«Բիւզանդա-սասանեան Պատերազմ (602-628)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 114.
Խոսրովը հասկցաւ, որ յաղթանակի համար անհրաժեշտ է յաջող հակայարձակում եւ կազմեց երկու նոր բանակ<ref name="Norwich92"/>։ Շահինին տրուեցաւ 50,000 զինուոր եւ հրաման մնալու Միջագետքի ու Հայաստանի մէջ։ Անոր հիմանական նպատակը՝ Հերակլիոսի դէպի Պարսկաստան արշաւանքի կանխումն էր։ Շահրբարազին տրուեցաւ աւելի փոքր բանակ եւ ան ուղարկուեցաւ [[Քաղկեդոն]]։ Խոսրովը կապ հաստատեց աւարներուն հետ, որպէսզի երկու պետութիւններու բանակները միասնական յարձակում սկսան Կոստանդնուպոլսոյ վրայ<ref name = "Oman210" />։ Պարսիկները դիրքացորուեցան ասիական ափին մէջ, իսկ աւարները՝ եւրոպական։ Վերջիններս կործանեցին մայրաքաղաքի ուջրի գլխաւոր աղբիւր՝ Վալենսի [[աքուեդուկ]]ը<ref>{{Harvnb|Թրեդգոլդ|1997|p=[https://books.google.am/books?id=nYbnr5XVbzUC&pg=PA297 297]}}</ref>։ Սակայն բիւզանդական հզոր նաւատորմի առկայութիւնը խանգարեց պարսիկներուն զորք ուղարկելը դէպի միւս ափը եւ աջակցել իրենց դաշնակից աւարներուն հետ<ref>{{Harvnb|Կայեգի|2003|p=133}}</ref><ref name="Kaegi140">{{Harvnb|Կայեգի|2003|p=140}}</ref>։ Այս բաւական նուազեցուց քաղաքի պաշարման արդիւնաւետութիւնը, որովհետեւ պարսիկները մասնագիտացած էին պաշարման արվուեստին մէջ<ref name="frontier179">{{Harvnb|Տոջեոն|Գրետրիքս|Լիւ|2002|pp=179–181}}</ref>։
 
Մայրաքաղաքի պաշտպանութիւնը հիմնականին մէջ՝ կը ղեկավարվուէր պատրիարքին կողմէն<ref name = "Oman211">{{Harvnb|Օման|1893|p=[https://books.google.am/books?id=N6A-AAAAYAAJ&pg=PA211 211]}}</ref>։ Իմանալով այս մասին, Հերակլիոսը կիսեց բանակը 3 մասի. առաջին, փոքր մասը ուղարկուեցաւ Կոստանդնուպոլիս՝ հիմնականին մէջ բարձրացնելու ռազմական ոգին<ref name = "Oman211" />, երկրոդը՝երկրորդը՝ ուղարկուցաւ ընդդէմ Շահինի, իսկ՝ երրորդ եւ ամենափոքր խումբը անձամբ տարաւ Պարսկաստան ասպատակութիւններ կատարելու<ref name="Norwich92"/>։
 
[[626]], [[Յունիս 29]]-ին, [[Կոստանդնուպոլսոյ պաշարում (626)|պաշարումը]] սկսաւ։ Քաղաքի պաշտպանները կազմուած էին 12,000 լաւ զինուած բիւզանդացի հեծելազորքէն։ Անոնց դէմ դուրս եկած էին 80,000 աւար եւ սլաւոն<ref name="Norwich92"/>։