսբիրիդու-Սանտօ-ի մասին տեղեկութիւններ, գրառուած Մասթըր Հալքլայթի կողմէն» (անգլ.՝ A note of Australia del Espíritu Santo, written by Master Hakluyt) գիրքին մէջ, որ հրատարակած է Սամուէլ Փուրչաս-ը (Samuel Purchas) , որպէս Hakluytus Posthumus, ուր [[Սպանիա|սպանական]] Աուստրալիա-տել-Էսփիրիթու-Սանթօ (սպաներէն՝ Australia del Espíritu Santo) անուանումը տրուած էր Նոր Հիպրետներ Արքիփելըկը (archipelago) փոքր կղզիախումբի համար , եւ աղճատուած էր մինչեւ «Australia»<ref>Պուրչաս, հատոր iv, էջեր՝ 1422-32, 1625. Սա կարծես թե Իսպաներեն «Աուստրալիայի» տարբերակն է։ [http://web.archive.org/web/20060822033701/http://www.hispanicfiesta.com.au/pics/pdf_mag_2004/42.PDF] Կոնգրեսի գրադարանի օրինակը կարելի է կարդալ առցանց՝ [http://memory.loc.gov/service/rbc/rbdk/d0404/02951422.jpg]</ref>։
 
«Australische» ածականը նոյնպէս օգտագործուած է [[Հոլանտա |Հոլանտա]]ցի պաշտօնեաներուն կողմէն [[Պաթաւիա]] (Batavia) շրջան (այժմ՝ [[Ճաքարթա]]), նշելու համար բոլոր նոր յայտնաբերուած ցամաքները 1638-էն սկսած<ref>{{Cite book|url=http://books.google.am/?id=DDNEle_1NzkC&pg=PA299&dq=Australische+1638+batavia#v=onepage&q=Australische%201638%20batavia&f=false|page=299|last=Սքոթ|first=Էրնեստ|origyear=1914|title=Նավապետ Մեթյու Ֆլինդերսի կյանքը|isbn=978-1-4191-6948-9|year=2004|publisher=Կիսինգեր Փաբլիշինգ}}</ref>։ «Australia» բառը օգտագործած է [[Ֆրանսա|ֆրանսա]]ցի գրող- ութոփիստ Գաբրիէլ տը Ֆուանիի (Gabriel de Foigny) անգլերէնի թարգմանուած Ժաք Սատերի արկածները, անոր ճանապարհորդութիւնը եւ Աստրալի Ցամաքի յայտնագործութիւնը»(ֆր.՝ Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe; 1676)<ref>Սիդնեյ Ջ. Բեյկեր, ''Ավստրալիական լեզուն'', երկրորդ հրատարակություն, 1966 </ref>: Այս եզրը օգտագործած է նաեւ սկովտացի աշխարհագրագէտ Ալեքսանդր Տալրայմփըլի (Alexander Dalrymple) նշելով ամբողջ հարաւային [[Խաղաղ Ովկիանոս |Խաղաղ ովկիանոս]]ը, իր «Խաղաղ ովկիանոսի հարաւային շրջանի ճանապարհորդութիւններուն եւ յայտնագործութիւններուն պատմական հաւաքածոյ» (անգլ.՝ An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean; 1771) գիրքին մէջ։ XVIII դարու վերջաւորութեան, այս եզրը կ՝օգտագործեն [[Բուսաբանութիւն|բուսաբան]]ներ՝ Ճորճ Շոուի եւ Ճէյմս Էտուըրտ Սմիթը Աւստրալիական մայր ցամաքի նշման համար իրենց «Նոր Հոլանտայի Կենդանաբանութինը Եւ Բուսաբանութիւնը» (անգլ.՝ Zoology and Botany of New Holland; 1793) գիրքին մէջ, ինչպէս նաեւ 1799-ին քարտէսի վրայ, որ կը պատկանէր Ճէյմս Ուիլսընին<ref name="Estensen 2002 p354">{{Cite book|first=Միրիամ|last=Էստենսեն|year=2002|title=Մեթյու Ֆլինդերսի կյանքը|publisher=Ալլեն ընդ Անվին|isbn=1-74114-152-4|page=354}}</ref>։
 
Նաւապետ Ֆլինտերսի «Ճանապարհորդութիւն Terra Australis» (անգլ.՝ A Voyage to Terra Australis) գիրքը փաստօրէն այս անուանումը յայտնի դարձուց հասարակութեան։ Գիրքի հրատարակութեան նախապատրաստելու ժամանակ Ֆլինտերսը համոզած է օգտագործել Terra Australis եզրը, որպէս [[Հասարակութիւն|հասարակութեան]] առաւել յայտնի։ Ֆլինտերսը գրած է
 
{{քաղուածք|Եթէ ես ինձ թոյլատրէի որպէս նորարարութիւն, ապա այդ պիտի ըլլար փոխել անուանումը՝ «Australia» , քանզի այն շատ աւելի հաճելի է լսողութեան համար, եւ համահունչ է միւս աշխարհամասերու անուանումներուն հետ<ref>{{Cite book|first=Մեթյու|last=Ֆլինդերս|year=1814|title=Ճանապարհորդություն Terra Australis|publisher=Գ. ընդ Վ. Նիկոլ}}</ref>։|}}
 
Այս ամբողջ գիրքի բնագիրին մէջ «Australia» բառին միակ օգտագործումն է, սակայն Ռոպըրթ Պրունիի «Թերա Աուստրալիսի բուսաբանութեան մասին [[Աշխարհագրութիւն|աշխարհագրական]] եւ համակարգուած ընդհանուր տեղեկութիւններ» (անգլ.՝ General remarks, geographical and systematical, on the botany of Terra Australis; 1814) գիրքի յաւելուած III-ին համընդհանուր կ՜օգտագործուի «Australian» ածականը<ref name="Bennett 1868">{{Cite book|editor=Բերնետ, Ջ. Ջ.|year=1866–68|title=Ռոբերտ Բրաունի տարաբնույթ բուսաբանության մասին աշխատությունները|volume=2|chapter=Տերա Աուստրալիսի բուսաբանության մասին աշխարհագրական և համակարգված ընդհանուր տեղեկություններ|pages=1–89}}</ref>, եւ այս գիրքը հանդիսացած է այս բառին առաջին փաստագրական օգտագործումը<ref name="Mabberley 1985">{{Cite book|first=Դևիդ|last=Մեբերլի|year=1985|title=Յուպիտեր բոտանիկուս. Ռոբերտ Բրաունը Բրիտանական թանգարանից|publisher=Բրիտանական թանգարան (Բնության պատմություն)|isbn=3-7682-1408-7}}</ref>։ Չնայած տարածուած կարծիքին, այս գիրքը յատուկ դեր չէ ունեցած «Australia» բառի ընդունման եւ օգտագործման մէջ, այս անուանումը տարածում գտած է այս գիրքին հրատարակումէն ետք մօտ տասը տարուան ընթացքին։ [[Նոր Հարաւային Ուելս]]ի նահանգապետ, Լաքլան Մաքուորին կ՛օգտագործէր այդ անուանումը իր պաշտօնական նամակագրութեան մէջ [[Անգլիա (արեւմտահայերէն)|Անգլիոյ]] հետ։ 1817-ի [[Դեկտեմբեր 12]]-ին ան առաջարկեց Բրիտանական կայսրութեան գաղութներու գործերով զբաղուող նախարարութեանը օգտագործել «Australia» անուանումը, որպէս պաշտօնական անուանում<ref name=autogenerated1>Ուիկենդ ավսրալիան, 30-31 դեկտեմբեր 2000, էջ՝ 16</ref>։ 1824-ին, Բրիտանական ծովակալութիւնը վերջնականապէս ընդունեց այս մայր ցամաքի անուանումը<ref>{{Cite book|last=Ներգաղթի և քաղաքացիության բաժին|title=Կյանքը Ավստրալիայում|publisher=Ավստրալական Միություն|year=2007|page=11|isbn=978-1-921446-30-6|url=http://www.immi.gov.au/living-in-australia/values/book/english/lia_english_part1.pdf|accessdate=30 մարտ 2010}}</ref>։
 
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ երկրներ]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Աւստրալիա» էջէն