«Բաղէշ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ արեւմտահայերէն յօդուածներուն բարելաւման նպատակով oգտվելով ԱՎԲ
Չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 78.
Բաղէշի տարածքը, սկզբնական շրջանին, եղած է միայն բերդ։ Յետագային բերդի տարածքին հիմնած են քաղաքը, իսկ բերդը դարձած է միջնաբերդ։
 
Բաղէշի մասին առաջին անգամ յիշատակած է Սեբեոսը, իսկ որպէս քաղաք '''Պաղաղէշի''' մասին առաջին անգամ յիշատակած է [[Թովմա Արծրունի (արեւմտահայերէն)|Թովմա Արծրունի]]ն։ Յունական աղբիւրներուն մէջ Պիթլիսը կը յիշատակեն '''Պալալեզա''', '''Պալալէյսա''' անուանումներով, արաբական աղբիւրներուն մէջ՝ '''Պեդլիս''', '''Պադլիս''', իսկ թուրքականին մէջ՝ '''Պիդլիս''', '''Պիթլիս''' ձեւերով։ <ref name=texanunneri_bararan/>
 
== Անուան ստուգաբանութիւն ==
Պիթլիս անուանումը կապուած է Ալեքսանդր Մակեդոնացիի հետ։ Ան իր Լիս Զօրավարին բերդ կառուցել տուած է իր գրաւած բնակավայրին մէջ, իսկ ետքը ետ գալով այն չէ կարցած զայն դարձեալ գրաւել։ Ան բերդն անուանած է '''Պեդլիս''', որ թարգմանաբար կը նշանակէ «Չար Լիս»։ <ref name=texanunneri_bararan/>
 
Բաղէշ անուանումը կապուած է աւանդութեան մը հետ, որուն համաձայն ձմրան գոմի դուռը բաց կը մնայ։ Էշը գոմից դուրս կու գայ եւ «Ջլիֆտա» ձորն իյնալով կը սառի ու կը սատկի։ Էշին տեսնողները կ՛ըսեն՝ '''պաղ էշ''', ուրկէ ալ ետքը առաջացած է '''Պաղէշ''', իսկ ապա '''Բաղէշ''' անուանումները։ <ref name=Bakhesh>«Հայաստանի Եւ Յարակից Շրջանների Տեղանունների Բառարան», հտ. 1, էջ 573, Բաղէշի գաւառակ</ref>
 
== Քաղաքի անունները ==
Բաղէշ քաղաքի պատմական անունները հետեւեալն են. Ապիպիթլիս, Ապի-Պիթլիզ, Պադլիս, Պալալեզա, Պալալէյսա, Պաղաղեշ, Պեդլիս, Պեթլիս, Պիթլիս, Շահաստան Բաղէշ, Պիթլիզ, Պիտլիս, Սալնաձոր, Սալնոձոր։ <ref name=texanunneri_bararan>«Հայաստանի Եւ Յարակից Շրջանների Տեղանունների Բառարան», հտ. 1, էջ 685-686</ref>
 
== Կլիմայ ==
Բաղէշի [[ձմեռ]]ը ցուրտ է, ձիւնառատ։ Գարնան ու ամրան, հարաւաային շրջաններուն մէջ, արեւի ճառագայթներու ներգործութիւնը կը բազմանայ եւ ձորալանջերու խոնաւ հողը կը ծածկուի թաւ բուսականութեամբ։ [[Օդ (արեւմտահայերէն)|Օդ]]ն առողջարար է, սառնորակ ջուրերը՝ առատ։ <ref name=Arm_soviet_encyclopedia>ՀՍՀ, հտ 2, էջ 254-256, Արսիս</ref>
 
== Բուսականութիւն ==
Բաղէշն ունէր փարթամ բուսականութիւն։ Փողոցները զարդարուած էին [[Ուռենի (արեւմտահայերէն)|ուռենի]]ներով եւ բարտիներով։ Առաձնատները շրջափակուած էին [[Խաղող (արեւմտահայերէն)|խաղող]]ներով լի պտղատու այգիներով եւ պտղատու պարտէզներով։ <ref name=texanunneri_bararan/>
 
Լինչը գրած է, որ այդ բնական պայմաններու շնորհիւ խաշնարած ցեղերն իրենց դարաւոր տիրապետութեան ընթացքին չեն կարցած ոչնչացնել Բաղէշի առատ բուսականութիւնը։ Դեռեւս [[XIII դար]]ուն արաբ աշխարհագիր Եագուպ ալ–Համաուին Արմինիայի Պաթլիսը կը յիշատակէ որպէս «մրգառատ քաղաք»։ Գրեթէ բոլոր տուներն ունէին այգիներ։ Այդտեղ կ՛աճէր [[Տանձենի (արեւմտահայերէն)|տանձ]], [[Խնձոր (արեւմտահայերէն)|խնձոր]], [[Սալորենի (արեւմտահայերէն)|սալոր]], [[Ծիրան (արեւմտահայերէն)|ծիրան]], [[Խաղող (արեւմտահայերէն)|խաղող]], [[Թուզ (արեւմտահայերէն)|թուզ]], [[սերկեւիլ]], [[Նուռ (արեւմտահայերէն)|նուռ]], [[Բալ (արեւմտահայերէն)|բալ]], [[Կեռասենի (արեւմտահայերէն)|կեռաս]], [[Թութ (արեւմտահայերէն)|թութ]], [[ընկոյզ]], կաղին<ref name=Arm_soviet_encyclopedia/>:
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Բաղէշ» էջէն