«Եպիսկոպոս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
ուղղագրական փոփոխություններ, և երրորդ պարբերության մտքի շարադրության կարգավորում
ՉNo edit summary
Տող 4.
'''Եպիսկոպոսի''' իրավունքները եկեղեցում գրեթե անսահմանափակ են (սահմանափակվում են միայն եկեղեցական ժողովներով կամ կաթողիկոսի կողմից): Նրանց է վերապահված վարել կարևորագույն պաշտոնները եկեղեցական համակարգում, առաջնորդել հոգևոր թեմերը, եկեղեցիներ օծել և ձեռնադրել ու օծել հոգևորականներ: Եպիսկոպոսի օծությունն անպայման տեղի է ունենում Ամենայն Հայոց [[Կաթողիկոս]]ի կողմից: Ի դեպ Կաթողիկոսի օծումն էլ իր հերթին տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը եկեղեցու ճշգրիտ վարդապետության հետևողն ու հաստատողն է: Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին, ուստի իր առօրյա հանդերձներով եպիսկոպոսը գրեթե չի տարբերվում [[վարդապետ]]ից. տարբերությունը միայն մանուշակագույն երիզներն են սքեմի ներսում և պանակեն` աստվածածնի պատկերով օվալաձև զարդը կրծքին: Եպիսկոպոսի առօրյա զգեստը հաճախ լինում է բաց գույնի` սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, կապույտ: Ծիսական հանդերձներով, սակայն եպիսկոպոսը էականորեն է տարբերվում [[քահանա]]յից. նախ որ ուրարի փոխարեն կիրառում է եմիփորոն` երկար ու լայն ուրար, որը փաթաթվում ե ուսերին, պարանոցին և ծածկում ամբողջ կուրծքը (ցույց է տալիս որ եպիսկոպոսն ամբողջովին հանձնառու է Քրիստոսի լույսին), թագի փոխարեն խույր` բարձր սրածայր գլխանոց և եպիսկոպոսական գավազան:
 
Վեհափառ Հայրապետի կողմից մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է '''արքեպիսկոպոսի''' կոչում («արք» նախածանցը նշանակում է որպես մեծ): Գործնականում նա ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից:
 
Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»:
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Եպիսկոպոս» էջէն