«Գիւտ Աղանեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գիւտ Աղանեան''' Թարգմանիչ,խմբագիր,հնահաւաք-հրատարակիչ, ծն. Տփխիսում 1856 մարտ 1-ին: Սկզ. կրթ. ստաց...»:
(Տարբերութիւն չկայ)

07:26, 23 Օգոստոս 2014-ի տարբերակ

Գիւտ Աղանեան

Թարգմանիչ,խմբագիր,հնահաւաք-հրատարակիչ, ծն. Տփխիսում 1856 մարտ 1-ին: Սկզ. կրթ. ստացաւ Տիրուհի Մամիկոնեանի անդրանիկ մասնաւոր օրիորդաց ուսումնարանում 1863-ին, ուր աշակերտեց Գարեգին Մուրադեանցին, իսկ 1865-ին մտաւ ներս. դպ., ուր 1873-ին ուսումն աւարտելով սկսեց ուսուցչութեամբ գրաղուել: Դեռ սկզբներում երբ նա դպիր Յարութիւն Առաքոլոանց էր կոչւում, Հալաբարի ս. Մինաս եկեղեցու մօտ մի ուսումնարան բաց արաւ, որտեղ անձամբ դաս էր տալիս, 1876-ին ներս դպրոցում ուսուցչի պաշտօն ստացաւ (ընդատելէ 1891 -1901 և կրկին ծառայել ), իսկ 1885-ից մինչև այժմ Տեխնիքական ուսումնարանի կրօնուսոյց է:

1879-ին սարկաւագ ձեռնադրուեցաւ և ազգրո խեց Ադանեանիմ իսկ 1880 յուլիս 7-ին քահանայ ձոռնադրելով` անուանուեցաւ ՏԳէր Գիւտ: Նրա գրական գործունէութիւնը սկսւումէ 1875 թ., երբ սկսեց աշխատակցել «Մեղու Հայաստան»-ի հայաթերթին և միևնոյն ժամանակ սկիզբ գրեց մանկական գրքերի կարիքը և այդ գրքերին են պարտական մեր նախկին ուսումնարանների սաները, ժողովուրդը, որ ձեռքին ունէին դիւամաս և հետաքրքիր գրքեր: 1889 թ., սկսեց հրատարակել հայերէն պատի հատուածական օրացոյց, որ շարունակուեցաւ մինչև 1903 թ. և սրանով սկիզբ գրեց ռուսահայոց մէջ պատի օրացոյցների հրատարակման, որից օրինակ վերցրին Ա. Գուլամիրոանը, Մ. Չմշկեանը, Կ. Ափինեանը և վերջերս Ե. Թոփչեանը: 1896-ին հայրապետական յանձնարարութիւններով գնաց Կ. Պօլիս` պատրիարք Մատթէոս արքեպ. Իզմիլեանի մօտ, ուր օգտուեցաւ ինչպէս պատրիարքական դիւանի գործերից, այնպէս էլ Յովհաննէս ա.ք. Մկրեանի հարուստ գրադարանից և վերջին դարու հայ պատմութեան համար նիւթերը ժողովից: Այնտեղից անցաւ Գերմանիա և էջմիածին տպարանի համար ձուլարան ու տպագրական մեքենաներ գնեց:

1896 թ. սկսեց հրատարակել «Լումայ» վեցամսեայ հանդէս, իսկ 1902 յունուարից սկսեց տարէն վեց գիրք հրատարակել, որ իր ճոխ և բազմակողմանի բովանդակութեանբ ռուսահայոց մէջ առաջինն է: Տ. Գիւտն ի մի ժողովելով ԺԸ. և ԺԹ. դարերի հայոց եկեցեղու պատմութեան վերաբերեալ ձեռագիր յիշատակարանները և պատմական նիւթերը, 1893 թ., սկսեց մեծադիր հատորներով լոյս ընծայել «Դիւան Հայոց պատմութիւն» վերնագրի տակ: Այս գործը այն է մեզ համար, ինչ որ Կովկասեան հնագիտական ընկերութեան հրատարակած «Акты» գործերը (դիւաններից երկուսն արժանացել են Սահակ-Մեսրոպեան մրցանակին): Տ. Գիւտն առաջինն է, որ կազմեց Տօմարագիտութեան և Աստուածպաշտութեան աշխարհաբար ձեռնարկները (հաշուի չենք առնում Ս. ա. ք. Մանդինեանի և Մխիթարեանց գրաբար ձեռնարկները): 1900 թ. ընտրուեց ներս. դպ. առաջին էահանայ-հոգաբարձու:

1901 թ. հոկտ. 28-ին կատարուեցաւ նրա գրական-մանկավարժական գործունէութեան 25 ամեակը Տփխիսում: Վեհ. կափողիկոսից բազմիցս վարձատրուած է կոնդակներով և ի թիւս այլ պարգեների վարդապետական լանջախաչով: Աշխատակցել է «Մեղու», «Արձագանք», «Նոր Դասը» և այլ պարբերականներին: