«Սմբատ Գաբրիէլեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Արևելահայերեն|Սմբատ Գաբրիելյան}} '''Սմբատ Մկրտչի Գաբրիելեան''' (դեկտեմբերի 15, 1856, Ակն - հո...»:
(Տարբերութիւն չկայ)

12:42, 21 Փետրուար 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Սմբատ Մկրտչի Գաբրիելեան (դեկտեմբերի 15, 1856, Ակն - հունիսի 3, 1919, Ուիհոքն, ԱՄՆ), հայ բանասեր, բժիշկ, հասարակական գործիչ (ԱՄՆ)։ 1891-1898 թթ․ խմբագրեր է Նիւ Եորքին մէջ հրատարակվող «Հայք» ազգային, գրական-քաղաքական հանդեսը, որտեղ հրապարակվեր են նիւթեր հայկական հարցի վերաբերեալ, եվրոպական եւ ամերիկեան մամուլի արձագանքները Թուրքիաին մէջ հայ ազգաբնակչութեան դրութեան մասին, լուսաբանվել ԱՄՆ-ի հայ համայնքների կեանքը։ 1895 թուականին ընտրվել է «Հայերի հայրենասիրական դաշնակցութեան» նախագահ, որի նպատակն էր տերութիւններու աջակցութեամբ օգնել Արեւմտեան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնատիրութենէն։ «Հայերը կամ Արարատի ժողովուրդը» (1892, անգլերէն), «Փաստեր Հայաստանի մասին» (1895, անգլերէն), «Քրիստոնյա Հայաստանը եւ քրիստոնիա տերութիւնները» (1897, անգլերէն), «Արիւնաքամ Հայաստանը, իրեն պատմութիւնն ու սարսափները» (1896, անգլերէն), «Հայաստան, նահատակ ժողովուրդ» (1918, անգլերէն) երկերում Գաբրիելեանը ամերիկեան ընթերցողին ծանոթացրեր է հայ ժողովրդի պատմութեանը, արեւմտահայերի ծանր դրութեանը, 1894-1896 թթ․ ջարդերի ու կոտորածներու փաստերուն, 1915-1916 թթ. հայերի տեղահանութեանն ու ցեղասպանութեանը, հայկական հարցում տերութիւններու քաղաքականութեանը։

Երկեր

The Armenians or the People of Ararat, Philadelphia, 1892 Facts about Armenia, N.Y., 1895 Christian Armenia and the Christian Powers, N. Y., 1897 Armenia, a Martyr Nation, N. Y., 1918