«Բուսաբանութիւն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Բուսաբանութիւնը կ'ընգրկէ մեծ քանակութեամբ խնդիրներ՝ բոյսերու արտաքին եւ ներքին կառուցուածքի օրինաչափութիւնները ([[մորֆոլոգիա]] եւ [[անատոմիա]]), [[բոյսերու դասակարգում]]ը եւ [[սիստեմատիկա]]ն, բուսատեսակներու [[պատմական զարգացում]]ը ([[էվոլյուցիա]]), ազգակցական կապերը ([[ֆիլոգենեզ]]), տարածումը՝ տարածական բաշխումը [[Երկիր|Երկրի]] մակերեսին ([[բոյսերու աշխարհագրութիւն]]), բուսածածկի կառուցուածքը ([[ֆիտոցենոլոգիա]] կամ [[երկրաբուսաբանութիւն]]), բույսերու հնարաւոր մշակումը արտադրութեան մէջ ([[տնտեսական բուսաբանութիւն]])։
Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանութեան մէջ կ'առանձնացնան՝
* [[ֆիկոլոգիա]] ([[ալգոլոգիա]]) - գիտութիւն [[ջրիմուռներ]]ու մասին
* [[միկոլոգիա]] - գիտութիւն [[սնկեր]]ի մասին
* [[լիխենոլոգիա]] - գիտութիւն [[քարաքոսեր]]ի մասին
* [[բրիոլոգիա]] - գիտութիւն [[մամուռներ]]ու մասին եւ այլն։
Բուսական աշխարհի [[միաբջիջ օրգանիզմ]]ներու ուսումնասիրութիւնը կը կատարէ [[միկրոբիոլոգիա]] գիտութիւնը։ Բոյսերու հիւանդութիւններով կը զբաղուի [[բուսախտաբանութիւնը]] ([[ֆիտոպաթոլոգիան]])։
Բուսաբանական հիմնական սկզբունքը այդ [[բոյսերու սիստեմատիկա]]ն է, որմով բուսական աշխարհի բազմաթիւ [[տեսակ]]ները միմյանց հետ համեմատելով կը բաժնեն ըստ [[տաքսոն]]ներու (դասակարգին մէջ), առաջ կը քաշուի անոնց [[անուանակարգում]]ը ([[նոմենկլատուրա]]), կը պարզուի անոնց ազգակցական կապերը եւ փոխյարաբերութիւնները ([[ֆիլոգենետիկա]])։<br />
Տող 33.
=== Վաղ Բուսաբանութիւն ===
[[Բուսաբանութեան պատմութիւն]]ը կը սկսի հնագոյն աղբիւրներուն մէջ, առկայ բոյսերու նկարագրութեամբ եւ դասակարգմամբ։ Բուսաբանական աշխատութիւններու օրինակներ գտնուած են [[Հին Հնդկաստան]]ի մէջ, [[Միջագետք]]ի մէջ, [[զրադաշտութիւն|Զրադաշտական]] եւ [[Հին Չինաստան|Հին Չինական]] ձեռագրերուն մէջ։<br />
Առաջին աշխատութիւնները, որոնք չեն նկարագրած բոյսերը ըստ իրենց սննդային կամ բուժական նշանակութեան կը համարուին`
* [[Արիստոտել]]ի աշխատութիւնները,
* Արիստոտելի աշակերտ [[Թեոֆրաստ]]ի «[[Բոյսերու պատմութիւն]]»-ը ( {{lang-grc|Περὶ φυτῶν ἱστορίας}}, {{lang-la|Historia plantarum}} ), ուր նկարագրուած է շուրջ 500 բոյսերու տեսակներ, տրուած է դասակարգման հիմքերը եւ բոյսերը բաժնուած են ըստ [[կենսական ձեւ]]երու, տրուած է ֆիզիոլոգիայի հիմքերը, [[ծաղիկ]]ի կառուցուածքը,
* [[Պլինիուս Աւագ]]ի «[[Naturalis Historia]]»-ն ուր ան նկարագրած է շուրջ 1000 տեսակի բոյսեր։
* [[Այուրվեդա]]ն հնդկական աշխատութիւն, որ կը դասուի մ.թ.ա առաջին հազարամյակին
* Պարսիկ [[Աբու Ալի Իբն Սինայի]] ([[Ավիցեննա]]) «Բշկագիտութեան կանոն»-ը
* Գերմանացի [[բնագետ]] եւ [[փիլիսոփա]] [[Ալբերտ ֆոն Բոլշտեյն]]-ի ([[Ալբերտ Մեծ]]) աշխատութիւնները։
Միջնադարեան մուսուլմանական աշխարհէն յայտնի է [[Աբու Հանիֆա Դինաւարի]]ի (828-896) «Բոյսեու գիրք»-ը, [[Իբն Բասսալ]]ի «Հողերի դասակարգին մէջ»-ը եւ այլն։ 13-րդ դարու սկիզբին [[Աբու-ալ-Աբբաս ալ-Նաբաթի]]ն եւ [[Իբն ալ-Բայթար]]ը նոյնպէս գրած են բուսաբանութեան մասին։
 
=== Վաղ Ժամանակակէն Բուսաբանութիւն ===
[[Լեոնարդ Ֆուքս]]ը (1501–1566), [[Օտտո Բրունֆելս]]ը (1489-1534) եւ [[Հիերոնիմ Բո]]կը (1498–1554) կը համարուին ժամանակակէն բուսաբանական գիտութեան հիմնադիրները։
=== Ժամանակակէն Բուսաբանութիւն ===
Բուսաբանութիւնը, որպէս գիտութիւն, ձեւաւորուած է XVII–XVIII դարերուն։ Ստեղծուեցան առաջին «չոր այգիները»՝ [[հերբարիում]]ները, ապա կազմուեցան [[բուսաբանական այգի]]ներ։ Իտալացի բժիշկ-բուսաբան Ա. [[Ցեզալպինո]]ն «Բոյսերու մասին» իր գրքին մէջ, դասակարգեց բոյսերը։ Շուեյցարացի բուսաբան Կ. [[Բաուհին]]ը ստեղծեց երկանուն անուանակարգութիւն՝ իւրաքանչիւր բոյս անուանելով 2 բառով, որոնցմէ մէկը ցոյց կու տայ բոյսի [[ցեղ]]ը, միւսը՝ [[տեսակ]]ը։ Այդ անուանակարգը հետագային, օրինականացուց Կ. [[Լիննեյ]]ը, որ կը գործէր մինչեւ օրս։ Բոյսերու կարգաբանութեան վրայ որոշիչ նշանակութիւն ունեցաւ Չ. [[Դարվին]]ի էվոլյուցիոն տեսութիւնը։
 
==== Բուսաբանական Գիտութիւնը Հայաստանի Մէջ ====
Մեր օրերու, [[Հայաստան]]ի հարուստ ու հետաքրքիր բուսական աշխարհով կը զբաղին դեռեւս 1939 թ-ին բացուած [[Բուսաբանութեան հիմնարկ]]ի եւ Բուսաբանական այգիի գիտնականներն ու մասնագետները։ Յայտնի բուսաբաններ են Ա. [[Թախտաճեան]]ը, Հ. [[Մաղաքեան]]ը, Դ. [[Բաբաեան-Տետերևնիկովա]]ն, Պ. [[Ղանդիլեան]]ը, Գ. [[Դավթեան]]ը, Լ. [[Օսիպեան]]ը եւ ուրիշներ։
 
== Յայտնի Բուսաբաններ ==
* [[Իբն ալ-Բայթար]] (մ. 1248), արաբ գիտնական, բուսաբան, բժիշկ, դեղաբան, ամենամեծ բուսաբանական հանրագիտարաններէն մէկուն հեղինակը
* [[Աբու ալ-Աբբաս ալ-Նամաբի]] (1200), արաբ բուսաբան եւ գիւղատնտես, փորձարարական բուսաբանութեան հիմնադիրներէն
* [[Աւգուստին Պիրամուս դը Կոնդոլ]] (1778–1841), տուածէ գոյութեան կռւի գաղափարը
* [[Աբու Հանիֆա Դինավարի]] (828-896), պարսիկ բուսաբան, պատմաբան, աշխարհագրագէտ, աստղագէտ, մաթեմատիկ
* [[Թեոֆրաստ]] (371 – 287 ՔԱ), բուսաբանութեան հայրը
* [[Լեոնարդո դա Վինչի]] (1452–1519), իտալացի գիտնական, ինժեներ, անատոմ, նկարիչ, քանդակագործ, բուսաբան, երաժիշտ, գրող
* [[Արմէն Թախտաճեան]] (1910-2009), հայ աշխարհահռչակ գիտնական, 20-րդ դարու էվոլյուցիոն բուսաբանութեան, բոյսերու սիստեմատիկայի ամենանշանաւոր դեմքերէն մէկը, բոյսեու դասակարգման «Թախտաճեանական համակարգի» ստեղծողը։
 
== Օգտագործուած Աղբիւրներ ==
* Ботаника - статья из Большой советской энциклопедии {{ru}}
* [http://ru.wikipedia.org/wiki/Ботаника Ռուսերէն Վիքիպեդիայի «Բուսաբանութիւն» (Ботаника) յօդուածը] {{ru}}