«Լեւոն Բաշալեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (8)
No edit summary
Տող 2.
{{Արևելահայերեն|Լևոն Բաշալյան}}
 
'''Լեւոն Բաշալեան''' ([[1868]] - [[1943]] թթ․), նորավիպագիր եւ հրապարակգիր։
 
Ծնած է [[Սկիւտար]], «[[Պոլիս]]»։ Յաճախած՝ [[Պէրպէրեան]] վարժարանը։ Փոքր տարիքէն նուիրուած է լրագրութեան՝ գործակցելով [[Արփիար Արփիարեան]]ի եւ [[Գրիգոր Զօհրապ]]ի հետ։ Համիտեան հալածանքներէն խուսափելու համար անցած է [[Փարիզ]], ապա [[Լոնտոն]], ու Արփիարեաի հետ հրատարակած՝ «Նոր Կեանք» կիսամեայ թերթը։ [[1920]]-ին հաստատուած է [[Փարիզ]], ուր նուիրուած է ազգային եւ խմբագրական աշխատանքներու։
 
Բաշալեանի գլխաւոր գործերը իր պատմուածքներն ու [[նորավէպ]]երն են՝ «Վերջին Համբոյրը», «Նոր Զգեստը», «Ձրին», «Տէրտէրին Ուխտը», «Աղաւնիները», «Ցեղին Ձայնը» եւ այլն։
 
Ունի նաեւ յուշագրութիւններ «Արմաշի Ուխտագնացութիւնը» , «Թրքահպատակի Մը Արկածները Մեծ Պատերազմի Ատեն» ([[1939]]) եւ այլն։
 
[[1943]]-ին՝ Փարիզ, լոյս կը տեսնէ Բաշալեանի գեղարուեստական ստեղծագործութիւններուն առաջին հատորը՝ գրականագէտ [[Արշակ Չօպանեան]]ի յառաջաբանով։ [[1945]]-ին՝ [[Հալէպ]], իսկ [[1965]]-ին՝ [[Երեւան]], կը հրատարակուին անոր ստեղծագործութիւնները։
 
[[Կատեգորիա:1868 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:1868 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Պոլիս ծնածներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսա մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ նորավիպագիրներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ (արւմտ․)]]