«Բառ»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Չ (փոխարինվեց: ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ)
Չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Բառ}}
'''Բառ''', կը կոչուի [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչիւնհնչիւններու]]ներու այն խումբը կամ հնչիւնը, որ իմաստ մը կ'արտայայտէ։
 
Օրինակ՝ ''աղ'', ''ջուր'', ''գիրք'', ''քաղցր''։
== Հայերէն բառային կազմը ==
Լեզուի մը մէջ գործածուող բոլոր բառերը միասին բառային կազմ կամ բառապաշար կը կոչուին։
Հայերէնի բառային կազմը հարուստ է։ Հազարամեակներու ընթացքին՝ ան հարստացած է բազմաթիւ ու բազմապիսի բառերով, որոնք կ'արտայայտեն մարդոց, անոնց կեանքին եւ բնական աշխարհի հետ կապուած զանազան գաղափարներ. օրինակ՝
* Աշխատանքի ու տնտեսութեան վերաբերեալ բառեր՝ արտ, ակօս, սերմ, ցորեն, գործիք, գործել, վարել, բահ, մուրճ, գութան, սալ, մանգաղ, գործարան եւ այլն։
* Մարդու մարմնի մասեր արտայայտող բառեր՝ աչք, ոտք, բազուկ, սրունք, կուրծք, գլուխ, սիրտ, անութ, ուս եւ այլն։
* Ընտանիքի եւ մարդու կենցաղի վերաբերեալ բառեր՝ տուն, ընտանիք, բնակիչ, մայր, հայր, որդի, պապ, տալ, հարս, կեսուր, կեսրայր, հագուստ, զարդ, արդուկել, սենեակ, բազմոց, գաւիթ, բակ, տնտեսութիւն եւ այլն։
 
[[հայերեն|ՀայերէնՀայերէնն]]ն ունի մօտ 150 000 բառ։
 
Մարդկային կեանքին մէջ ամէն մէկ գիւտ, նոր գործիք, իր, երեւոյթ ու գաղափար անմիջապէս անուն կը ստանան։ Այդ անունը, իբրեւ նոր բառ, կը մտնէ լեզուի բառապաշարին մէջ. օրինակ՝ մենք ունինք ''տիեզերք'' եւ ''նաւ'' բառերը, որոնցմէ վերջերս կազմուեցաւ ''տիեզերանաւ'' նոր բառը։ Նման նորակերտ բառեր են՝ ''տիեզերագնաց'', ''տիեզերանաւորդ'', ''հրթիռակիր'', ''սաւառնակ'', ''սաւառնորդ'', ''ինքնամուղ'', ''հեռուստացոյց'', ''հեռատեսիլ'', ''ձայնասփիւռ'', ''նրասայլ'', ''ձայնապնակ'' եւ այլն, որոնք գոյութիւն չունէին ասկէ քանի մը տարի, կամ քանի մը տասնեակ տարիներ առաջ։