1
edit
(ավելացվեց Կատեգորիա:Կրթական հաստատութիւններ ՀոթՔաթ գործիքով) |
|||
Համալսարանը հիմնադրուած է [[Թիֆլիսի պետական համալսարան (արեւմտահայերէն)|Թիֆլիսի պետական համալսարանի]] հենքին վրայ։ Թիֆլիսի պետական համալսարանը հիմնադրուած է 1918՝ վրացի պատմաբան [[Իւանէ Ջաւախիշուիլի|Իվանէ Ջավախիշուիլիի]] ղեկավարութեամբ։ 1930 Յհուլիսին՝, երբ Վրաստան արդէն կը գտնուէր [[ԽՍՀՄ (արեւմտահայերէն)|ԽՍՀՄ]] կազմին մէջ, իշխանութիւնները Թիֆլիսի պետական համալսարանի հենքին վրայ կը ստեղծեն չորս առանձին համալսարաններ։ Ատոնցմէ մեկն ալ՝ ''Մանկավարժական պետական հիմնարկ''ն է։
1933,Յունուարի 8-ին, կը վերակազմաւորուի Թիֆլիսի պետական համալսարանը ու Մանկավարժական պետական համալսարանը կը տեղափոխուի՝ Քութայիս։ Այժմ ան կը կոչուի Քութայիսի համալսարան եւ կը գտնուի քաղաքին կեդրոնը։
1990 թուականին, համալսարանը կը կոչուի՝ ''Աքաքի Ծերեթելիի անուան պետական համալսարան''. ան կոչուած է վրացի բանաստեղծ ու ազգային-ազատագրական շարժման գործիչ [[Աքաքի Ծերեթելի]]ի անուամբ։ 2006, Փետրուար 23-ին, կառավարութիւնը համալսարանը կը միացնէ Քութայիսի Ն. Մուշկելիշուիլիի անուան ճարտարագիտական հիմնարկին հետ, որ հիմնադրուած էր 1974, Սեպտեմբեր 1-ին, որուն շնորհիւ կ'աւելցնեն տեխնիկական ոլորտի ֆակուլտետներն ու այդ գիտակարգերին նուիրուած դասաժամերը<ref>{{cite web |url=http://www.atsu.edu.ge/eng/history.html |title=Kutaisi Akaki Tsereteli State University.}}</ref>։
|
edit